ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի-Sputnik. Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող վարորդ Գ. Առաքելյանին՝ դատապարտելով 6 ամսվա ազատազրկման:
Ամբաստանյալն ունի 4 անչափահաս երեխա: Այդ փաստն ընդունվել է որպես մեղմացուցիչ հանգամանք:
Ըստ մեղադրական եզրակացության` Գարիկ Առաքելյանը քաշել և պոկել էր ճանապարհային ոստիկան Դավթյանի համազգեստի վրա ամրացված ծառայողական տեսանկարահանման սարքը, հայհոյել, այնուհետև ձեռքերով հարվածել նրան:
Մեղադրյալը եղել է հարբած ու բռնություն է գործադրել այն բանից հետո, երբ պետավտոտեսուչները կանգնեցրել են նրա մեքենան: