ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի-Sputnik. Հոկտեմբերի 21-ի տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքում Ախալցխայի համար 37 ընտրատարածքում հաղթել է «Վրացական երազանքը»: Այդ մասին հաղորդում է akhaltskha.net կայքը:
Նշվում է, որ քաղաքապետի թեկնածու Զազա Մելիքիձեն ստացել է ձայների 69 տոկոսը: «Վրացական երազանքի» թեկնածուն «Եվրոպական Վրաստանի» թեկնածուին հաղթել է 34 տեղամասում: Վաժա Չիտաշվիլին 20 ձայնով հաղթել է միայն Վալեի 9-րդ ընտրատեղամասում: Իշխող կուսակցությունը 66 տոկոսով հաղթում է ընտրությունները համամասնական համակարգով: «Վրացական երազանքի» թեկնածուները հաղթեցին Ախալցխայի մունիցիպալիտետի բոլոր 18 մեծամասնական ընտրատարածքներում:
«Բոլոր թաղամասերում ավարտվեց ընտրական գործընթացը: Քվեաթերթիկները մեզ մոտ են, և մեր տվյալներով այս ընտրություններին հաղթեց «Վրացական երազանքը»»,- ասել է 37 Ախալցխայի թաղամասի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Թեա Գավաշվիլին:
Նա նշել է նաև, որ ստացվել է չորս բողոք տարբեր խախտումների վերաբերյալ: