00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Չկրթված» զինվորներ. պետք է արդյոք մեզ տարկետում բանակից, թե՞ ոչ

© Sputnik / Asatur YesayantsЗимний призыв в армию 2017, Ереван
Зимний призыв в армию 2017, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում հասարակության շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել տարկետումից հրաժարվելու մասին օրենքը։ Ինչի կարող է հանգեցնել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքը» և որքանով կբարելավվի բանակի անձնակազմի համալրման հետ կապված խնդիրը, մտորում է Sputnik Արմենիայի թղթակից Դավիթ Գալստյանը։

Կրթության ոչ բավարար մակարդակն ու «էյնշտեյնների» բացակայությունը`  համատարած զորակոչի համար պատճառ չեն կարող լինել։

Սկսենք սկզբից։ Զորակոչիկների քանակը նվազում է, սակայն բանակը պետք է համալրել։ Ինչպես են այս հարցը լուծում իշխանությունները, ավելի ճիշտ, ինչպես են ցանկանում լուծել այն։

Եվ այսպես։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի» նախագծով նախատեսվում է վերացնել ՀՀ պետական բուհերի պետպատվերով սովորող ուսանողների համար գործող օրենքով նախատեսված տարկետման իրավունքը։ Առաջին ընթերցմամբ (առջևում դեռ երկու ընթերցում էլ կա) խորհրդարանն օրենքն ընդունեց հոկտեմբերի 27-ին։

Студенты протестуют против решения о прекращении отсрочки - Sputnik Արմենիա
Պետհամալսարանի շենքի առջև մի քանի հարյուր ուսանող դասադուլ են հայտարարել

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ նոր քաղաքականության համաձայն` պետք է ծառայեն բոլորը։ Ի պատասխան ԵՊՀ–ի ուսանողներն արդեն երկրորդ օրն է բողոքի ակցիա են անցկացնում։

Սարգսյանը հայտնել է, որ ոմանք փորձում են «փոխել երկրի անվտանգության համար կարևորագույն հարցի գաղափարն ու բովանդակությունը, սակայն փոփոխությունների նպատակը զինվորական ծառայությանն ու կրթությանը նոր որակ հաղորդելն է»։ Զինվորական ծառայությանը հասկացանք, բայց կրթությա՞նը…

Բանն այն է, որ իշխանությունները փորձում են բանակը համալրել էքստենսիվ ճանապարհով, սակայն ռեսուրսները սպառված են։ Այդ մասին են վկայում «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը, որոնք 3 տարվա ծառայություն և սպայական պայմանագիր են առաջարկում։

Այսինքն` տարկետում կտրամադրեն, եթե համաձայնես ապագայում սպա դառնալ։

Կտուժի արդյո՞ք կրթությունը

Հավանաբար` այո։ Միայն հաշվի առնենք, որ բանակի պատճառով ուսում ստանալն ու աշխատանքի անցնելը երկու տարով հետաձգվում են։ Սոցցանցերում քննարկումների ժամանակ հաճախ ասում են, որ դժվար տարկետումից օգտվող ուսանողները Էյնշտեյն կամ Համբարձումյան դառնան։ Դա ի սկզբանե սխալ մոտեցում է։

Учения ОДКБ Взаимодействие - 2017 в Армении. Виген Саргсян - Sputnik Արմենիա
Երեխաներ որդեգրելն ու բուհում սովորելը բանակից չեն ազատի. պետք է ծառայեն բոլորը

Կիրթ մարդկանց (ոչ թե հանճարների կամ համաշխարհային անուն ունեցող գիտնականների) առկայությունն առաջին հերթին անհրաժեշտ է դպրոցներում, բուհերում և այլ հաստատություններում, ամենաքիչը նրա համար, որպեսզի քիչ թե շատ կրթված սերունդ ունենանք։

N.B.  Հայաստանում աղջիկները մեծամասամբ ցանկանում են ընտանիք ստեղծել, ոչ թե կարիերա անել և գիտական ձեռքբերումներ ունենալ։

Արդյո՞ք բավարարում է այսօրվա իրավիճակը` ոչ։ Այս միտումների պարագայում արդյո՞ք ավելի վատ կլինի` հավանաբար, այո։ Տարկետման չեղարկման կողմնակիցները հաճախ հայտարարում են, որ ապագա ուսանողներին ոչինչ չի խանգարում բանակից վերադառնալուց հետո շարունակել ուսումը, սակայն դա այդպես չէ։

Սկսենք նրանից, որ բանակն արմատապես փոխում է մարդկանց մտածելակերպն ու ձգտումները։ Գաղտնիք չէ, որ ծառայությունից հետո ուսանողների մոտ պակասում է ձգտումն ուսման նկատմամբ (խոսքը մեծամասնության մասին է)։ Դասախոսներից շատերը նրանց գնահատական են «նկարում» միայն այն պատճառով, որ նրանք ծառայել են բանակում։

Երկրորդ առավել կարևոր հարցը։ Արդյո՞ք շատերը կարող են թույլ տալ իրենց սկսել սովորել 20 տարեկանում` լինելով ծնողների խնամքի տակ և կողքից գումար չվաստակելով։ Այո, 2 տարին այս պարագայում մեծ նշանակություն ունի։

