00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես հայ հետախույզները Պենտագոնին փաստի առաջ կանգնեցրին, կամ Ստալինի և Ռուզվելտի փրկությունը

© Sputnik / Aram NersesyanКадр из фильма "Гайк Оганисян"
Кадр из фильма Гайк Оганисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բազմաթիվ մարշալներից և գեներալներից, հերոսներից և հասարակ զինվորներից բացի հայերը տվել են նաև շատ հետախույզներ, որոնք թեև չեն կռվել զենքը ձեռքին, բայց իրենց զգալի ավանդն են ունեցել հաղթանակի մեջ:

Հետախույզը լինել նշանակում է ունենալ հատուկ կենսակերպ: Եզակի անձանց է հաջողվում այդպես ապրել, ասում էր լեգենդար «Ամիր», լուսահոգի Գևորգ Վարդանյանը, դրա համար պետք է «յուրահատուկ կեցվածք» ունենալ: Հայերը միշտ հայտնի են եղել անվախ մարտիկներով, բայց այն, որ փոքր ժողովուրդը միայն 20-րդ դարի առաջին կեսին տվել է շուրջ 60 հետախույզ, զարմանալի փաստ է:

Եթե ներկայացնել ըստ ժամանակագրության, ապա հաշվետվությունը պետք է սկսել Յակով (Հակոբ) Դավթյանից, ով 1920թ-ի դեկտեմբերի 20-ին նշանակվել է Համառուսական արտակարգ հանձնաժողովի ղեկավարի պաշտոնակատար. այդ ամսաթիվը ընդունված է համարել խորհրդային արտաքին հետախուզության ծննդյան օրը: Նա բաժինը ղեկավարել է Դավիդով ազգանվան տակ, նրան այդ պաշտոնում փոխարինել է Ռուբեն Կատանյանը՝ հին բոլշևիկ, կուսակցության անդամ հեռավոր 1903թ-ից:

СТАЛИН БУДЕННЫЙ БЕРИЯ БУЛГАНИН - Sputnik Արմենիա
Կիպնիս, նույն ինքը` Գենադի, նույն ինքը` Հովակիմյան. հետախույզի պատմությունը

Ավելի քան 60 հետախույզների շարքում է նաև Աղայանցների ընտանիքը: Հինգ եղբայր և քույր, որոնք սկսել են ծառայությունը 1920-30թթ-ի խորհրդային հետախուզական մարմիններում և պետական անվտանգությունում: Լեգենդ է դարձել Իվան Աղայանցը, որը 1926թ-ին կոմերիտական կարգադրագրով կառուցել է Հայաստան ձգվող երկաթուղի, այնտեղ նրան հավաքագրել են Իրանում գաղտնի աշխատանքի համար: Անկասկած, նրա աշխատանքը դուր է եկել ղեկավարությանը, այլապես չէին ուղարկի սովորելու միանգամից վեց օտար լեզու՝ անգլերեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն, պարսկերեն և թուրքերեն: Էլ ինչ հետախույզ` առանց լեզուների իմացության:

Ամենախոշոր հետախույզների մասին զրույցը դեռ առջևում է, ուստի սահմանափակվեմ միայն փառավոր կենսագրությունները նշելով: Այսպես, 1941թ-ի օգոստոսին Աղայանցին գործուղել են Իրան` սկզբում որպես ռեզիդենտ, իսկ հետո էլ որպես արտաքին հետախուզության գլխավոր ռեզիդենտ: Այնտեղ նա ղեկավարել է մյուս ռեզիդենտներին և, մասնավորապես, Վարդանյանի խումբը:

Ասել ծեծված արտահայտություններ այն մասին, որ այդ ամենը բարդ և պատասխանատու է եղել, նշանակում է ոչինչ չասել: Դա սարսափելի բարդ և անհավանական պատասխանատու գործ է, հատկապես նրանց աշխատանքը 1943թ-ի վերջին երեք միութենական պետությունների առաջնորդների Թեհրանի համաժողովի ընթացքում և դրա նախապատրաստության ժամանակ: Աղայանցին և Վարդանյանին հաջողվել է բարդագույն պարտիա շահել գերմանական ռեյխի մոտ՝ ի դեմս Օտտո Սկորցենիի. նախապատրաստվել է մահափորձ Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեմ:

Российский военный полигон КАМХУД в Армении - Sputnik Արմենիա
Ռուս հետախույզների երթն անօդաչուների հսկողությամբ

Չափազանցություն չէ, երբ մենք պնդում ենք, որ երեք ղեկավարների ճակատագիրը գտնվել է նաև հայ հետախույզների ձեռքերում, և նրանք փրկել են նրանց կյանքը: Ռեժիսորներ Ալովի և Նաումովի հայտնի «Թեհրան-43» ֆիլմը՝ Կարվարենցի երաժշտությամբ և Ազնավուրի երգերով, պատմում է հենց այդ մասին: Ով չի դիտել ֆիլմը, թող անպայման նայի, թեև սա սերիալ չէ հուզաշատ տնային տնտեսուհիների մասին:

Արդեն հինգերորդ անգամ Ամիրին «լեգենդ» եմ անվանում, բայց կարելի է նաև տասնհազարերորդ անգամ դա անել, որովհետև դա հենց այդպես էլ կա: Նա հետախուզությունում հայտնվել է 17 տարեկանում և այնտեղ աշխատել ողջ կյանքը, բայց չէ՞ որ հետախույզը սակրավորի նման միայն մեկ անգամ է սխալվում: Նրա մարտական ուղու մեծ մասը գաղտնի է, և անհայտ է՝ երբևէ կգաղտնազերծվի՞: Ամեն դեպքում, Վարդանյանը հարցազրույցներից մեկում ասել է. «Կան բաներ, որոնք երբեք չեն բացահայտվի, երբե՛ք: Հնարավոր է, շատ քիչ ինչ-որ բան: Նույնիսկ Թեհրանի գործողություններում այնքան բան կա, որի մասին չի ասվել և անձեռնմխելի է մնացել… Թեև ֆիլմեր են նկարահանվել, գրքեր են գրվել»:

