00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծխացող «ղարաբաղներ». ինչպես ճանաչում ստանան «մերժվածները»

© AFP PHOTO / KAREN MINASYAN Армянские военнослужащие
Армянские военнослужащие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխարհաքաղաքական խաղացողներն ինքնորոշման ցանկացած փորձը դիտարկում են սեփական շահերի տեսանկյունից, սակայն «չճանաչվածների» ապագան նաև նրանց ղեկավարության ստեղծագործական մտքից է կախված:

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Ինքնորոշման կամ անկախության համար մղվող շարժումների հարցում միասնական մոտեցում չի լինելու: Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Յուրաքանչյուր նման գործընթաց, հանրաքվե աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից սեփական տեսանկյունից է դիտարկվելու:

«Եթե Եվրոպայի հարցում քիչ թե շատ միանման մոտեցում կար, ապա Քրդստանի իրավիճակում պատկերն ամբողջովին այլ էր: Նույն Իսրայելը, որը բավականին մեծ ազդեցություն ունի, այլ դիրքորոշում դրսևորեց», — ասաց Հակոբյանը:

Референдум в Иракском Курдистане - Sputnik Արմենիա
Հայ հարսով քրդերը հպարտանում են, հայերն` արգելում եկեղեցի մտնել

Այսպիսով, ղարաբաղյան հակամարտության առնչությամբ մոտեցումը բոլորովին այլ է: Հակամարտության կարգավորման երեք սկզբունքները միանգամից չհայտնվեցին: Երբ միջազգային խաղացողների շահերը համընկնեն, այդ ժամանակ նաև ղարաբաղյան հակամարտության հարցում մեկ սկզբունք կմնա, ինչպես եղավ Կոսովոյի դեպքում:

Պետությունները փորձում են ինչ-որ կերպ ճեղքել իրավական պատը, հարթակ գտնել, որտեղ նրանք կարող են ինչ-որ կերպ հանդես գալ, օրինակ` չճանաչված երկրների ֆուտբոլի աշխարհի առաջնությունում:

«Եթե չճանաչված երկրների այդպիսի միություններն ավելանան, ապա նրանք, բնականաբար, լուրջ գործոն կդառնան և, այսպես թե այնպես, կունենան սեփական դաշտը: Անկախ նրանից, որ իրենց խնդիրները մի փոքր այլ են, նրանք փորձում են ճեղքել այդ իրավական շրջափակումը», — ասաց Հակոբյանը:

Շատ հաճախ, երբ երկրներից մեկը ճանաչվում է, մյուսները աշխարհաքաղաքական կենտրոնների հասցեին երկակի ստանդարտների մեղադրանք են հնչեցնում: Իրականում այդպես էլ կա, կարծում է քաղաքագետը:

Ղարաբաղյան հակամարտությունն անցել է ինքնորոշման մերժման փուլը որպես կարգավորման սկզբունքներից մեկը (այժմ որոշ երկրներ շարունակում են ճանաչել միայն տարածքային ամբողջականությունը):

Եթե նույն Կատալոնիան չհասկանա, որ հռչակագրերով հարցը չի լուծվում, իրավիճակը չի փոխվի:

«Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով են ինքնորոշման շարժումները հետևողական, ստեղծագործ իրենց գործողությունների մեջ, որքանով կհարմարվեն համաշխարհային գործընթացներին` միջազգային կամ տարածաշրջանային քաղաքականության գործոններ դառնալով», — ասաց Հակոբյանը:

Ինչ վերաբերում է աշխարհի միտումներին, ըստ նրա, աշխարհի տարբեր անկյուններում «ծխացող» հակամարտություններ կան, որոնք ժամանակ առ ժամանակ այս կամ այն աշխարհաքաղաքական ուժի աջակցությամբ կարող են աշխուժանալ:

Վենետիկում սկսել են մտորել ինքնավարության մասին

Վենետիկն ընդգրկող և շրջապատող Վենետոյի շրջանի բնակիչները հոկտեմբերի 22-ին հանրաքվե կանցկացնեն` որոշելու համար` արդյո՞ք պետք է այդ շրջանն անկախանա Հռոմի կենտրոնական կառավարությունից:

Карабах, НКР, Мартакерт - Sputnik Արմենիա
«Սեպարատիզմի» կեղծ պիտակը. Արցախ, Քրդստան, Ղրիմ

Նոթինգհեմյան համալսարանի պատմության պրոֆեսոր և Վենետիկի պատմության փորձագետ Դևիդ Լեյվենի կարծիքով, եթե ընտրողները քվեարկեն ավելի մեծ ինքնավարության օգտին, իսկ իտալական խորհրդարանը մերժի այդ որոշումը (ինչը, իրոք, կարող է անել քաղաքական և տնտեսական պատճառներով), դա «կբարդացնի» իրավիճակը նույն կերպ, ինչպես իսպանական կառավարությունն արձագանքեց անկախության համար մղվող կատալոնական շարժմանը:

«Հանրաքվեի կողմնակիցները շատ տարբեր են: Նույնը տեսել եք Կատալոնիայում և Շոտլանդիայում: Մամուլում Վենետոյի (հանրաքվեի կողմնակիցները) պատկերված են որպես խենթ աջակողմյաններ: Դա բացարձակ անարդար է», — ասել է Լեյվեն:

Փորձագետի խոսքով` Վենետոյի անկախության կողմնակիցների թվում կան ինչպես բարեպաշտ կաթոլիկներ, որոնք հիանում են Վենետիկյան հանրապետության կաթոլիկությամբ, այնպես էլ «կանաչներ», որոնք ցանկանում են նվազեցնել Prosecco-ի արտադրությունը բնապահպանական նկատառումներով. «Նրանց ընդհանուր թշնամին Հռոմի նկատմամբ ունեցած ատելությունն է, սակայն Հռոմին չսիրելու պատճառները տարբեր են»:

Ըստ Լեյվենի` նույնիսկ եթե Վենետոն ավելի մեծ ինքնավարություն ստանա, տարածաշրջանի դիրքն այնքան էլ ուժեղ չի լինի, որքան շոտլանդացիներինն է ու կատալոնացիներինը:

Հարյուրավոր տարիներ շարունակ (մինչև 1797 թվականը) Վենետիկն ու Վենետոն կառավարում էր Վենետիկյան Հանրապետությունը, որի ղեկավարը Դոժն էր`«ամենաիմաստուն ծերունին»:

«Վենետիկը պատմության մեջ ամենաերկարակյաց հանրապետությունն էր», — բացատրում է Լեյվենը:

Серж Саргсян с рабочим визитом отбыл в Тавушский марз - Sputnik Արմենիա
Արցախ. ի՞նչ է պետք գերտերություններին, կամ ժամանակն է իրերն իրենց անուններով կոչել

Ավստրիան կլանեց Վենետոն, և 70 բուռն տարիներից հետո 1866 թ.-ին կայացած հանրաքվեի արդյունքում (որն, ըստ դոկտոր Լեյվենի, «կեղծված էր») միացավ նոր ստեղծվող իտալական պետությանը:

Իտալիային միանալուց հետո Վենետոն դարձավ հյուսիսային և կենտրոնական Իտալիայի ամենաաղքատ մարզը, իսկ բնակիչները գաղթեցին Բրազիլիա:

Մինչև 1970-ական թվականներն այն Իտալիայի ամենահարուստ հատվածներից էր, և շատերը քվեարկեցին Lega Nord կուսակցության օգտին, որը պնդում էր, որ աշխատասեր հյուսիսայինները սուբսիդավորել են «ծույլ» հարավայիններին:

Լեյվենի խոսքով` իտալացիները երբեք ուժեղ ազգային ինքնություն չեն ունեցել, և Վենետոն այն շրջաններից է, որն ամենից շատ է զգում իր տարածաշրջանային ինքնությունը: Անկախության կամ ինքնավարության ձգտումը երկար տարիների ընթացքում մե՛կ ուժեղանում էր, մե՛կ մարում, բայց երբեք չէր վերանում:

Ըստ Դոկտոր Լեյվենի` ավելի մեծ ինքնավարություն ստանալու պատճառը մասամբ այն զայրույթն էր, որն առաջացավ Վենետիկյան բանկերի փլուզման վերաբերյալ իտալական պետության «բավականին խղճուկ» արձագանքից:

«Վենետոյում մի շարք մարդիկ կորցրին իրենց խնայողությունները, և կառավարությունը ոչինչ չարեց այդ կապակցությամբ և նույնիսկ թույլ տվեց, որ բանկերը դրա համար պատասխան չտան: Սա է պատճառներից մեկը, որ ավելի մեծ զայրույթ առաջացրեց», — ասաց դոկտոր Լեյվենը:

Նրա կարծիքով` իտալական պետությունը ակնհայտ չի գործում, ընդ որում նա վստահ չէ, որ կգործի նաև Վենետիկյան անկախ պետությունը:

Լրահոս
0