00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:42
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աննախադեպ` հայ համայնքի համար. ինչպես են անցել ընտրությունները Վրաստանում

© Sputnik / Alexander ImedashviliВыборы в Грузии
Выборы в Грузии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները (Սակրեբուլո) աննախադեպ էին Վրաստանի հայ համայնքի համար. միայն Սամցխե-Ջավախքի տարածաշրջանից միանգամից երկու էթնիկ հայ քաղաքապետ ընտրվեց: Իսկ ահա Թբիլիսիում, որտեղ հարյուր տարի առաջ քաղաքապետերը հայեր էին, քաղաքապետի ոչ մի հայ թեկնածու չկար:

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը ջեքփոթ շահեց`  հայաբնակ Սամցխե-Ջավախքի շրջանում հայ թեկնածու առաջադրելով: Անիվարդ Մոսոյանը դարձավ Նինոծմինդայի քաղաքապետ, Յուրիկ Հունանյանը` Ախալքալաքի:

Երկուսն էլ «Վրացական երազանք» կուսակցությանը մանդատներ ապահովեցին այս տարածաշրջանում: Սակայն նույնը չի կարելի ասել Թբիլիսիի հայերի մասին, «Վրացական երազանքը» նույնիսկ հույս չդրեց նրանց վրա:

Закир Гасанов, Владимир Чачибаиа и Улуси Акар - Sputnik Արմենիա
Երևան VS Անկարա և Բաքու. արդյո՞ք Հայաստանն իր վրա կքաշի «վրացական վերմակը»

«Իշխող կուսակցությունն անհրաժեշտ չհամարեց, ցուցակներում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ ներառել: Այլ կուսակցությունների ցուցակներում մի քանի ազգանուն կար, որոնք, բնականաբար, հնարավորություն չունեին ընտրվելու», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության վարչության անդամ Սանդրո Օհանյանը:

Քաղաքի կառավարման մեջ հայերի պասիվ մասնակցությունը նա բացատրում է տեղական իշխանությունների քաղաքականությամբ: Թբիլիսին բազմազգ քաղաք է, սակայն այս առավելությունը ոչ մի կերպ չի արտացոլվում իշխանական կառույցներում:

Իրավիճակը բարդացնում է նաև այն, որ համայնքը չի կարող իր թեկնածուներին առաջադրել այս կամ այն կուսակցությունից։ Այդ դեպքում նրան կարող են մեղադրել այս կամ այն քաղաքական ուժին համակրելու մեջ։ Հարցը պետք է լուծվի սահմանադրական փոփոխությունների ճանապարհով։

«Այսօր երկրում այնպիսի օրենք չկա, որով էթնիկ փոքրամասնություններն իրավունք ունենային առաջադրելու իրենց թեկնածուներին այս կամ այն պաշտոնի համար։ Դա բարդացնում է էթնիկ փոքրամասնությունների գործը», – ասաց Օհանյանը։

Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը համոզված է, որ քիչ է մնացել. էթնիկ փոքրամասնությունների հետ կապված իրավիճակը կփոխվի դեպի լավը` հաշվի առնելով այն ակտիվությունը, որը վերջին ժամանակները ցուցաբերում է երիտասարդությունը։

«Մի կողմից որոշվում է Վրաստանում բնակվող այլազգիների պետական լեզվի իմացության խնդիրը, մյուս կողմից փոխվում է բուն վրացական հասարակությունը և նրա վերաբերմունքը էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ», – ասաց Մելիքյանը։

Նա հույս ունի, որ ինչպես հաջորդ խորհրդարանական, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, հայ համայնքից նոր դեմքեր կառաջադրվեն։

Երևանում և Թբիլիսիում չեն զարմանում Ջավախքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Հայերով բնակեցված այդ շրջանում հաղթելու համար, իշխող կուսակցությունը պետք է հույսը դներ էթնիկ հայերի վրա։

«Ես հաղթանակ էի սպասում, քանի որ Նինոծմինդան իմ հարազատ քաղաքն է, և հույս ունեի, որ մեր բնակիչները կաջակցեն», – Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մոսոյանը։

Նա նշեց, որ Վրաստանում պայմաններ են ստեղծվում հասարակության մեջ էթնիկ փոքրամասնությունների ինտեգրման համար։

Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվել են հոկտեմբերի 21-ին։ Դրանց արդյունքում գրեթե բոլոր շրջաններում հաղթանակ են տարել «Վրացական երազանք» իշխող կուսակցության ներկայացուցիչները։

Լրահոս
0