00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սեպարատիզմի» կեղծ պիտակը. Արցախ, Քրդստան, Ղրիմ

© Sputnik / Asatur YesayantsКарабах, НКР, Мартакерт
Карабах, НКР, Мартакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչու են և՛ Ղարաբաղյան շարժումը, և՛ Քրդստանի հանրաքվեն, և՛ Ղրիմի իրադարձությունները մեծ քաղաքականության մեջ «սեպարատիզմ» անվանվում: Միայն այն պատճառով, որ դա հարմա՞ր է քաղաքական գործիչներին և դիվանագետներին: Վերլուծում է Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Վանեսքեհյանը:

Քաղաքագիտական տերմինաբանության մեջ, կարծես թե, ինչ-որ բան լիովին չի համապատասխանում իրականությանը: Ավելի շուտ, նույնիսկ այդպես էլ չէ… Ազնվությունը չկա, իսկ առանց դրա, ինչպես հայտնի է, մարդկանց միջև վստահություն չի կարող լինել: Այդ պատճառով էլ սովորական մարդիկ չեն վստահում քաղաքական գործիչներին և դիվանագետներին: Քանի որ նրանք միշտ փորձում են ինչ-որ երևույթներ կոչել միայն իրենց հարմար տերմիններով, որոնք, երբեմն, տրամագծորեն իրականության հակառակն են:

Որպես օրինակ եկեք վերցնենք մեզ համար գրեթե հարազատ դարձած,  քաջ ծանոթ «սեպարատիզմ» տերմինը:  Վերջին իրադարձություններից ես կհիշատակեմ  ամենակարևորները` Քրդստանը և Կատալոնիան: Ոչ նորերից` Ղրիմը և Դոնբասը: Ընդհանրապես հներից (բայց կարևորներից)` Արցախը և, ասենք, Աբխազիան:

Референдум в Иракском Курдистане - Sputnik Արմենիա
Ի՞նչ ընդհանրություն կա Արցախի, Կատալոնիայի ու Քրդստանի միջև

Ստացվում է, որ եթե հետևենք ժամանակակից քաղաքագիտության տրամաբանությանը, ապա այդ ամենը`առանձին և միասին, սեպարատի՞զմ է: Դե, այդ դեպքում ես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն են` դիկտատորական լիազորություններով,  ում դեմ ո՛չ սենատը, ո՛չ էլ Կոնգրեսը չեն կարող են որևէ բան անել: Կարո՞ղ եք այդպիսի բան պատկերացնել: Ես էլ չեմ կարող:

Սեպարատիզմի նույնական դեպքեր չեն լինում: Հետևաբար, տերմինն անընդունելի է և նույնիսկ վիրավորական։

Այդ դեպքում` ես ինչու՞ պիտի համաձայնեմ, որ և՛ ղարաբաղյան շարժումը, և՛ քրդական հանրաքվեն, և՛ երեք տարվա  վաղեմություն ունեցող Ղրիմի իրադարձությունները` բոլորը այս շարժումները սեպարատիստական են: Միայն այն պատճառով, որ այդպես հարմար է որակել քաղաքական գործիչներին, դիվանագետներին և դեմագոգներին:

Պարզապես այն պատճառով, որ նրանք  ծուլանում են որակել այս շարժումներն առանձին- առանձին, գտնել առանձնահատկություններ յուրաքանչյուր դեպքի համար. նրանք որոշել են առաջնորդվել արդեն գոյություն ունեցող պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքո՞վ: Եվ ցանկացած քայլ դրանից դեպի ձախ կամ աջ կոչել հենց դատապարտող «սեպարատիզմ» տերմինով:  Ես նույնիսկ չեմ խոսում այն մասին, տարածքային ամբողջականության սկզբունքի  դեմ գոյություն ունեն ազգերի պատմություններ կամ ինքնորոշման իրավունքի սկզբունքներ, որոնց մասին  միջազգային քաղաքական վերնախավը գերադասում է լռել, երբ դա ձեռնտու չէ (իսկ դա  ձեռնտու չէ  շատ դեպքերում):

Ադրբեջանցի զբոսաշրջիկները բողոքի ակցիա են անցկացնում քրդական ռմբակոծումների դեմ

Բայց, ի վերջո, ամեն մի առանձին դեպքը, որը հարմար է «սեպարատիզմ» որակել, ունի երկրորդ երեսը, որոշակի «աստառ», որը միջազգային դիվանագիտական կառույցներն ու քաղաքական գործիչները, որոնք քայլեր են ձեռնարկում գործընթացը կարգավորելու համար, փորձում են շրջանցել:

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում. Ուկրաինայի հարցում Պուտինի ու Մերկելի մոտեցումները խիստ տարբեր են

Քրդական «սեպարատիզմ». Նաֆթային հարստությունը և անկախության մասին երազանքը

Վերցնենք ամենաթարմը դեպքը` Քրդստանը: Բոլորին հայտնի է, որ քուրդ ազգը արդեն մի քանի դար է երազում է անկախության, սեփական պետականության մասին: Նորագույն պատմության ընթացքում եղել են իրավիճակներ, երբ երազանքը իրականությանը շատ մոտ է եղել,  բայց ամեն անգամ ինչ-որ բան չէր բավարարում:

Այս անգամ Իրաքի փլուզմամբ (սա ամերիկացիների ձեռքի գործն էր,  ովքեր սիրում են ամբիոններից խոսել երկրների տարածքային ամբողջականության մասին), քրդերի երազանքը, ինչպես երբեք, մոտեցել էր իրականությանը: Ավելին` «կեղծ խալիֆայության» խառնաշփոթի ժամանակ Իրաքի հիմնական հարստությունները` Քիրքուքի նավթային և գազային հանքավայրերը, սկզբից  անցան Իսլամական Պետության ձեռքը։ Նրանցից այս տարածքներն ազատագրում էին քրդական  Պեշմերգա զինված ջոկատները:

Հենց սրանից էլ որոշեցին օգտվել իրաքյան  քրդական  ինքնավարության ղեկավարները` դատելով, որ էներգակիրներով  հարուստ դաշտերը թույլ կտան անկախ պետությանը դառնալ ինքնաբավ և հարուստ: Նրանք հաշվի չառան, որ  Իրաքի ղեկավարությունը հենց այդ հարստության վերաբերյալ սեփական կարծիքն  ուներ, քանի որ երկիրը վերակառուցելու այլ հնարավորություններ չկային: Պետք էր հաշվարկել, որ Բաղդադը «կգրոհի» Էրբիլի վրա, ընդ որում` կոշտ և ոչ դիվանագիտական ձևով: Զրահապատ տրանսպորտային միջոցներով ու հատուկ ուժայիններով: Ինչպես և, փաստորեն, դա տեղի ունեցավ:

Բայց այստեղ խնդիրն ուրիշ է. արդյո՞ք մենք տեղի ունեցածը համարում ենք քուրդ ժողովրդի պայքար` սեփական պետություն ունենալու  դարավոր երազանքի համար: Թե մենք ասում ենք, որ քրդական էլիտան փորձել է այդ աղմուկի ներքո ձեռք բերել Քիրքուկի հարստությունները: Որպեսզի չանենք ո՛չ մեկը (Բաղդադը կնեղանա), ո՛չ էլ մյուսը (Էրբիլը կնեղանա), միջազգային քաղաքական վերնախավը տարածում է «սեպարատիզմ» տերմինը: Իսկ ի՞նչն են զգում քրդերը, որոնք իրականում դարեր շարունակ երազել են անկախության մասին և ում այժմ կոչում են «սեպարատիստներ»:

Ղրիմի «սեպարատիզմը». թերակղզին Սև ծովի բանալին է, և այդ բանալին անհրաժեշտ է ռուս ղրիմցիներին

Ղրիմի դեպքում այս «աստառը» ամբողջովին ուրիշ էր: Երբ 2014 թ.–ին Կիևը խառնվեց իրար, և օրինական ընտրված իշխանությունները ուժով վռնդվեցին, պարզ դարձավ, որ Աջ հատվածի երիտասարդների համար առաջին թիրախը պիտի դառնար Ղրիմը, ճնշող մեծամասնություն (2 միլիոն) ունեցող ռուսալեզու, ռուս բնակչությունը: Այս բնակչությունը արդեն այնքան էլ քաղցր կյանք չէր վայելում Ուկրաինայում և ուզում էր գնալ Ռուսաստան, և ահա` նման վտանգ:

Выступление Эдварда Налбандяна на 4-м Конгрессе армян Европы - Sputnik Արմենիա
Նալբանդյան. Ապրիլյան ագրեսիայի` բանակցային գործընթացին հասցրած վնասը դեռ չի հաղթահարվել

Սա է Ղրիմում տեղի ունեցածի պատճառը: Իսկ «աստառն» այն է, որ տիրապետելով թերակղզուն, վերահսկում ես ամբողջ Սև ծովը: Ամերիկացիներին իրենց աշխարհաքաղաքական խաղի համար այս տեսակետը շատ էր պետք: Հիշեք, որ Աջ հատվածի ավազակներով լի գնացքները Կիևից առաջին հերթին շտապեցին ոչ թե Դոնբաս, այլ Ղրիմ:

Ամեն ինչ համընկավ`և պատճառը` տեղական բնակչության ցանկությունը, որ ռուսական, հայրենի բանակը պաշտպաներ նրանց ֆաշիստական սվաստիկաներով և Բանդերայի դիմանկարներով երիտասարդներից, և՛ «աստառը»`Ղրիմն ամբողջ Սև ծովի բանալին է, իսկ Ռուսաստանն այդ բանալիի կարիքն ունի ոչ պակաս, քան Ամերիկան: Իսկ Ղրիմի բնակչությանը (ճնշող մեծամասնությունը) պետք է Ռուսաստանը: Մարդու լեզուն կպտտվի՞ Ղրիմի բնակչությանը սեպարատիստներ անվանել:

Ղարաբաղյան «սեպարատիզմ». հայերին ուզում էին խռովարար դարձնել սեփական հողի վրա

Համաշխարհային մտավորականության լայն շրջանակները «սեպարատիզմ» տերմինին հանդիպեցին 1980-ականների վերջին, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը: Ես հիշում եմ առաջին, առավել վիրավորական հիասթափությունը (ինչ միամիտ էինք մենք այդ ժամանակ), երբ գլխավոր քարտուղարը հեռուստատեսությամբ մեզ «սեպարատիստ» անվանեց, քանի որ մենք պահանջում էինք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը մեկուսացնել մեկ հանրապետությունից (Ադրբեջանի ԽՍՀ) և միացնել մյուս հանրապետությանը (Հայկական ԽՍՀ)։

Այդ ժամանակից ի վեր շատ բան է փոխվել: Մենք ունեցել ենք շատ փառահեղ հաղթանակներ` ինչպես ռազմական դաշտում, այնպես էլ բանակցությունների դահլիճներում: Մենք սովորեցինք կորուստներ տալուց ատամները սեղմել և արցունքները կուլ տալ: Բայց հիմա խոսքը այլ բանի մասին է: Այն «աստառի», որի մասին ԽՍՀՄ վերջին գլխավոր քարտուղարը նախընտրեց չլսել Երևանի թատերական հրապարակում հավաքված միլիոնավոր մարդկանցից:

Այն մասին, որ այս տարիների ընթացքում Ադրբեջանի ԽՍՀ-ն նպատակաուղղված քաղաքականություն է վարել Լեռնային Ղարաբաղի տարածքը ադրբեջանցիներով լցնելու: Այն մասին, որ հայերը իրենց պապական հողում աստիճանաբար դառնում էին խռովարար և արդեն սկսում էին վախենալ իրենց երեխաների համար:

Այսպիսին էր «աստառը», որի մասին Գորբաչովը նախընտրեց մեզանից չլսել, այլ անվանեց մեզ «սեպարատիստներ» և մեր դեմ ուղարկեց զրահապատ մեքենաներով հատուկ ջոկատայիններին: Ի վերջո, այսօր շատերն են հիշում, թե ինչպես այդ ամենը սկսվեց:

Եվ ի՞նչ: Դա սեպարատի՛զմ է: Դե նման բառ գոյություն չունի մարդկային, քաղաքական կամ դիվանագիտական արժեքների ժամանակակից համակարգում: «Սեպարատիստ» բառը կարող է միայն վիրավորել մեկին և ծածկել մյուսի գործողությունների գարշելիությունը: Քանի որ ամեն իրավիճակ իր առանձնահատկությունն ունի, թեև վիճակագրությունը (որը ամեն ինչ գիտի) պնդում է, որ աշխարհում գոյություն ունի սեպարատիզմի 50 օջախ, որոնց մեջ ներգրավված են ավելի քան 220 միլիոն մարդ: Հավատացեք ինձ, բոլոր այս 50 դեպքերը (և շատ ավելի շատ չհաշվառվածները) ամբողջովին տարբերվում են իրարից: Դրանք նման չեն միմյանց…

Լրահոս
0