00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թեհրանի զգուշացումը հայ-իսրայելական հարաբերությունների ֆոնին. ինչի՞ց է վախենում Իրանը

© Photo : official site of the President of IRIПрезидент ИРИ Хасан Роухани
Президент ИРИ Хасан Роухани - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երբ հասկանալի դարձավ, որ Իսրայելի և Հայաստանի միջև նկատվում է հարաբերությունների դրական տեղաշարժ, Իրանը չզսպեց զգացմունքները: Թեև, իրականում, Երևանին պետք են Թել Ավիվի հետ հարաբերությունները, և Թեհրանը դա հասկանում է, համոզված է Sputnik Արմենիայի վերլուծաբան Արման Վանեսքեհյանը:

Արման Վանեսքեհյան՝ Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Ինչպես և սպասվում էր, այն բանից հետո, երբ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Իսրայել, Իրանի արձագանքը երկար սպասեցնել չտվեց: Բառացիորեն մի քանի օր հետո Թեհրանից հնչեց բավական լուրջ նախազգուշացում:

Իրանցիները չեն զսպել զգացմունքները, թեև հասկանում են՝ ինչն ինչոց է

Նախազգուշացում հնչեցրել է այդ երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Քասեմին: Մյուս կողմից, կարելի է վստահ լինել, որ Իրանի նման երկրում դիվանագիտական գնահատականները չեն կարող հնչել ԱԳՆ մամուլի քարտուղարի շուրթերից՝ առանց բարձրադիր կառույցների իմացության: Ամեն դեպքում, դա ԱՄՆ-ը չէ իր Պսակիով…

Встреча МИД Армении Эдварда Налбандяна с премьер-министром Израиля Бениамином Нетаньяху - Sputnik Արմենիա
Անկեղծ զրույց, կամ ինչու Նալբանդյանի այցը Իսրայելում աննկատ չանցավ

Պատասխանելով Հայաստանի ԱԳՆ ղեկավարի՝ Իսրայել կատարած այցի մասին հարցին՝ Բահրամ Հասեմին խորհուրդ է տվել ավելի ուշադիր վերաբերվել սեփական պահվածքին կովկասյան տարածաշրջանում:

Ճիշտ է, Հասեմին ասել է նաև, որ Իրանը նախընտրում է չմիջամտել այլ երկրների ներքին գործերին: Մյուս կողմից, նախազգուշացրել է, որ իրանցիները գիտեն, թե ինչ է «սիոնիստական ռեժիմը» և, որ այն հնարավոր ամեն ինչ անում է տարածաշրջանում իրավիճակը և կայունությունը պայթեցնելու համար:

Թեհրանի նման արձագանքը հայ-իսրայելական հարաբերությունների աշխուժացման նկատմամբ, որոնք ավելի քան 25 տարի խորը քնի մեջ էին, զարմանալի չէ:

Հատկապես հիմա, երբ երկու տարածաշրջանային գերտերությունները նպատակադրված այնքան են սրել իրենց փոխհարաբերությունները, որ ռազմական առճակատմանը գրեթե բան չի մնացել:

Սիրիական մսաղացը վերջացավ Իրանի տարած հաղթանակով…

Իսրայելը հիմա չափազանց անհարմար վիճակում է թեկուզ այն պատճառով, որ բոլոր այն խժդժությունների արդյունքում, որոնց հանգեցրել է սիրիական քաղաքացիական պատերազմը, Իրանը ցամաքային ճանապարհ է ստացել մինչև սիրիա-իսրայելական սահման: Առավել ևս, որ իսրայելացիներն այն ուժերից մեկն են, որոնք հրահրել են Սիրիայում քաղաքացիական պատերազմը՝ հույս ունենալով, որ Բաշար Ասադի ռեժիմը կտապալվի և կարելի կլինի աղմուկի ներքո վերջնականապես լուծել, օրինակ, Գոլանյան բարձունքների հետ կապված հարցերը:

Фондовая биржа Nasdaq - Sputnik Արմենիա
Բորսային գործարարները Ստամբուլը փոխեցին Երևանի հետ. Բաքվում «ուրախ» են, Իրանում` հետաքրքրված

Լիովին հիմնավորված կասկածներ են եղել, որ ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ Իսրայելը և Թուրքիան ֆինանսական օգնություն են ցուցադրել, զենք և զինամթերք մատակարարել այն սիրիական ընդդիմադիրներին, որոնք գործարքի են գնացել Իսլամական պետության և Ջեբհաթ ան Նուսրայի հետ:

Արևմուտքը, առաջին հերթին, ԱՄՆ-ը և Իսրայելն աչք են փակել դրա վրա՝ հույս ունենալով, որ ահաբեկչական խմբավորումներով կզբաղվեն միայն նրանից հետո, երբ գահընկեց կանեն Սիրիայի օրինական նախագահ Բաշար Ասադին:

Իրավիճակը երկրում այլ կերպ է դասավորվել, քան նախատեսել են Արևմուտքում. սկզբից ահաբեկչական խմբավորումների դեմ պատերազմել են իրանական կամավորական ջոկատները, որոնց, իհարկե, աջակցել է Իրանը: Հետո պաշտոնական Դամասկոսն, ընդհանրապես, ձիով քայլ է արել՝ խնդրելով Ռուսաստանի օգնությունը, որը որոշում է կայացրել օգնել եղբայրական սիրիական ժողովրդին:

Այն պահից ի վեր, երբ Սիրիայի տարածքում տեղակայվել են ռուսական ռազմական-տիեզերական զորքերը, սիրիական պատերազմի ընթացքը կանխորոշված էր:

… Եվ Արևմուտքի պարտությամբ (առաջին հերթին՝ Իսրայելի)

Արդյունքում այնպես է ստացվել, որ այսօր իրանցիները հաղթողների դիրքերից կարող են թույլ տալ իրենց թելադրել նման պայմաններ: Առավել ևս, որ Սիրիայի օրինական ղեկավարությունը պատրաստ է աջակցել նրանց բոլոր հարցերում: Եվ ահա Իրանը սկսում է ռազմաբազայի շինարարությունը՝ ընդամենը Դամասկոսից 15 կմ հեռավորության վրա, և այդ մասին բավականին տագնապալի նոտաներով պատմում է BBC-ն:

Путин, Алиев и Роухани - Sputnik Արմենիա
Ի՞նչ են ասել Ալիևին Թեհրանում. հայ փորձագետը հերքում է ադրբեջանական քարոզչամեքենային

Միաժամանակ, Թեհրանում հայտարարություն է հնչում է այն մասին, որ երկրի ռազմական արդյունաբերությունը սկսում է արտադրել ծանր ռմբակոծիչներ, որոնք մինչև հիմա իրանցիները չէին արտադրել: Դրանց անհրաժեշտությունն ուղղակի չէր ծագել, քանի որ նրանք, հիմնվելով օդանավակայաններում՝ հավանական «աշխատանքի վայրից» հեռու, դարձել են թեթև թիրախ հակառակորդի համար:

Հիմա Իրանը կառուցում է (եթե այդ տեղեկատվությունը հավաստի է) ռազմական բազա Դամասկոսի շրջակայքում՝ վիճելի տարածքներից ոչ հեռու…

Ակնա՞րկ է: Իհարկե, ընդ որում՝ բավական թափանցիկ: Դա նշանակում է, որ Իրանն, ընդհանրապես, մտադիր չէ սահմանափակվել ձեռք բերածով՝ ահաբեկչական կազմակերպություններից Սիրիայի տարածքներն ազատագրելով:

Իրանի և Իսրայելի միջև ծավալվում է պայքար Հարավային Կովկասի համար

Դե, հասկանալի է, որ նման գլոբալ աշխարհաքաղաքական իրողության դեպքում, երբ Իրանը լիովին գիտակցված գնում է իրավիճակի սրման բոլոր գաղափարական հակառակորդների հետ՝ օգտագործելով պահը, և հանկարծ պարզվում է, որ Իսրայելն իր կողմից ակտիվ քայլեր է ձեռնարկում քաղաքական ասպարեզում:

Встреча президентов Армении Сержа Саргсяна и президента ИРИ Хасана Роухани - Sputnik Արմենիա
Հաշվարկով գործընկերություն. հայ-իրանական հանգույցի գլխավոր կապը ԵԱՏՄ–ն է

Հասկանալի է, որ ի սկզբանե Իսրայելը Հարավային Կովկասում իր շահերը կապել է, առաջին հերթին, Վրաստանի և Ադրբեջանի հետ, իսկ Հայաստանի հետ նախընտրել է ունենալ բարեկամական չեզոքություն: Ամեն դեպքում, զենքի հսկայական ծավալները վաճառվել են հենց Ադրբեջանին արցախյան հակամարտության առկայության դեպքում:

Եվ միայն հիմա, երբ պարզվում է, որ «խաղադրույք» արվել է ոչ թե նրա վրա, ում պետք է, և որ Ռուսաստանը տարածաշրջանում վերջնականապես ամրապնդել է ազդեցությունը, բացի այդ էլ, ստեղծել է ԵԱՏՄ-ն, որի լիարժեք անդամ է Հայաստանը, Թել Ավիվը սկսում է դիվանագիտական քայլեր անել՝ ուղղված Երևանի հետ մերձեցմանը:

Իրականում, յուրաքանչյուր երկիր ինքը պետք է որոշի, թե ում հետ և ինչ պայմաններով գործակցի միազգային քաղաքական ասպարեզում: Երրորդ կողմը պետք է չմիջամտի, ինչ-որ պայմաններ թելադրի:

Ճիշտ այդ կերպ չի միջամտել Հայաստանը, երբ Իսրայելը միլիոնավոր դոլարներով անօդաչու թռչող սարքեր է վաճառել Ադրբեջանին՝ իմանալով, որ դրանք օգտագործվելու են արցախյան հակամարտության գծում՝ հենց միայն «Երկաթե գմբեթը»

Հայաստանը նույն կերպ չի միջամտել, երբ Իրանը սկսել է կառուցել Ռեշտ-Աստարա երկաթուղին:

Կարծում ենք՝ Հայաստանը կլուծի իր հարցերը: Ինքնուրույն: Հայերը մտադիր չեն Իրանի հետ դաշնակցային հարաբերությունները և ամուր բարեկամությունը փչացնել հանուն Իսրայելի հետ փոխհարաբերությունների զարգացման, որոնք նույնպես անհրաժեշտ են: Դա հաստատ է:

Լրահոս
0