00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախցի Արտակ Բեգլարյանի հաջողության անհավանական պատմությունը

© Artak BeglarqnСвадьба Артак Бегларяна
Свадьба Артак Бегларяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նա հայտնի հեռուստաաստղ չէ: Նրա լուսանկարները երբեք չես տեսնի գլամուրային ամսագրերի շապիկներին: Բայց նրա հարսանիքի մասին գրեցին hայաստանյան գրեթե բոլոր լրատվամիջոցները:

Դիանա Հարությունյան, Sputnik.

Հունիսի 3-ին Արցախում ամուսնացավ  Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը: Հարսանիքը տեղի  ունեցավ Արցախի վարչապետի քավորությամբ: Զույգն ավանդական հայկական տարազներով էր։ Նրանք պատրաստ են, անգամ անձնական կյանքից ժամանակ խլելով, աշխատել Արցախի համար:

Sputnik Արմենիայի տաղավարում Արտակին հյուընկալեցինք Հայկական PR ասոցիացիայի մրցանակաբաշխությունց հետո: Արցախի կառավարության խոսնակը հատուկ մրցանակ էր ստացել. մրցանակ ամենագրագետ ու հրապարակային աշխատանքի համար:

Հաջողության բանաձև

«Եթե իմ աշխատանքը լսարանի կողմից ընկալվում է որպես գրագետ ու հրապարակային, ուրեմն նպատակիս հասել եմ։ Իմ կարևոր սկզբունքն է՝ ոչ ոքի չպետք է վիրավորել, չպետք է անձնավորել, այլ պետք է հնարավորինս բաց և պատրաստակամ լինել։ Իհարկե, երբեմն` զոհողությունների գնով: Ես հավատում են այն ամենին, ինչ անում եմ։ Գլխավոր գաղտնիքը, երևի, սա է։ Անձնական կյանքն է տուժում, իհարկե, երբեմն նաև դժգոհություններ են լինում մտերիմների, կնոջ կողմից։ Բայց իրենք հասկանում են, որ գոնե այս տարիքում առաջնահերթն աշխատանքն է։ Շահերի բախում դեռ չկա»,–ասում է Արտակը։

Артак Бегларян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Որևէ քաղաքական գործընթաց չպետք է վնասի Արցախի անվտանգությանը. Արտակ Բեգլարյան

Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին հենց Արտակից էր ամբողջ աշխարհն իմանում, թե հակառակորդի ագրեսիայի հետևանքով քանի տուն ավերվեց, քանի մարդ հեռացավ իր բնակավայրից, քանի ընտանիք է կարիքի մեջ: Հիմա էլ նա է տիրապետում այն տեղեկատվությանը, թե քանի տուն նորոգվեց ու վերաբնակեցվեց, ով վերադարձավ, օրինակ, Թալիշ կամ ապրում է Ալաշանում:

«Մարդը ծնվել է հաջողության հասնելու համար, հնարավորինս շատ սովորելու համար: Այլ տարբերակ չկա, եթե անգամ կյանքն անհաղթահարելի թվացող փորձություն է բերում գլխիդ: Երբեք չեմ ընկճվել, միշտ համարձակորեն առաջ եմ գնացել, նույնիսկ անհաջողություններից հետո։ Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ նպատակի հետևից ես գնում, որ սին, դատարկ նպատակի հետևից չգնաս»,–մեր զրուցի ընթացքում նշում է Արտակը։

Արցախի կառավարության խոսնակը սովորել է Լոնդոնի համալսարանական քոլեջում, Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, նախքան այդ`Սալոնիկի տեխնոլոգիական ինստիտուտում։ Արտակը կորցրել է տեսողությունը 6 տարեկանում:

Արցախյան պատերազմների բովով

Արցախյան առաջին պատերազմը Արտակ Բեգլարյանը իր մաշկի վրա է զգացել: Երկրորդի՝ ապրիլյանի ժամանակ, ամենաշատը նրան ցավեցրել է իրադրության կրկնությունն ուրիշների կյանքում: Արտակը հորը կորցրել է 4 տարեկանում, տեսողությունը՝ ականի պայթյունից՝ 6-ում:

© Artak BeglaryanԱրտակ Բեգլարյանի հարսանյաց հանդեսը
Արտակ Բեգլարյանի հարսանյաց հանդեսը - Sputnik Արմենիա
1/6
Արտակ Բեգլարյանի հարսանյաց հանդեսը
© Artak BeglaryanԱրտակ Բեգլարյանի հարսանյաց հանդեսը
Արտակ Բեգլարյանի հարսանյաց հանդեսը - Sputnik Արմենիա
2/6
Արտակ Բեգլարյանի հարսանյաց հանդեսը
© Artak BeglaryanԱրտակ Բեգլարյանի հարսանյաց հանդեսը
Արտակ Բեգլարյանի հարսանյաց հանդեսը - Sputnik Արմենիա
3/6
Արտակ Բեգլարյանի հարսանյաց հանդեսը
© Artak BeglaryanԱրտակ Բեգլարյանի հարսանյաց հանդեսը
Արտակ Բեգլարյանի հարսանյաց հանդեսը - Sputnik Արմենիա
4/6
Արտակ Բեգլարյանի հարսանյաց հանդեսը
© Artak BeglaryanСвадьба Артак Бегларяна
Свадьба Артак Бегларяна - Sputnik Արմենիա
5/6
Свадьба Артак Бегларяна
© Sputnik / Aram NersesyanԱրտակ Բեգլարյանը` հյուր Sputnik Արմենիային
Արտակ Բեգլարյանը` հյուր Sputnik Արմենիային - Sputnik Արմենիա
6/6
Արտակ Բեգլարյանը` հյուր Sputnik Արմենիային
1/6
Արտակ Բեգլարյանի հարսանյաց հանդեսը
2/6
Արտակ Բեգլարյանի հարսանյաց հանդեսը
3/6
Արտակ Բեգլարյանի հարսանյաց հանդեսը
4/6
Արտակ Բեգլարյանի հարսանյաց հանդեսը
5/6
Свадьба Артак Бегларяна
6/6
Արտակ Բեգլարյանը` հյուր Sputnik Արմենիային

«Ես հաղթահարեցի այդ խնդիրը իմ շրջապատի, ընտանիքի, դպրոցի շնորհիվ, իհարկե, նաև իմ անձնական կամային հատկությունների շնորհիվ, որոնք սկզբնական շրջանում այնքան էլ գուցե առանցքային չէին, բայց գնալով, տարիքի հետ ավելի կարևորվում էին: Դրանց հիմքը դրել էին հենց  ընտանիքս, դպրոցը ու մայրս։ Նա  ինձ սովորեցնում էր անկախ լինել,  ինքնությունը չկորցնել` նույնիսկ տեսողության կորստի պարագայում։ Եվ միշտ ասում էր, որ պետք է լավ սովորեմ, շատ բան սովորեմ, որ պետքական ու լավ մարդ դառնամ։ Սա կյանքիս սկզբունքը դարձավ: Արտաքին հանգամանքները միշտ հնարավոր է հաղթահարել ներքին ուժով»,–ընդգծում է Արտակ Բեգլարյանը։

Այն, ինչ չի սպանում…

Տարօրինակ է, բայց տեսողության կորուստն իր կյանքում Արտակ Բեգլարյանը, որոշ իմաստով, անգամ հաջողություն է համարում։ Ավելի մեծ դժբախտություն էր իր համար հորը կորցնելը: Պատերազմի ամենամեծ վնասը նրա համար միայն ու միայն մարդու կորուստն է: Մնացյալն անցողիկ է:

Այն,ինչ չի սպանում մարդուն, ավելի ուժեղ է դարձնում նրան:

Լրահոս
0