ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի-Sputnik. Նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները լուսաբանելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել են 24 տեղական զանգվածային լրատվության միջոցի 275 ներկայացուցիչ:
Դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու համար 11 տեղական հասարակական կազմակերպություն իրենց 1 017 դիտորդով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում են ներկայացրել:
Նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն է կայանալու հանրապետության 69 համայնքում, իսկ Արտաշատում և Գորիսում կանցկացվի քաղաքապետի արտահերթ ընտրություն: