00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ հարսով քրդերը հպարտանում են, հայերն` արգելում եկեղեցի մտնել

© Sputnik / Hikmet / DurgunРеферендум в Иракском Курдистане
Референдум в Иракском Курдистане - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ կինն ամուսնացել է քուրդ տղամարդու հետ ու մեկնել նոր ձևավորվող Քրդստան։ Հակառակ բոլոր սպասումներին, Հայաստանի գյուղերից մեկում ծնված, մեծացած Աննային քրդերն ընդունել են, հայերը`արգելել եկեղեցի մտնել։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Իրաքից Հայաստան ժամանած քուրդ Ազա Աբրահամն ու նրա հայուհի կինը`Աննա Մարգարյանը, հանդիպել  ու ծանոթացել են պատահաբար, խանութում։  Ծանոթությունը վերածվել է սիրո ու ավարտվել ամուսնությամբ։

Աննան խոստովանում է՝ մինչ այդ քրդերի մասին գրեթե ոչինչ չգիտեր, բայց սիրտը թելադրել է ընդունել Ազայի ամուսնության առաջարկն ու համաձայնել ապրել Իրաքում։

Азербайджанские туристы проводят акцию протеста против курдских бомбежек - Sputnik Արմենիա
Քրդստանի հայ համայնքին սպառնում են «Ադրբեջանի դրոշով» թուրքմենները

Թե՛ հայ աղջկա և թե՛ քուրդ տղայի ընտանիքները դեմ են եղել նրանց միությանը, բայց, ի վերջո, սերը հաղթել է։

«Հետաքրքիր ժողովուրդ են քրդերը։ Սիրում են հայերին, հարգում են, ինձ շատ լավ ընդունեցին, վերաբերմունքն իմ նկատմամբ իդեալական է»,– ասում  է Աննան։

«Ես չէի էլ պատկերացնում, թե ուր եմ գնում։ Բայց տեսա ծաղկող պետություն, կայացած հասարակություն, որը շատ բարձր է գնահատում կրթությունը»,– Իրաքի քրդական հատվածի մասին իր առաջին տպավորությունն է ներկայացնում Աննան։

Կրոնի տարբերությունը երիտասարդ կնոջը չի խանգարում։ Քրդերն իսլամի հետևորդներ չեն։ Նրանց կրոնը շատ լիբերալ է, իսկ ազգային ավանդույթները հայաստանյան գյուղում մեծացած աղջիկը նմանեցնում է իրենց գյուղի բարքերին, և իրեն այդ միջավայրում հարազատ է զգում։ Ամուսնու ընտանիքը հպարտ է, որ հայ հարս ունի։

© Sputnik / Asatur YesayantsԱննա Մարգարյանը և Ազա Աբրահամը՝ Sputnik Արմենիայի տաղավարում
Анна Маргарян и Аза Абрахам в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Աննա Մարգարյանը և Ազա Աբրահամը՝ Sputnik Արմենիայի տաղավարում

Փոխարենը, հայ համայնքի հետ հանդիպումն Աննայի վրա շատ ավելի ծանր է նստել։ Համայնքն ունի դպրոց, համայնքային կառույցներ, բայց չի պահպանել ազգային լեզուն ու մշակույթը։

«Նրանք գիտեն միայն, որ էթնիկ հայ են։ Հայերեն չեն խոսում, Հայ առաքելական եկեղեցում արարողությունները կատարվում են արաբերեն և քրդերեն։ Համենայնդեպս, ես հայկական ոչինչ չեմ տեսել»,– ասում է նա։

Հետաքրքրական է, որ ազգային մշակույթը չպահպանած ազգակիցները սվիններով են ընդունել քուրդ երիտասարդի հետ ամուսնացած ու Հայաստանից հեռացած կնոջը։

Карабах, НКР, Мартакерт - Sputnik Արմենիա
«Սեպարատիզմի» կեղծ պիտակը. Արցախ, Քրդստան, Ղրիմ

«Նրանք ինձ ընդհանրապես չընդունեցին և հայտարարեցին, որ չեմ կարող ինձ համարել հայ համայնքի անդամ։ Փորձում եմ նրանց հասկանալ, ստեղծված իրավիճակում իրենք արդեն ունեն հայության պահպանման խնդիր, շատ քիչ են մնացել։ Եթե ձուլվեն, տարիներ անց այս համայնքն էլ չի լինի»,– ասում է Աննան` չթաքցնելով, որ կցանկանար հայրենակիցների կողմից գոնե հանդուրժողական վերաբերմունքի արժանանալ։

Աննայի մեկնաբանությամբ՝ հայ համայնքի նման վերաբերմունքն ավելի շատ նախադեպը չընդունելու մտավախություն է։

«Նրանք վախենում են, որ եթե ինձ ընդունեն, ապա դա կարող է օրինակ դառնալ մյուսների համար»,– ասում է կինը։

Քուրդ ամուսինը կնոջ հետ նույնիսկ հայկական եկեղեցի է գնացել, բայց համայնքն, իմանալով, որ երիտասարդը հայ չէ, կանչել է Աննային ու խստորեն պատվիրել այլևս եկեղեցի չմտնել։

Հայ և քուրդ երիտասարդների ամուսնությունը համընկավ Քրդստանի անկախության համար քրդերի մղած պայքարի, թերևս, ամենակարևոր իրադարձության հետ։ Սեպտեմբերի 25-ին իրաքյան քրդերն անկախության հանրաքվե անցկացրեցին։ 95%-ն «այո» ասաց անկախությանը, բայց հանրաքվեի արդյունքներն առ այսօր էլ իրավական ուժ չեն ստացել։

Город Эрбиль, иракский Курдистан - Sputnik Արմենիա
Հանրաքվեի հետքերով. Քրդստանի հայկական համայնքը` ինքնությունը պահպանելու պայքարում

«Արդեն մեկ դարից ավելի է՝ մեր ազգը ցանկանում է պետություն ունենալ։ 1946 թ.–ի Իրաքում մենք հռչակեցինք Մահաբադ պետությունը, սակայն նրանք ոչնչացրեցին այն, և մենք մինչ օրս էլ շարունակում ենք մեր պայքարը սկզբում Սադամի, հետո` ռեժիմի դեմ։ Ու այսօր էլ այդ ճանապարհին ենք»,– ասում է Ազան։

Առաջին և, առայժմ, միակ քուրդ պատգամավորը իրաքյան խորհրդարանում մանդատ է ստացել ընդամենը 14 տարի առաջ` 2003 թ.–ին։

«Մենք չենք կարողանում իրաքցիների հետ լեզու գտնել, նրանք մեզ ճնշում են, կրճատում մեր աշխատավարձերը ու, քանի որ քաջ գիտակցում ենք, որ այդ պետության մեջ մեր ազգի ներկայացուցիչները համարվում են երկրորդական, անգամ՝ երրորդական մարդ, մենք էլ որոշել ենք անկախանալ»,– անկեղծանում է Ազան։

Թե ինչ կտա անկախության պայքարն ու ինչ է սպասվում իրաքյան քրդերին, երիտասարդ ամուսինները դժվարանում են կանխատեսել։ Հայաստանի անկախության սերնդի ներկայացուցիչ Աննան պատմում է, որ իրավիճակը փոխվում է ոչ թե օրերի, այլ ժամերի, վայրկյանների արագությամբ։

© Sputnik / Asatur YesayantsԱզա Աբրահամ
Аза Абрахам в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Ազա Աբրահամ

«Քրդստանի շուրջ որևէ կանխատեսում հնարավոր չէ անել, բայց այն, որ 40 միլիոնանոց ժողովուրդն իրավունք ունի պետություն ունենալու, փաստ է»,– ասում է Աննան։

Քուրդ ամուսինը վստահ է` իր ազգը մի օր, անպայման, ազատ է լինելու։ Հայ կինն ավելի իրատես է. նրա համոզմամբ՝ Քրդստանի անկախությունը գերտերությունների շահերի բախման թատերաբեմ է։

Լրահոս
0