00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավատեսության տարբեր բևեռներ. ինչպե՞ս բաժանվեցին Սարգսյանն ու Ալիևը

© Photo/Davit HakobyanВстреча президентов Армении и Азербайджана Сержа Саргсяна и Ильхама Алиева в Женеве
Встреча президентов Армении и Азербайджана Сержа Саргсяна и Ильхама Алиева в Женеве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լավատեսություն բառն առանցքային է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը բնութագրելիս, սակայն այն տարբեր ձև է կիրառվում։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացած հանդիպումը լավ հիմք դարձավ բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու համար, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Կորյուն Նահապետյանը։

«Բանակցությունների ընթացքը, մթնոլորտն ու արդյունքները դրական եմ գնահատում։ Թեև հանդիպումից մեծ ակնկալիքներ չկային, սակայն այն, ինչը տեղի ունեցավ լավ հիմք է առաջընթացի հասնելու համար», – ասաց Նահապետյանը։

Серж Саргсян и Ильхам Алиев - Sputnik Արմենիա
Սարգսյան–Ալիև հանդիպում. արդյո՞ք Բաքուն կխոստովանի, թե ով չի կատարել պարտավորությունները

Մասնավորապես, նրա խոսքով, մեծ նշանակություն կունենան այն քայլերը, որոնք ուղղված են առաջնագծում լարվածությունը թուլացնելուն, ինչի մասին էլ պայմանավորվել են կողմերը։

Նահապետյանի կարծիքով` կողմերի միջև համաձայնության ձեռքբերումն արդեն արդյունք է։

«Հայկական կողմը կատարում է իր վրա վերցրած պարտավորությունները։ Ընդ որում, կյանքը ցույց տվեց, որ ադրբեջանական կողմը կարող է ինչ-որ բան հայտարարել, սակայն անել հակառակը։ Կարևորն այն է, որ Ադրբեջանը կատարի ստանձնած պարտավորությունները», – նշեց Նահապետյանը։

Բաքվի հռետորաբանությունը, այդ թվում նաև վերջին շրջանում նրանց քաղաքականությունը խորհրդարանական հարթակներում, նրա խոսքով, հիմք չեն տալիս մտածելու, որ նրանք կկատարեն պարտավորությունները, որոնք ստանձնել են, այդ թվում` վերջին հանդիպմանը։

Առիթ` լավատեսության համար

Իր հերթին քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ նախագահների հանդիպումից հետո ամենակարևոր տարրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն էր այն մասին, որ կողմերը համաձայնության են եկել շարունակել բանակցային գործընթացը, ինչպես նաև` շփման գծում հետաքննության մեխանիզմներ ներդնել:

«Այդ հարցի վերաբերյալ կարելի է զգույշ լավատեսությամբ ասել` սա կարող է դրական զարգացում ունենալ», – ասաց Մինասյանը։

Встреча президентов Армении и Азербайджана Сержа Саргсяна и Ильхама Алиева в Женеве - Sputnik Արմենիա
Սարգսյանի և Ալիևի ժնևյան վոյաժը. մի՞թե ինչ–որ բան հաջողվեց

Նա ավելացրեց, որ Ադրբեջանը բազմիցս է փորձել խուսափել այս համաձայնագրերն իրականացնելուց, ինչպես դա եղել է Վիեննայից և Սանկտ Պետերբուրգից հետո։

Հանդիպումը, նրա խոսքով, արդեն դրական է ոչ այնքան բանակցությունների տեսանկյունից, որքան այն գործընթացների, որոնք ընթանում են հակամարտության շուրջ ընդհանրապես։

Ադրբեջանից դուրս Արցախի ապագայի մասին Սարգսյանի հայտարարությունը, Մինասյանի կարծիքով, դիրքորոշման խստացում չէ։ Բացի այդ, նրա խոսքով, Ստեփանակերտը մասնակի մասնակցություն ունի բանակցություններին։

«Նույնիսկ այս փուլում Արցախի ԱԳՆ–ն, քաղաքական ղեկավարությունը, այսպես թե այնպես, մասնակցում են, քանի որ համանախագահները պարբերաբար այցելում են Արցախ և բանակցություններ վարում», – ասաց Մինասյանը։

Անհնար է անմիջական բանակցություններ վարել առանց Արցախի

Արցախյան հարցի վերաբերյալ իրական բանակցությունների փուլում, Ստեփանակերտի անմիջական մասնակցությունը պարտադիր է։

Встреча президентов Армении и Азербайджана Сержа Саргсяна и Ильхама Алиева в Женеве - Sputnik Արմենիա
Երևանն ու Բաքուն «ռեսթարթ» են անում Ղարաբաղի հարցը. փորձագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը նույնպես համաձայն է Մինասյանի դիրքորոշման հետ։ Նրա խոսքով` առանց Արցախի` որպես կողմերից մեկի, բանակցություններն անհնար են։

Խոսելով հանդիպման և պայմանավորվածությունների մասին` նա ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ Ադրբեջանի հայտարարությունները և նրա իրական քաղաքականությունը տարբերվում են միմյանցից։

«Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները չեն կատարվել, այդ պատճառով ժնևյան հանդիպմանը քննարկվել է միայն այն հարցը, թե ինչու՞ Բաքուն չի կատարում ստանձնած պարտավորությունները», – ասաց Մելիք–Շահնազարյանը։

Ընդ որում, նա նշեց, որ Երևանը չի փոխել իր դիրքորոշումը 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո։

«Եթե մինչև ապրիլյան պատերազմը Հայաստանը պահանջում էր միայն Լաչինի մի մասը` Արցախի հետ կապը պահպանելու համար և պատրաստ էր փոխանցել զգալի տարածքներ, ապա դրանից հետո բանակցային դիրքորոշումը կտրուկ խստացավ», – ասաց Մելիք–Շահնազարյանը։

Քաղաքագետը նշեց, այժմ պայքարը ոչ միայն Լաչինի համար է, այլև մյուս այն տարածքների, որոնց կորուստը սպառնում է Արցախի անվտանգությանը։

Լրահոս
0