00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախ. ի՞նչ է պետք գերտերություններին, կամ ժամանակն է իրերն իրենց անուններով կոչել

© presidentСерж Саргсян с рабочим визитом отбыл в Тавушский марз
Серж Саргсян с рабочим визитом отбыл в Тавушский марз - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ ամբողջ համաշխարհային հանրությունը հանկարծ հասկացան, որ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը, որը 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո հաստատվել է Արցախի սահմանին, անհրաժեշտ է փոխել, քանի որ տարածաշրջանում չափազանց պայթյունավտանգ իրավիճակ է։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Սարգսյան–Ալիև ժնևյան հանդիպման արդյունքների մասին որոշ փորձագիտական մեկնաբանություններ, ինչպես միշտ, տարբեր են և՛ իրենց հնչերանգով, և՛ հուզականությամբ, և՛ գնահատականներով։ Ընդհանուր հայտարարի, թե արդյոք հանդիպումը իմաստ,  բովանդակություն, ենթատեքստ և տրամաբանություն ուներ, փորձագետները չեկան։ Ընդդիմադիր տրամադրություններ ունեցող, արևմտամետ վերլուծաբանների գնահատականները տրամագծորեն հակադրվում են պաշտոնական կարծիքին։

Իսկ այժմ կարևորի մասին։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներից և ոչ մեկը չի ավարտվել այնպես, ինչպես վերջին ժնևյանը. «նախագահները համաձայնության եկան… լրացուցիչ քայլեր ձեռնարկել` շփման գծում լարվածությունը թուլացնելու համար»։

Встреча президентов Армении и Азербайджана Сержа Саргсяна и Ильхама Алиева в Женеве - Sputnik Արմենիա
Լավատեսության տարբեր բևեռներ. ինչպե՞ս բաժանվեցին Սարգսյանն ու Ալիևը

Եվ թող այժմ ընդդիմադիր հրատարակությունները, փորձագետներն ու արտաքին քաղաքականության մասնագետներն ասեն, որ Սարգսյանը չպետք է այդքան արագ համաձայներ հանդիպմանը: Ապրիլյան իրադարձություններից և Ադրբեջանի կողմից Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պարտավորությունները չկատարելուց հետո անհրաժեշտ էր պահպանել դադարը և ժամանակ ձգձգել: Ձգձգել այնքան, քանի դեռ Մինսկի խմբի համանախագահները և ողջ համաշխարհային հանրությունը Բաքվին «չեն ստիպել» դիպուկահարներին դուրս բերել և մոնիտորինգի մեխանիզմներ ներդնել շփման գծի ողջ երկայնքով:

Սակայն հանդիպումը կայացավ, և ես կարծում եմ, որ Արցախյան խնդրում շահագրգիռ ոչ ոքի` ո՛չ միջնորդներին, ո՛չ խնդրով շահագրգիռ երկրների ղեկավարներին չէր հաջողվի Հայաստանի նախագահին ստիպել Ժնև մեկնել իր կամքին հակառակ։

Մյուս կողմից, հանդիպումից անմիջապես հետո ակնհայտ դարձավ, որ այս անգամ բանակցությունները սովորականի պես դատարկ չէին, քանի որ շփման գծում լարվածության նվազեցման համար լրացուցիչ քայլեր ձեռնարկելու մասին բառերն հնչեցվել են:

Ավելին`կարծում եմ, որ երկար դադարից հետո առաջին հանդիպումը «բանակցությունների հովանավորների» կողմից կազմակերպվել էր հենց այս հայտարարության համար, քանի որ ներկայիս իրավիճակում ավելի խելամիտ բան չէր կարելի մտածել:

Թե ինչի համար էր դա նրանց հարկավոր` առանձին հարց է, որին մենք շուտով, անպայման, կվերադառնանք: Այնուամենայնիվ, նախքան փորձել հասկանալը, թե ինչի համար էր Ռուսաստանին ու Իրանին, կամ նույնիսկ Թուրքիային, նաև Մինսկի խմբի համանախագահներին հարկավոր անհապաղ բանակցային սեղանի շուրջ բերել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին` փորձենք վերլուծել:

Լրացուցիչ քայլեր շփման գծում լարվածության նվազեցման համա՞ր

Չէ որ իզուր չէր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այն արտահայտությունը, որը նա արեց բանակցությունների սեղանից ելնելուց անմիջապես հետո: Քանի որ դա հենց այն արտահայտությունն էր, որը նշանակում է դիպուկահարների դուրսբերում, ԵԱՀԿ-ից շփման գծում դիտորդների քանակի ավելացում և տեխնիկական միջոցների հագեցում:

Антониу Гутерреш - Sputnik Արմենիա
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին ոգևորել է Սարգսյան–Ալիև հանդիպումը

Եվ դա, իր հերթին, նշանակում է, որ այսուհետ կֆիքսվի այն փաստը, թե ով առաջինը սկսեց կրակել (ռմբակոծել) հրթիռակոծել: Այսուհետ հնարավոր կլինի առանց վախենալու (ինչպես անում էին ԵԱՀԿ դիտորդները) իրերն իրենց անուններով կոչել, ասել, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը, ով է սկսել շփման գծում դիվերսիոն խմբերով անկարգությունները և այլն:

Չէ՞ որ սա էր մեզ պետք: Որ արցախա-ադրբեջանական շփման գծի երկու կողմերից դիպուկահարների և «պատահական» փամփուշտների պատճառով չզոհվեն երկու կողմերի պատանիները, այդ ժամանակ ավելի հեշտ կլինի կարգավիճակի մասին բանակցելը:

Բայց եթե այդ ամենը չկատարվի, ապա միջազգային հանրությունը արդեն պետք է որպես եղելություն ընդունի այն փաստերը, որոնք հիմա` ապրիլյան իրադարձություններից հետո, ձեռք է բերել արցախյան կողմը: Մի մոռացեք, որ վերջին մեկուկես տարիների ընթացքում այս ուղղությամբ լուրջ աշխատանք է կատարվել. դիրքերում կան և՛ գիշերային տեսողության սարքեր, և՛ բարձունքներում անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) տեսախցիկներով կարող են անընդհատ աշխատել:

Այնպես որ, այս արտահայտությունը անհրաժեշտ էր ոչ թե նրա համար, որ կողմերը որոշակի գործողություններ և շփման գծում լարվածության նվազեցման լրացուցիչ քայլեր սկսեին: Այս արտահայտությունը անհրաժեշտ էր, որպեսզի այն ֆիքսեին և՛ միջնորդները, և՛ մնացած բոլորը լրագրողները, դիվանագետները և այլն: Ի դեպ, ինչ վերաբերում է դիվանագետներին, ապա պետք է հաշվի առնել ևս մեկ հանգամանք:

Ի՞նչն էր բոլորին այդպես ոգևորել

Ե՛վ համանախագահների խումբը խանդավառությամբ մեկնաբանություն տվեց հանդիպումից անմիջապես հետո, և՛ նույնիսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

Встреча президентов Армении и Азербайджана Сержа Саргсяна и Ильхама Алиева в Женеве - Sputnik Արմենիա
Սարգսյանի և Ալիևի ժնևյան վոյաժը. մի՞թե ինչ–որ բան հաջողվեց

Այնուամենայնիվ, ինձ թվում է, որ գերտերությունները, ի տարբերություն մեզ, այդքան էլ մտահոգված չեն շփման գծում տիրող իրավիճակով, որքան գլոբալ բնույթի խնդիրներով: Իսկ այդ խնդիրները եկան իրենց ոտքով և բնակություն հաստատեցին մեր դռան առջև, մեր տարածաշրջանում:

Խոսքն, անշուշտ, վերաբերում է Իրանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև այն հակամարտությանը, որն հրահրվում է ներկայիս ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից: Ամերիկացիներն, ընդհանրապես, սովոր չեն պարտվել նույնիսկ այն երկրներում, որոնք իրենցից մաքսիմալ հեռավորության վրա են գտնվում: Եվ ահա այսպիսի անախորժություն. ԱՄՆ–ն Մերձավոր Արևելքում ազդեցությունը զիջում է ոչ միայն Ռուսաստանին (որը կարողացավ պահպանել Բաշար Ասադի օրինական իշխանությունը Սիրիայում), այլև Իրանին, որը, ինչպես ասում են, նույնպես պայքարում էր ահաբեկչական կեղծ խալիֆատի պարտության համար, իսկ հիմա էլ ակտիվորեն ջախջախում է դրա մնացորդները:

Ահա հենց Իրանին էլ ուզում էր նեղել Վաշինգտոնը: Վստահ չենք, որ Հարավային Կովկասում պայթյունավտանգ իրավիճակը կարող է նրան կանգնեցնել: Այն նույն Հարավային Կովկասում, որտեղ Հայաստանն Իրանի ամենավստահելի դաշնակիցներից և գործընկերներից է:

Ամերիկայի համար դա մանրուք է, քանի որ ամերիկացիներն ավելի գլոբալ խնդիր են լուծում` Իրանին կրկին տնտեսական և սոցիալական ճգնաժամի անդունդը մղելու համար (հուսով, որ այս անգամ ևս ճգնաժամը կվերածվի քաղաքականի): Դե, իսկ եթե չստացվի, ապա նույնիսկ ռազմական գործողություններ կսկսեն ընդդեմ արիացիների երկրի, ինչը, երբեմն, ակնարկում է Թրամփը:

Այս վտանգը ինչպես ամբողջ տարածաշրջանի, այնպես էլ Հայաստանի համար բավականին առարկայական է, հատկապես, որ կասկած չկա, որ եթե Իրանում գործը հասնի ռազմական գործողությունների, ապա դրանք կսպառնան և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին:

Իրականում նման գործողությունները սպառնալիք կդառնան և՛ Ռուսաստանի, և՛ Ֆրանսիայի, և՛ Անգլիայի, և՛ Գերմանիայի, և՛ Չինաստանին և մնացած բոլորին:

Այդ պատճառով էլ այդ բոլոր երկրները շտապեցին իրենց անհամաձայնությունը հայտնել ամերիկյան նախագահի քաղաքականությանը: Դրա համար էլ նրանք անհատապես եզրակացություն արեցին, որ «շառից-փորձանքից հեռու» անհրաժեշտ է առնվազն միառժամանակ պահպանել ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղությունը կարգավիճակը:

Այսպիսով, պարզվում է`այն իրավիճակը, որն ընդդիմադիր վերլուծաբանները ստատուս- քվո անվանեցին, ոչ մի կողմի համար բարենպաստ չէ:

Այն, որ այդ ստատուս-քվոն Հայաստանի և Արցախի համար շահավետ չէ` հասկանալի է: Ադրբեջանի համար ստատուս քվոն ևս բարենպաստ չէ, սա նաև հասկանալի է: Բայց հիմա, երբ Վաշինգտոնի ջանքերով տարածաշրջանում ստեղծվում է չափազանց պայթյունավտանգ իրավիճակ, որից գրեթե բոլոր գերտերությունները իսկապես վախենում են, դա արդեն դառնում է ոչ թե ստատուս- քվո, այլ ժամանակի քաղաքական հրամայական:

Լրահոս
0