00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաղթանակի գինը․ Ամերիկան գրաված բաքվեցի հայուհու խոստովանությունը

© из личного архива Анны Аствацатурян-ТеркоттАнна Аствацатурян-Теркотт
Анна Аствацатурян-Теркотт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մասնագիտական մեծ վերելքների հասած հայերին նվիրված «Հաջողության գաղտնիքը» նախագծի հերոսն այս անգամ ամերիկահայ հասարակական գործիչ Աննա Աստվածատուրյան–Տերկոտն է։

Աննա Աստվածատուրյան-Տերկոտն ամերիկյան բանկերից մեկի փոխնախագահն է, հասարակական գործիչ, որ բարձրացնում է Արցախի ճանաչման հարցն ու Ադրբեջանի հայատյացության խնդիրը։

Աննա Աստվածատուրյան-Տերկոտը ծնվել է 1978 թվականին Բաքվում։ Նա ընտանիքի հետ ստիպված է եղել փախչել ԱՄՆ` փրկվելով 1990 թվականի ջարդերից։ Նրա «Գաղթ դեպի անհայտություն» գրքի անգլերեն տարբերակն առաջին անգամ տպագրվել է 2012 թվականին։ Չորս տարի անց հրատարակվել է նաև ռուսերեն տարբերակը. Գրքի ստեղծման համար հիմք են հանդիսացել Աննայի մանկության օրագրերը։

Նրա` մարդու իրավունքների, միջազգային իրավունքի, Ադրբեջանում հայատյացության մասին զեկույցները հնչել են ԱՄՆ Կոնգրեսում ու Եվրոպական խորհրդարանում։ 2015 թվականին ընտրվել է Մեն նահանգի Վեսթբուքի Քաղաքային խորհրդի անդամ։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում Աննա Աստվածատուրյան-Տերկոտը պատմել է՝ ինչ դժվարությունների է բախվել Ամերիկայում ու ինչպես է հաղթահարել դրանք։ Զրուցել է Լիլիթ Հովհաննիսյանը։

Председатель совета директоров компании ABBYY Давид Ян - Sputnik Արմենիա
Հայուհու և չինացու որդին. ինչպես Դավիթ Յանի «խելահեղ» նախագծերը փոխեցին աշխարհը

- Դուք համատեղում եք բավականին բուռն հասարակական գործունեությունը հաջողակ կարիերայի ու ընտանիքի հետ։ Դա հնարավո՞ր է։

— Հնարավոր է ամուսնուս շնորհիվ, որն աջակցում է ինձ։ Նրա կարիերայի սկզբում ես էի նրան աջակցում, երբ երեխաները դեռ փոքր էին։ Հիմա ես բանկերի գովազդով եմ զբաղվում, ու նա ինձ ամեն կերպ օգնում է։ Հիանալի է, երբ ամուսիններն օգնում ու սատարում են միմյանց։ Բացի այդ, աշխատավայրում շատ լավ ղեկավար ունեմ, նա ողջունում է իմ նախաձեռնությունները։ Իսկ տարվա ընթացքում ունեցած արձակուրդներս թույլ են տալիս շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս ու երեխաներիս հետ։

- Բաքվում ծնվել եք, փախել Հայաստան, հետո մեկնել եք ԱՄՆ։ Ի՞նչն է խանգարել, որ հայրենիքում չեք մնացել։

— Հայաստանում շատ դժվար էր։ Մենք ոչինչ չունեինք։ Սկզբում բարեկամների տներում էինք մնում, հետո տեղափոխվեցինք նկուղ, որտեղ պայմանները վտանգավոր էին կյանքի համար։ Թեև ծնողներս աշխատում էին, բայց իրավիճակը երկրում չափազանց ծանր էր, ու գնալով ամեն ինչ վատանում էր։
— Ի՞նչ բարդությունների եք բախվել Ամերիկայում։

— Երբ Ամերիկա եկանք, մենք ունեինք միայն 180 դոլար ու չորս ճամպրուկ։ Այն ժամանակ մեզ շատ օգնեց Հյուսիսային Դակոտայի Մեթոդիստական եկեղեցին ոչ թե ֆինանսապես, այլ տարբեր խորհուրդներով։ Նաև օգնեց ծնողներիս անգլերեն սովորել։ Մի խոսքով, նրանք մեզ որոշակի հիմք տվեցին, մնացածն ինքներս արեցինք։

Свадьба Артак Бегларяна - Sputnik Արմենիա
Արցախցի Արտակ Բեգլարյանի հաջողության անհավանական պատմությունը

Ծնողներս հենց նույն տարում սկսեցին աշխատել։ Ճիշտ է` շատ բարդ է աշխատանք գտնել, երբ լեզուն չգիտես։ Նույնիսկ գործարանում, որտեղ հայրս աշխատում էր, անգլերեն էլ պետք իմանալ, դրա համար նա առավոտյան չորսին էր արթնանում ու ամբողջ օրը անգլերեն էր սովորում։ Ես ութերորդ դասարանում էի, լավ էի սովորում։ Ծնողներս աշխատասեր մարդիկ էին ու միշտ սովորեցնում էին, որ մեր բարդ իրավիճակը թույլ չի տալիս, որ սպասումները քիչ լինեն։ Նույնիսկ երբ քննությանը 97% էի ստանում, նրանք հարցնում էին, իսկ ինչո՞ւ ոչ 98%։ Մի խոսքով՝ թուլանալ չէին թողնում։ Դա միաժամանակ և՛ ճնշում էր, և՛ աջակցություն, նրանք ուզում էին ասել՝ «մենք գիտենք` դու կարող ես ավելին»։ Ծնողներս միշտ հիշեցնում էին ինձ, որ մենք ուժեղ ու խելացի մարդկանց հետնորդներ ենք։ Նաև հաճախ կրկնում էին, որ ինձ բախտ է վիճակվել Ամերիկայում ապրելու, և ես պարտավոր եմ օգտագործել այդ հնարավորությունը։

Ի դեպ, երբ ամերիկացիները հարցնում են մեզ՝ ինչն է ԱՄՆ-ում ամենալավը, ես միշտ ասում եմ՝ հնարավորությունների բազմազանությունը։ Իհարկե, դժվարությունները շատ են։ Առանց քրտնաջան աշխատանքի ու բախտի ոչինչ չի ստացվի, բայց միշտ պետք է ձգտել։ Շատ բաներ ինձ մոտ չէին ստացվում, սակայն ես համարում էի, որ դա կյանքի մի մասն է։

- Դժվա՞ր էր ինտեգրվել ԱՄՆ-ում։

— Մենք առաջիններից մեկն էին, որ տեղափոխվեցինք Հյուսիսային Դակոտա։ Շրջապատում ո՛չ հայեր կային, ո՛չ էլ գաղթածներ։ Սկզբում մեզ մի փոքր տարօրինակ էին նայում, որովհետև մենք ընդհանրապես անգլերեն չէինք խոսում։ Բացի այդ, մենք մուգ մազեր ունեինք, իսկ այդ նահանգում բոլորը շիկահեր են ու կապուտաչյա (ժպտում է)։ Բայց մենք նրանցից երբեք վատ բան չենք տեսել։ Շատ հարցեր էին տալիս․ որտե՞ղ է Հայաստանը, ովքե՞ր են հայերը։ Ամերիկացիները զարմանում էին, երբ իմանում էին, որ հայերը քրիստոնյա են։

Եղբայրս ինձնից յոթ տարով փոքր է, նա ավելի հեշտությամբ ինտեգրվեց և մի փոքր այլ կերպ է ընկալում Ամերիկան։ Այսպես թե այնպես մենք մեզ տեղացի չէինք զգում։

- Ի՞նչն օգնեց ձեզ հաղթահարել դժվարություններն ու առաջ գնալ։

Айк Арсенян - Sputnik Արմենիա
Երբեք չեմ հուզվել այնքան, ինչքան Հայաստանում. անկեղծանում է նյույորքցի երաժիշտը

— Կարծում եմ՝ պարզապես պետք է չհանձնվել։ Իհարկե, երբեմն ցավոտ է լինում, բայց ես հաղթահարում եմ դա․․․ Ոչ թե այդքան ճարպիկ եմ, դրանից է, պարզապես շատ կենսունակ եմ, ինձ շատ դժվար է կանգնեցնել։

Ամեն դեպքում խոչընդոտները շատ էին… Մի պահ կար, երբ ընդհանրապես կոտրվեցի․ 25 տարեկանում մեջքի լուրջ խնդիրներ ունեցա (հավանաբար հայաստանյան կյանքի պայմանների պատճառով)։ Մի քանի ամիս ընդհանրապես չէի կարողանում քայլել, վերականգման համար հինգ տարի պետք եկավ․ ես կրկին սովորում էի քայլել ու պարզ գործողություններ անել։ Իհարկե, ինձ վիրահատեցին, բայց ապաքինումը դանդաղ էր ընթանում։ Ասում էին՝ դժվար կլինի երեխաներ ունենալ, բայց ես ասացի, որ ոչ մի բանի առաջ կանգ չեմ առնի (ժպտում է)։ Այն ժամանակ հանդիպում էինք ամուսնուս հետ, նա շատ օգնեց ինձ։ Ամուսինս կիսով չափ կանադացի է, կիսով չափ` ֆրանսիացի, բայց ծնվել է Ամերիկայում, իսկ ամերիկացիները նրան անվանում են «armenian by choice» («ամերիկացի սեփական ընտրությամբ» — խմբ)։ Նա Հայաստանի մեծ սիրահար է։

Ապաքինվելուց հետո իմ մեջ մի բան կտրուկ փոխվեց, ես ուզեցի գիրք տպագրել։

- Վերջերս տեղի ունեցավ ձեր գրքի ռուսերեն տարբերակի շնորհանդեսը։ Շարունակելու՞ եք գրել։

— Արդեն գրում եմ։ Դա լինելու է այն մարդկանց պատմությունների հավաքածուն, որոնք մինչև հիմա տառապում են ադրբեջանցիների հայատյացությունից, հիմնականում Արցախի բնակիչների մասին է։

Իմ գրաֆիկով շատ դժվար է նստել ու գիրք գրել, բայց հուսով եմ, որ հաջորդ տարի այն լույս կտեսնի։

- Ո՞րն եք համարում ձեր կյանքի ամենակարևոր ձեռքբերումը։

— Ինչպես և ցանկացած մայր կասեմ, որ երեխաներս։ Նրանք ինձ համար ամենաամենան են։

-Ի սկզբանե ձեր ազգանունը Աստվածատուրովա էր, բայց դուք փոխել եք այն…

— Այո, պապիս ազգանունն եմ վերցրել։ Հայրս դեռ Նորիկ Աստվածատուրով է։ Ի դեպ, նա մետաղաձուլման վարպետ է, ու այս տարվա հունիսին ԱՄՆ Արվեստի ազգային հիմնադրամը (NEA) պարգևատրեց նրան։

Тигран Дзитохцян - Sputnik Արմենիա
Նկարիչ Տիգրան Ձիթողցյան․ արվեստի մարգարեական ուժն ու քո տան զգացողությունը

Պապս ծնունդով Խնձորեսկից է, հետո է Բաքու տեղափոխվել։ Նա ստիպված է եղել փոխել ազգանունը Ադրբեջանում տիրող հայատյացության պատճառով։ Ես վերադարձրել եմ ազգանունը նրա պատվին։ Ի դեպ, ինձ ուզում էին Անուշ անունը տալ. իմ նախատատի անունն է եղել, բայց հենց նույն պատճառով ավելի չեզոք` Աննա անունն են ընտրել։ Իսկ ես մտածված, ի նշան բողոքի` որդուս անունը Արմեն դրեցի, որովհետև ես Ամերիկայում եմ ապրում ու առանց վախի կարող եմ որդուս հայկական անունով կոչել։

-Հայկական սփյուռքն ուշեղ է, բայց նաև բացթողումներ ունի։ Ձեր կարծիքով, որո՞նք են դրանք։ 

— Երբ նոր էի սկսում գործունեությունս, նկատեցի, որ շատ քիչ ուշադրություն է դարձվում Արցախին։ Այսինքն՝ հումանիտար օգնություն տրամադրվում է, իսկ քաղաքական՝ շատ թույլ։ Սակայն վերջերս ավելի շատ մարդիկ գիտեն Արցախում տիրող իրավիճակի մասին (հատկապես ապրիլյան պատերազմից հետո), նաև Սումգայիթում ու Բաքվում տեղի ունեցած իրադարձությունների մասին։
Ես լավ գիտեմ և՛ հայկական իրականությունը, քանի որ ապրել եմ այնտեղ` ի տարբերություն սփյուռքի ներկայացուցիչների, և՛ ամերիկյան իրականությունը։ Այս տեսակետից կցանկանայի կամուրջ հանդիսանալ Հայաստանի ու ԱՄՆ-ի սփյուռքի միջև։

- Մի քանի տարի առաջ Հայաստանի նախագահը ձեզ Մխիթար Գոշի մեդալ հանձնեց…

— Ես հասկանում եմ, որ ստացել եմ մրցանակը մեծ մասամբ այն պատճառով, որ առաջին հայն էի Բաքվից, որը միջազգային հարթակներում բարձրաձայնեց այն մասին, ինչի միջով մենք անցել ենք։ Բացի այդ, ես ու ամուսինս 2013 թվականին Արցախի աջակցության բանաձև ենք պատրաստել Մեն նահանգում, որի արդյունքում նահանգը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ ժամանակ Սերժ Սարգսյանն ինձ Մխիթար Գոշի անվան մեդալ տվեց, իսկ Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալով պարգևատրեց։ Ինձ համար դա մեծ պատիվ է, ու ես կշարունակեմ անել այն աշխատանքը, որի շնորհիվ Արցախի ու Հայաստանի բնակիչները կկարողանան հպարտանալ ինձանով։

Լրահոս
0