Օրենսդրությունը տեսականորեն պետք է ծառայությունից խուսափողներին ստիպի ծառայել և նվազեցնի կոռուպցիոն ռիսկերը բուհերում։ Սակայն դա չի նշանակում, որ բոլորին նույն ճակատագիրն է բաժին հասնելու։ Արդյո՞ք այս օրենքի շնորհիվ կծառայեն (մյուսներին հավասար), օրինակ, օլիգարխների երեխաները, և արդյո՞ք նրանք խուսափում են ծառայությունից տարկետման հաշվին։ Այս դեպքում նրանք, օրինակ, կարող են «հիվանդանալ» որոշակի գումարի դիմաց։ Եվ ո՞վ արդյունքում բանակ կգնա։

Հենց կոռուպցիայի վերացումը, ինչպես բուհերում, այնպես էլ բժշկական հաստատություններում, ինչպես նաև պաշտոնական դիրքի չարաշահման դեմ պայքարը (վերևից զանգերով) վատ մեթոդ չէ բանակից խուսափողներին «բուժելու» համար։

Իրավիճակը բանակում

Հավանաբար, մեծամասնությունն ամեն դեպքում բանակից փորձում է խուսափել ոչ թե կրթության պատճառով, այլ հենց բանակի և այնտեղ առկա իրավիճակի պատճառով։

глава аппарата президента Армении Виген Саркисян на 12-й конференции Международной ассоциации геноцидоведов - Sputnik Արմենիա
Ինչ կլիներ, եթե պաշտպանության նախարարը բանակ գնար 18 տարեկանում

ԶՈՒ–ում միջանձնային հարաբերությունները միշտ ցավոտ թեմա է գրեթե բոլոր երկրներում։ ՊՆ–ի խնդիրն է, բացի ամեն ինչից, անել ամեն ինչ, որպեսզի զինվորների միջև հարաբերությունները նորմալ լինեն, միջադեպեր չգրանցվեն, հատկապես` մահվան ելքով։

Արդյո՞ք ամեն ինչ նորմալ է այդ ոլորտում։ Մանրակրկիտ չուսումնասիրելով հարցը` բնականաբար, կարելի է ասել` ոչ։

Շատերին դա վախեցնում է, մտահոգում, կամ ինչպես կուզեք անվանեք, դա չէ էականը։ Այն էապես ազդում է տղաների` բանակ չգնալու ցանկության վրա։

Եվս մեկ պահ։ Մի շարք ընտանիքների համար, հատկապես գյուղերում, տղաները վաղ հասակից օգնականի դեր են կատարում տնտեսության մեջ, նրանք ընտանիքին եկամուտ բերող աշխատուժ են։ Անկախ նոր օրենսդրական նախաձեռնությունից, զինվորների ծառայությունը պետք է գոնե նվազագույնս գնահատվի, այլ ոչ թե զորակոչիկի ընտանիքի համար լրացուցիչ ֆինանսական բեռ դառնա։

Ո՞րն է լուծումը

Բանակը, միանշանակ, պետք է համալրվի, բանակում պետք է բարեփոխումներ արվեն, այն պետք է բարելավվի։ Սակայն, դրան գրեթե հնարավոր չէ հասնել առանց տնտեսական ցուցանիշների, ժողովրդագրական իրավիճակի կտրուկ բարելավման, այդ թվում` կենսամակարդակի բարձրացման (ինչը կբերի ծնելիության ավելացման)։

Военнослужащие армянской армии - Sputnik Արմենիա
ԱԺ պատգամավորներից ով բանակ չի գնացել և ինչու

Միայն այդպես կարելի է լուծել բանակի համալրման հարցը, քանի որ միգրացիայի և ծնելիության ներկայիս միտումների պահպանման դեպքում, պարզ չէ, թե որտեղից հնարավոր կլինի ապագայում զինվորներ «հայթայթել»։

Պետք է կտրուկ և որքան հնարավոր է արագ բարեփոխել նաև կրթական համակարգը` և ոչ միայն բուհերում։ Սկսել է պետք դպրոցներից։ Կրթական ընդունելի մակարդակը, մասնավորապես, դպրոցներում, իր հերթին, կնպաստի բանակի միջանձնային մթնոլորտի բարելավմանը և բանակից խուսափողների քանակի նվազմանը:

Ծառայության դիմաց վճարելը, որը պետք է ապահովի տնտեսությունը, իրական արդյունք կտա։

Դրա համար հիմք կհանդիսանա տնտեսական և տեխնոլոգիական կտրուկ աճը, այն պետք է կիրթ մարդիկ նախաձեռնեն։ Տեխնոլոգիական զարգացման պարագայում զինվորների դերը, որպես «թիրախ», պետք է նվազեցվի, և գնալով, նրանց պետք է փոխարինի տեխնիկան։

Եթե ոչ, ապա հասարակությունը շարունակելու է «խանդոտ հայրենասիրություն» խաղալ, երբ «ոչ ստանդարտ ծառայություն անցած» ՀՀ պաշտպանության նախարարի «հայրենիքին պարտք տալու» կոչին միանան չծառայած կրթության նախարարն ու մի շարք «գիտնական գործիչներ»։

Լրահոս
0