Ամիրի խմբի ամենաակտիվ անդամներից մեկը եղել է նրա մտերիմ ընկեր Հովհաննես (Օնիկ) Փահլևանյանը: Գոհարը՝ Օնիկի քույրը, որի հետ Ամիրը ծանոթացել է, երբ աղջիկը 15 տարեկան էր, դարձել է նրա կինը և զինակիցը: 1942թ-ից Գոհարն աշխատել է ամուսնու կողքին: Նրանք ամուսնացել են Թեհրանում 1946թ-ին և ևս վեց տարի աշխատել են Իրանում:

Միայն 40 տարի անց՝ 1984թ-ին, Գևորգ Վարդանյանին շնորհում են Խորհրդային միության հերոսի կոչում, իսկ Գոհար Վարդանյանին պարգևատրում են Կարմիր դրոշի շքանշանով, և Ամիրը դառնում է առաջին խորհրդային հետախույզը, որը հերոսի կոչում է ստանում խաղաղ ժամանակ:

ЛаГГ-3 - Sputnik Արմենիա
«Երկաթե ավիալեդի» Շախատունին, կամ ինչպես է նուրբ հայուհին տանկեր «սանձել»

Հետախույզների ընտանիքը վերջին գործուղումից վերադարձել է 1986թ-ին, և հենց այդ ժամանակ ԽՍՀՄ ԱԱԿ նախագահ Չեբրիկովը Վարդանյանին հանձնել է հերոսի ոսկե աստղ, Լենինի, Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններ, «Խիզախության համար», «Կովկասի պաշտպանության համար», «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներ: Միայն այդ ժամանակ էր հնարավոր դարձել դա անելը:

Խորհրդային ամենակարևոր հետախույզներից էր Հայկ Հովակիմյանը, որն աշխատել է «Գենադի» անվան տակ: Հենց նա է առաջինը հաղորդել, որ ամերիկացիներն ատոմային ռումբ եմ մշակում, իսկ հետո մտածել, նախագծել և իրականացրել Enormous գործակալային գործողությունը. դա թույլ է տվել Խորհրդային Միությանը ստեղծել սեփական ատոմային զենքը ռեկորդային կարճ ժամկետում:

1949թ-ի օգոստոսի 29-ին Սեմիպալատինսկի զորավարժարանում բացառիկ գաղտնիության պայմաններում առաջին անգամ փորձարկվել է առաջին խորհրդային ատոմային ռումբը: Մոսկվան պաշտոնապես հայտարարել է այդ իրադարձության մասին միայն սեպտեմբերի 23-ին, բայց Վաշինգտոնում, իհարկե, արդեն բոլորը գիտեին. ամերիկացիները մթնոլորտի վերին շերտերից արված լուսանկարներ ունեին և այդ լուսանկարներում, անկասկած, երևացել է ատոմային սունկը:

ԱՄՆ-ն` Թրումենի գլխավորությամբ, շփոթված էր, չէ որ նրանք լիովին համոզված էին, որ ատոմային զենքի նրանց մենիշխանությունը կպահպանվի առնվազն մինչև 1960թ-ի սկիզբը: ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների շտապ խորհրդակցությունը գումարվել է միակ հարցը քննարկելու համար՝ ինչպե՞ս կարող էր դա տեղի ունենալ:

Արդյունքում Գենադի-Հայկ Հովակիմյանի «բարեհաճությամբ» գլուխներ են թռչել. առաջին հերթին ազատվել է ԿՀՎ տնօրեն Հիլենկոտերը, որը դեռ մեկ տարի առաջ պնդում էր, որ Խորհրդային միությունը 1950-ականների կեսերից շուտ չի կարող ատոմային ռումբ ստեղծել: Իսկ ամերիկյան հետախուզության գեներալ Ուիլյամ Դոնավանը շատ բանի մասին գլխի է ընկել, բայց շատ բան չի էլ իմացել և այդ ժամանակ լռել է, ինչը, հնարավոր է և, փրկել է Հովակիմյանին:

«Գենադին» շարունակել է աշխատել ԱՄՆ-ում, այնտեղ դարձել է քիմիայի դոկտոր, և նրա գործակալային աշխատանքը սկիզբ է դրել ԽՍՀՄ-ում սկզբունքորեն նոր գիտահետազոտական ինստիտուտների, կոնստրուկտորային բյուրոների և բացարձակ գաղտնի փորձարարական գործարանների կայացմանը:

Կարելի է շատ բան պատմել, օրինակ, Միխայիլ Ալավերդյանի («Զիման»), Հմայակ Կոբուլովի և մյուսների մասին: Այդ պատմությունները շատ առումներով գրված են, ի տարբերություն հայ հետախույզների պատմությունների, որոնք աշխատել են «Ախուրյան», «Օլաֆ», «Մոխրոտիկ», «Սկիֆ» և այլ ծածկանունների տակ: Շատ բան առաջիկայում չի գաղտնազերծվի, ինչ-որ բան այդպես էլ կմնա անհայտ, իսկ բաց աղբյուրներում չափազանց հետաքրքիր տեղեկատվության մի մեծ մաս չկա:

Մնում է հուսալ, որ հայ հետախույզների ուշագրավ, հնարավորինս լիարժեք պատմությունը հասանելի կլինի մեզ, թեկուզ առանց մանրամասների:

Լրահոս
0