00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայկական ավանգարդը» Վրաստանի պատմության մեջ. ինչ հետք են թողել հայերը Թբիլիսում

© AFP 2024 / VANO SHLAMOVГород Тбилиси, Грузия
Город Тбилиси, Грузия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այն փաստը, որ Վրաստանի վերջին ընտրություններում հաղթած հայերի թիվը մեծ է, բոլորովին էլ զարմանալի չէ։ Հատկապես Թբիլիսում հայերը միշտ ավանգարդի դերում են եղել։ Sputnik Արմենիան ներկայացնում է այն հայերին, որոնք իրենց հետքն են թողել Վրաստանի պատմության մեջ։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Էթնիկ հայերը Վրաստանում այսօր ակտիվորեն ներգրավված են քաղաքական ու հասարակական կյանքում։ Երկու քաղաքի` Նինոծմինդայի ու Ախալքալաքի քաղաքապետները` Անիվարդ Մոսոյանն ու Յուրիկ Հունանյանը, էթնիկ հայեր են։ Վրաստանի խորհրդարանում նույնպես քիչ չէ հայ պատգամավորների թիվը։

Города мира. Марсель - Sputnik Արմենիա
Ինչպես հայերը խրախուսեցին Մարսելին «վազել» հանուն ցեղասպանության ճանաչման

Ժամանակակից Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ վրաց երիտասարդության շահերը հայ է ներկայացնում` Գիորգի Թումասյանը։

Մեր հայրենակիցներն իսկապես մեծ դեր են ունեցել Վրաստանի պատմության մեջ, առավել արգասաբեր է եղել 19-րդ դարը։ Sputnik Արմենիան ներկայացնում է այն հայերի տասնյակը, որոնք փոխել են Վրաստանի պատմության ընթացքը։

Ալեքսանդր Մանթաշյանց

Թիֆլիսը հնարավոր չէ պատկերացնել առանց այս ականավոր հայի, որը ոչ միայն 19-20-րդ դարերի ամենահարուստ մարդն է եղել ու քաղաքին շքեղ առանձնատներ ու շինություններ է պարգևել, այլև քաղաքն ապահովել է հեռախոսակապով։

Ալեքսանդր Մանթաշյանցը ծնվել է Թիֆլիսում, 1842 թ. մարտի 3-ին։ Հայրը եղել է մանուֆակտուրայի վաճառական։ Սովորել է Թիֆլիսի Գալուստ Վարդապետ Փափազյանցի մասնավոր դպրոցում։ Տիրապետել է մի քանի լեզուների՝ հայերեն, ռուսերեն, վրացերեն, անգլերեն։

Ալեքսանդր Մանթաշյանն է եղել Կովկասի հայ բարեգործական ընկերության գլխավոր նախաձեռնողն ու հիմնադիրը և մինչև իր կյանքի վերջը մնացել վարչության անդամ՝ շարունակելով կատարել խոշոր գումարների հատկացումներ։

Ալեքսանդր Մանթաշյանը եղել է հայ մշակույթի, գիտության, արվեստի և գրականության մեծ նվիրյալ և հովանավոր։

© АрхивԱլեքսանդր Մանթաշյանց
Тифлисский меценат Александр Манташев - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Մանթաշյանց

Ալեքսանդր Խատիսյան

Թբիլիսի քաղաքապետներից մեկը եղել է Ալեքսանդր Խատիսյանը, որն այդ պաշտոնում ընտրվել է 1910 թվականի սեպտեմբերի 20-ին։ Խատիսյանը ծնվել է Թիֆլիսում 1874 թվականի փետրվարի 17-ին՝ խոշոր ազնվականի ընտանիքում։

1891 թվականին ավարտել է Թիֆլիսի պետական գիմնազիան։ Սովորել է Մոսկվայի և Խարկովի համալսարաններում և ստացել բժշկական կրթություն։

Ինչպես Մանթաշյանցը, նա նույնպես գերազանց տիրապետել է մի քանի լեզվի` հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն ու վրացերեն։

Նրա կառավարման տարիներին, Թիֆլիսում մի շարք կարևոր հարցեր են լուծվել` ջրամատակարարումից մինչև փողոցների լուսավորություն։ Նրա պաշտոնավարման օրոք քաղաքն ասֆալտապատվել է, տրամվայի գծեր են կառուցվել։

Միքայել Արամյանց

Արամյանցը բնիկ թիֆլիսեցի չի եղել, բայց նա նույնպես մեծ ներդրում է ունեցել քաղաքի զարգացման գործում։ Միքայել Արամյանցը ծնվել է 1843 թ. մայիսի 4-ին Ղարաբաղում։ 1871 թվականին մեկնել է Թիֆլիս, որտեղ զբաղվել է առևտրով։ Այնուհետև ընդգրկվել է նավթարդյունաբերման բիզնեսում, Թիֆլիսում հիմնադրել է «Ազգային բարեգործական ընկերությունը»։ Եղել է Ներսիսյան դպրոցի մշտական հոգաբարձուն ու հովանավորը։ Աջակցել է Թիֆլիսի նշանավոր «Արամյանցի հիվանդանոցի» (ներկայումս Թբիլիսիի թիվ 1 կլինիկական հիվանդանոց) կառուցմանը՝ նվիրաբերելով հարյուր հազար ռուբլի։ Արամյանցի անվան հետ է կապված նաև Թբիլիսիի «Մարիոտ» հյուրանոցը, որը նա կառուցել է իր սիրելի նավի՝ «Մաժեստիկի» նմանությամբ։

Артак Сергоян - Sputnik Արմենիա
Ախ, այդ աղմկոտ հայերը, կամ ինչու՞ են բելգիահայերը «բախվում» ոստիկանության հետ

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ապաստաններ է կառուցել հայ գաղթականների համար։

Խորհրդային կարգերի հաստատումից հետո, Արամյանցը կորցրել է գրեթե ողջ կարողությունը։ Զրկվելով հարստությունից ու դիրքից՝ 1924 թ. մահացել է սովի ու աղքատության մեջ։

Ալեքսանդր Մատինյան

Մատինյանը, որը ծնվել է 1843 թվականին Թիֆլիսում, պետական, քաղաքական և հասարակական գործիչ է, բարերար, Թիֆլիսի քաղաքագլուխներից մեկը։ Թիֆլիսի քաղաքագլուխների պատմության մեջ Ալեքսանդրն այն եզակի անձն է, որը չորս անգամ անընդմեջ ընտրվել է նույն պաշտոնում։

Նրա ղեկավարման տարիներին Թիֆլիսում կատարվում են բազմաթիվ կարևոր աշխատանքներ, այդ թվում՝ կամուրջների (նախկին Վերիսկու, ներկայիս Գալակտիոն Տաբիձե), սպանդանոցի, ձիաքարշի, հեռախոսի, քաղաքային տան կառուցում։

Առողջապահության բնագավառում կարևոր էին Ալեքսանդր Մատինյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ Հավլաբար և Խարփուխ թաղամասերում կառուցված երկու հիվանդանոցները։

Պողոս Իզմայիլյան

Сергей Параджанов - Sputnik Արմենիա
«Մեչիտովը կարծում է, որ Փարաջանովն ինքն է, բայց Փարաջանովը ես եմ»

Թիֆլիսի քաղաքագլուխներից մեկն է եղել։ Ծնվել է 1852 թվականին։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել երկրի հասարակական կյանքում։ Հիմնել է այսպես կոչված «Իվանովի գրադարանը», որը դեպի իրեն էր ձգում հատկապես պատանի ընթերցողներին: Նա մեծ դեր է խաղացել ոչ միայն վրաց մամուլի կայացման գործում, այլև ակտիվ կերպով մասնակցել է Գրիգոր Արծրունու հիմնադրած «Մշակի» աշխատանքներին։ Քաղաքագլուխ է ընտրվել 1879 թվականին։

Ռաֆայել Չմշկյան

Ծանրորդ Ռաֆայել Չմշկյանը ծնվել է 1929 թվականին Թիֆլիսում։ 1952 թվականին ավարտել է ֆիզկուլտուրայի վրացական պետական ինստիտուտը։

Եղել է ԽՍՀՄ հնգակի (1949, 1951, 1954, 1955, 1956), օլիմպիական խաղերի (1952), աշխարհի կրկնակի (1954,1955), Եվրոպայի վեցակի (1950, 1952, 1954, 1955, 1956, 1957) չեմպիոն։ Սահմանել է աշխարհի 12 ռեկորդ։ 1961 թվականից մարզիչ է աշխատել «Դինամո» ընկերությունում։

1946 թվականից մինչև այսօր «Դինամո» ակումբի պատվավոր անդամ է։

Պողոս (Պավել) Զուրաբյան

Զուրաբյանը բնիկ թիֆլիսեցի չէ, սակայն իր կյանքը կապել է հենց այս քաղաքում։ Նա Թիֆլիսի գլխավոր ճարտարագետներից մեկն է եղել, նախագծել և Թիֆլիսում կառուցել է 36 եկամտաբեր տներ (1899-1917), Ներսիսյան դպրոցի նոր շենքը (1909, համահեղինակ, այժմ՝ Ինդուստրիալ ինստիտուտ), Վոլգա-Կամսկ դրամատան Թիֆլիսի բաժանմունքը (1910, այժմ՝ Վրաստանի ազգային գրադարան), Մ. Արամյանի և Հ. Ձուբալովի անվան հիվանդանոցների համալիրը Հավլաբարում, Ալեքսանդրյան մանկաբարձ-մանկաբուժական հիվանդանոցը (երեքն էլ՝ 1910)։

Սերգեյ Փարաջանով

Հանրահայտ ռեժիսորը ծնվել է Թբիլիսիում 1924 թվականի հունվարի 9-ին, հնավաճառի ընտանիքում։

1964 թվականին Փարաջանովը նկարահանել է «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը, որը դարձել է 1960-ական թվականների խորհրդային կինոյի ամենավառ իրադարձություններից մեկը և իր տեղը զբաղեցրել այնպիսի հայտնի ֆիլմերի կողքին, ինչպիսիք են Միխայիլ Կալատոզովի «Թռչում են կռունկները», Գրիգորի Չուխրայի «Բալլադ զինվորի մասին» և Անդրեյ Տարկովսկու «Իվանի մանկությունը»։

Փարաջանովի գլուխգործոցը կարելի է համարել «Նռան գույնը» (1968թ.), որը պատմում է թիֆլիսահայ աշուղ Սայաթ-Նովայի կյանքի մասին։

Նրա թբիլիսյան շրջանի կենսագիր Յուրի Մեչիտովը մի անգամ ասել է. «Սերգեյը Թբիլիսիի ծնունդ է, քաղաք, որը յուրաքանչյուրիս մեջ նստած է արտիստիկ կերպով»։

© Photo : provided by Yuri MechitovՍերգեյ Փարաջանով
Сергей Параджанов  - Sputnik Արմենիա
Սերգեյ Փարաջանով

Գայանե Խաչատրյան

Հայտնի նկարչուհին ծնվել է 1942 թվականի մայիսի 9-ին Թբիլիսիում։ Փարաջանովը նրան համարում էր 20-րդ դարի երկրորդ կեսի ամենանշանակալի նկարչուհին։ Աշխատանքներից ցուցադրվել են մի շարք քաղաքներում՝ Փարիզում, Լիսաբոնում, Վենետիկում, Մոսկվայում, Երևանում։

Ստեղծագործում է հիմնականում կոմպոզիցիայի բնագավառում

Անահիտ Բոստանջյան

Գրող, բանաստեղծ Անահիտ Բոստանջյանը ծնվել է Թբիլիսիում, այստեղ ավարտել միջնակարգ դպրոցը, բարձրագույն կրթություն է ստացել Հայաստանում։ Սակայն Թբիլիսի հանդեպ կարոտը ստիպել է նրան վերադառնալ Վրաստան։ Նա միշտ ասել է, որ երկու հայրենիք ունի` Վրաստանն ու Հայաստանը։

Թբիլիսիի Հայարտան խորհրդի անդամ է, Վրաստանի և Հայաստանի գրողների միությունների անդամ (2012), Կալիֆոռնիայի Հայ գրողների միության պատվավոր անդամ (2016), Վրաստանի գրողների միության հայկական վերաբացված մասնաճյուղի նախագահ (2016)։ Հեղինակ է 30-ից ավելի գրքերի, 10-ը բանաստեղծական ժողովածուների։

Բոստանջյանը մահացել է 2017 թվականին։

© Y.A. Անահիտ Բոստանջյան
Поэтесса, публицист, переводчик Анаит Бостанджян - Sputnik Արմենիա
Անահիտ Բոստանջյան
Լրահոս
0