00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյան–Ալիև հանդիպում. արդյո՞ք Բաքուն կխոստովանի, թե ով չի կատարել պարտավորությունները

© Official site of the President of RAСерж Саргсян и Ильхам Алиев
Серж Саргсян и Ильхам Алиев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` բանակցելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո այստեղ տեղի կունենա արցախյան հակամարտության քննարկումը։

Այսպես, այսօր փորձագիտական հանրության ուշադրությունն ուղղված է Ժնևի վրա, որտեղ պետք է հանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները. հանդիպումն իրականացվում է արցախյան հարցի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Համանախագահները մեծ ջանքեր էին գործադրել, որպեսզի այդ հանդիպումը կայանար, սակայն, եթե անկեղծ լինենք, նույնիսկ նրանք այսօրվա Սարգսյան–Ալիև բանակցություններից լուրջ սպասելիքներ չունեն:

Հանդիպումը ձևակա՞ն է

Արցախյան խնդրով զբաղվող վերլուծաբաններից շատերը բազմիցս նշել են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հանդիպելով ադրբեջանցի գործընկեր Ալիևի հետ, վերջին ժամանակները բանակցություններ՝ որպես այդպիսին,  չի վարում։

Столкновения в Каталонии - Sputnik Արմենիա
Արցախի դասերը «քաղաքակիրթ» Եվրոպայի համար կամ ուժի իրավունք`իրավունքի ուժի փոխարեն

Հանդիպում են, զրուցում ինչ-որ հարցերի մասին, սակայն բանակցություններ, որոնք կարող են Արցախի հարցի կարգավորման գործընթացում որոշակի միտումներ փոխել, չեն նկատվում։ Այդ հանդիպումներն, ավելի շուտ, ձևական բնույթ են կրում, պարզապես, նրա համար են, որպեսզի համաշխարհային հանրությանը ցույց տան, որ հակազդող պետությունների առաջնորդները շփման եզրեր, ամեն դեպքում, փնտրում են։

Սակայն, իրականում, դա սուտ է, քանի որ անցյալ տարվա ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ Ադրբեջանը շփման և փոխզիջումների գնալ մտադիր չէ, և բացի լայնածավալ զիջումներից, որևէ այլ բանի մասին պայմանավորվել Բաքուն չի պատրաստվում։

Ավելին, ապրիլյան արյունալի իրադարձություններից հետո Ադրբեջանը ստիպված էր մեծ ջանքեր գործադրել, որպեսզի հրաժարվի այն պայմաններից, որոնք նրան է թելադրել համաշխարհային հանրությունը. խոսքը դիպուկահարներին տարածքից դուրս բերելու, արցախա–ադրբեջանական շփման գծում ԵԱՀԿ դիտորների թիվն ավելացնելու, սահմանին մոնիտորինգի ուժեղացման մասին է, ինչը թույլ կտա որոշել, թե կողմերից որ մեկն է առավել հաճախ խախտում հրադադարի ռեժիմը։

Армен Ашотян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Աշոտյան. «Պայմանավորվեցինք առավել ակտիվ ներգրավել արցախյան մեր ընկերներին»

Ամբողջ անցյալ տարին Բաքուն ջանքերն ուղղել էր դրա վրա, և արդյունքում, այսօր կողմերը բանակցությունների սեղան են նստում այնպիսի իրավիճակում, երբ համաշխարհային հանրությունը ստիպված կլինի խոստովանել, որ ադրբեջանցիները չեն կատարել Վիենայում և Սանկտ Պետերբուրգում ստորագրած համաձայնագրի և ոչ մի կետ։

Իրականում, Հայաստանի դիրքորոշումն, այդ առումով, մինչ օրս բավականին պրոզայիկ էր. բանակցություններ չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ հակառակ կողմը չի կատարի կետերից գոնե մի քանիսը, սակայն հիմա, հավանաբար, որոշ հանգամանքներ փոխվել են, և ՀՀ նախագահը համաձայնել է բանակցությունների սեղան նստել։

Հանդիպմանը համաձայնել էր պետք

Անիմաստ է խոսել սպասվող բանակցությունների անարդյունավետության մասին։ Պարզ չէ, թե հանրությանն ինչ է ներկայացվելու բանակցությունների արդյունքում, սակայն արդեն հիմա կարելի է վստահ ասել հետևյալը. Սերժ Սարգսյանն այսօր Ժնևում, անպայման, կօգտագործի ադրբեջանական կողմից Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պարտավորությունների չկատարման փաստը։

Հավանաբար, գոնե հանուն դրա արժեր Ժնև մեկնել։ Որպեսզի Ադրբեջանի կողմից 2016 թվականին ստորագրած համաձայնագրերի պայմանները չկատարելու մասին փաստը կուլիսային խոսակցություններից վերածվեն պաշտոնականի։

Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Նալբանդյան. Տարածքները հանձնելու մասին խոսքերը կոնտեքստից կտրված էին

Այդ առումով հետաքրքիր է նաև Ամերիկայի պետքարտուղար Թիլերսոնի վերջերս արված հայտարարությունը՝ կապված շփման գծի տարածքից դիպուկահարներին հեռացնելու անհրաժեշտության հետ։ Այդ հայտարարությունը, որը եղավ ժնևյան հանդիպումից մի քանի օր առաջ, կարող է վկայել այն մասին, որ Վիենայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների չկատարմամբ մտահոգված են ներգրավված բոլոր կողմերը։

Հավանաբար, նույնիսկ Մինսկի խմբի համանախագահները (այդ թվում՝ ամերիկյան) եկան այն եզրակացության, որ եկել է ժամանակը զգաստացնել այն կողմին, որը սաբոտաժի է ենթարկում անցյալ տարվա որոշումները։

Այնպես որ, խոսել այն մասին, որ հայկական կողմն իզուր է համաձայնել ժնևյան հանդիպմանը, առնվազն սխալ կլիներ։ Հանդիպմանն արժեր համաձայնել գեթ նրա համար, որ դա թույլ է տալիս բանակցությունների սեղան նստել՝ ի սկզբանե որոշակի հաղթաթուղթ ունենալով։

Талыш после обстрелов - Sputnik Արմենիա
541,3 մլն դրամ` Թալիշին. սահմանամերձ համայնքը հետ է կանչում գյուղացիներին

Եվ եթե մենք խոսում ենք այն մասին, որ, իսկապես, համաձայն ենք, որ արցախյան հարցը լուծվի ՄԽ–ի անմիջական մասնակցությամբ, ապա պետք է խոստովանել. այսօր բավական հարմար օր է համանախագահներից որոշակի կոնկրետ հայտարարություններ ստանալու համար` կապված նրա հետ, թե կողմերից ով է հրաժարվում այն քայլերից, որոնք կարող են նվազեցնել իրավիճակի լարվածությունը շփման գծում։

Հավանաբար, սա միակ թրենդն է, որի վերաբերյալ կարելի է Ժնևում որևէ առաջընթաց սպասել։ Մնացածը, կարծես թե, առանձնակի լավատեսություն ներշնչել են կարող, քանի որ Ադրբեջանի դիրքորոշումը հեռու է ընդհանուր շփման եզրեր գտնելուց։

Այնպես որ` սպասենք…

Լրահոս
0