00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կովկասի համալսարան, թե Ներսիսյան ճեմարան. ի՞նչն է վիրավորական Թբիլիսիի հայերի համար

© Levan Avlabreli Здание Нерсесяновской духовной семинарии
Здание Нерсесяновской духовной семинарии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թբիլիսիի հայ մտավորականության ներկայացուցիչներից շատերի Ալմա-մաթերը՝ Վրաստանի մայրաքաղաքի ամենաազդեցիկ շենքերից մեկը` Ներսիսյան դպրոց-ճեմարանը, իր դռները բացեց ուսանողների համար այժմ արդեն՝ «Կովկասյան համալսարան» անվանմամբ: Վրաստանի հայ համայնքը ցավագին ընդունեց այդ փաստը:

Լաուրա Սարգսյան, Sputnik

Վրաստանում ամենահեղինակավոր համալսարաններից մեկը՝ Կովկասի համալսարանը (ԿՀ), սկսեց աշխատել նախկին Ներսիսյան դպրոց-ճեմարանի պատերի ներքո:

Армянская церковь Шамхорецоц Сурб Аствацацин Кармир Аветаран в Тбилиси - Sputnik Արմենիա
Պայքար Շամխորեցոցի համար. ինչպես են վերացնում Թբիլիսիի հայկական մարգարիտը

Վրաստանի հայերը մտադիր են հանդիպել ԿՀ-ի ղեկավարության հետ քննարկելու, թե ինչպես է ապագայում շենքի պատմությունը ներկայացվելու ուսանողներին: Այդ մասին Sputnik Արմենիային ասել է Վրաստանի հայերի համայնքի խորհրդի անդամ Սանդրո Օհանյանը:

«Մենք ցանկանում ենք դիմել համալսարանի ղեկավարությանը՝ առաջարկելով ձևավորել այնպիսի կարգ, որով համալսարանի ուսանողները կարող են իմանալ այդ շենքի պատմության մասին»,- ասել է Օհանյանը Sputnik- ի թղթակցի հետ զրույցում:

Ըստ նրա՝ Ներսիսյան ճեմարանը մեծ նշանակություն ունի Վրաստանի հայերի համար: Դա բազմաթիվ հայկական ճարտարապետական հուշարձաններից մեկն է, որը հասել է մեր օրեր:

Թբիլիսյան «ինտելիգենտների» Ալմա-մաթերը

Կովկասյան համալսարանի ղեկավարությունը, որը գործում է Վրաստանում 1998 թ.-ից, 2006 թ.-ին գնել է դպրոցի շենքը մասնավոր սեփականատիրոջից: Վերջին տարիներին շենքը վերականգնվել է. ամրացվել է հիմքը և այլն:

«Մենք պարբերաբար վերահսկում էինք դպրոցի տարածքը, սակայն շինարարության մեկնարկից հետո մեզ այլեւս թույլ չտվեցին մտնել նախկին ճեմարանի շենք»,- Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Թբիլիսիում «ՀայԱրՏուն» հայկական մշակույթի կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը:

Город Тбилиси, Грузия - Sputnik Արմենիա
«Հայկական ավանգարդը» Վրաստանի պատմության մեջ. ինչ հետք են թողել հայերը Թբիլիսում

Նա ընդգծեց է, որ Հայ առաքելական եկեղեցու վրացական թեմին ճեմարանի պատկանելության հարցը բազմիցս բարձրացրել են Թբիլիսիի հայերը: «ՀայԱրՏանը» ճեմարանի 190-ամյա տարելիցին կազմակերպվեց նաև մեծ ցուցահանդես, որտեղ ներկայացվեցին արխիվային փաստաթղթեր:

«Քանի որ համալսարանը տեղափոխեցին ճեմարանի շենք, ապա, գոնե, ինչ-որ կերպ թող նշեն, թեկուզ ցուցանակով կամ որևէ այլ կերպ»,- ասաց Չիդիլյանը:

Երբ 1924թ. դպրոցը դադարեցրեց իր գոյությունը, ճեմարանի շենքը հանձնվեց կրթության նախարարությանը: Այնուհետև այն վաճառվել է և բազմիցս անցել է մի սեփականատիրոջից մյուսին:

«Ներսիսյան ճեմարանը կարող էր հեշտությամբ վերադարձվել Հայ առաքելական եկեղեցու վրացական թեմին, եթե գործեր վերադարձնելու (ռեստիտուցիայի) օրենքը: Ցավոք սրտի, այդ օրենքը ոչ մի լավ բանի չհանգեցրեց ոչ Վրաստանի հայերի համայնքին, ոչ էլ թեմին»,- ասաց Չիդիլյանը:

Ոմանք նաև կարծում են, որ այդ հարցը կարելի էր հեշտությամբ լուծել, եթե միջամտեին հայ բարեգործները կամ Հայաստանի իշխանությունները:

Ճեմարանի պատմությունը

Դպրոց-ճեմարանը գործել է 1824-ի դեկտեմբերից: 1848 թ.-ին ճեմարանը տեղափոխվեց Բոլշոյ Վանկսկու փողոցի (այժմ` Աթոնելի) նոր շենք: 1877 թվականից դպրոցը դարձավ միջնակարգ ընդհանուր կրթության:

Выборы в Грузии - Sputnik Արմենիա
Աննախադեպ` հայ համայնքի համար. ինչպես են անցել ընտրությունները Վրաստանում

Տարեցտարի Ներսիսյան ճեմարանում սովորելու ցանկություն ունեցողների թիվն աճում էր: Հին շենքում արդեն նեղվածք էր, և որոշում կայացվեց նոր շենք կառուցելու մասին: 14 հազար քառակուսի մետր տարածքով ճեմարանը կառուցվել է ռեկորդային ժամկետում՝ երկու տարում (1909-1911), իսկ շինարարության համար ծախսվել է 300 հազար ռուբլի:

Ներսեսյան ճեմարանի՝ Հայաստանից բերված տուֆով շինարարությունը ֆինանսավորեց բարերար Ալեքսանդր Մանթաշովը: Մանթաշովն անհամբեր սպասում էր իր « զավակի » բացմանը, սակայն, ցավոք, չհասցրեց: Դպրոցի կարիքների համար վերջին 50 հազար ռուբլին փոխանցել է նրա որդին՝ Լևոն Մանթաշովը:

Ճեմարանի շրջանավարտներն են եղել գրող Խաչատուր Աբովյանը, բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, հայ գրականության դասական Պերճ Պռոշյան, քանդակագործ և նկարիչ Երվանդ Քոչարը, պետական և կուսակցական գործիչ Անաստաս Միկոյանը և մի շարք այլ նշանավոր անձինք:

Լրահոս
0