00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երեխաներ որդեգրելն ու բուհում սովորելը բանակից չեն ազատի. պետք է ծառայեն բոլորը

© Sputnik / Aram NersesyanУчения ОДКБ "Взаимодействие - 2017" в Армении. Виген Саргсян
Учения ОДКБ Взаимодействие - 2017 в Армении. Виген Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
18 տարեկան երիտասարդների կողմից երկու երեխայի որդեգրումը դիտվում է որպես բանակից խուսափելու միջոց, կարծում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. 18 տարեկան երիտասարդների կողմից երկու երեխայի որդեգրումն ամենայն հավանականությամբ տարկետման կեղծ հիմքեր ստեղծելու նպատակ ունի։ ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

«Եթե մտադիր է երեխաներ որդեգրել, թող գնա ծառայի, վերադառնա, հետո նոր որդեգրի»,- նշեց Սարգսյանը։

Ներկայացնելով օրինագծի տվյալ դրույթը` նախարարը հայտնեց, որ լինում են դեպքեր, երբ բանակից խուսափելու համար որդեգրում են եղբոր կամ այլ հարազատի երեխաներին։

Акция протеста студентов армянских вузов против решения МО РА - Sputnik Արմենիա
ԵՊՀ ուսանողները բաց նամակ են հղել նախարարներին ու սպառնում են դասադուլ կազմակերպել

Նոր օրենքը տարկետման իրավունք է սահմանելու այն անձանց համար, ովքեր բացառությամբ որդեգրվածից ունեն 2 և ավելի սեփական երեխա:

Վիգեն Սարգսյանն անդրադարձավ նաև ՊՆ-ի ներկայացրած «Պատիվ ունեմ» և «Ես եմ» պայմանագրային ծառայության ծրագրերին` ասելով, որ դրանք թեև իրավական հիմք են ստանալու օրենքի ընդունումից հետո, բայց դրանց նկատմամբ արդեն իսկ զորակոչային տարիքի երիտասարդների շրջանում 25% հետաքրքրություն կա։

«Եթե օրենքն ընդունվի, և այս ծրագրերը սկսեն գործել, արդեն առաջիկա 3 տարում մենք միայն այս ծրագրերի մասնակիցներով առաջնագծում 100% ապահովվածություն կունենանք»,- ասաց Սարգսյանը։

Անդրադառնալով բուհերի ուսանողների համար տարկետման իրավունքի վերացման դրույթին` նախարարը հայտարարեց. «Քաղաքականությունն այս է՝ պետք է ծառայեն բոլորը»։

Բարձրագույն կրթություն և գիտական ներուժ ունեցողն, ըստ Սարգսյանի, կարող է ծառայել որպես սպա, իսկ ով կցանկանա 2 տարի ծառայել, կարող է զորակոչվել որպես շարքային զինվոր։

Լրահոս
0