00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպայի պահանջների բեռը. ինչպես են ընթանում ազգային արժեքները «կոտրելու» աշխատանքները

© AP Photo / Matt DunhamМужчина в с флажками ЕС
Мужчина в с флажками ЕС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական ընտանեկան արժեքներն այնպիսի կատեգորիա են, որոնք գոյություն ունեին համաշխարհային պատմության մեջ ավելի երկար, քան այսօրվա ազգերի և պետությունների ճնշող մեծամասնությունը: Դրանց ձեռք չտալ:

Հասկանալի է, որ Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չի ընթերցի Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդլայնված և համապարփակ գործընկերության մասին համաձայնագրի տեքստը: Փաստաթուղթը չափազանց պաշտոնական լեզվով է գրված: Այնպիսի լեզվով, որն ի սկզբանե ենթադրում է, որ փաստաթուղթը կարդալու են կամ պաշտոնյաները, կամ մարդու իրավունքների պաշտպանները, կամ եվրոպական արժեքների կողմնակիցներն ու հակառակորդները:

Օստապ Բենդերը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարում

Նրանք էլ հենց կքննարկեն փաստաթղթի առանձին գլուխներն ու պարբերությունները, հասարակությանը հասցնելով գենդերային հարցերի, յուվենալ արդարադատության, ընտանեկան բռնությունից պաշտպանվելու և այլ խնդիրների հետ կապված «կոշտ ճշմարտությունը»:

Акция протеста против домашнего насилия - Sputnik Արմենիա
Հայի ընտանիք «ներխուժելու» փորձ կամ ի՞նչ է թաքնված ընտանեկան բռնության մասին օրենքի հետևում

Նրանց կարելի է հասկանալ` նրանք դրա համար դրամաշնորհներ են ստանում, աշխատանքն է այդպիսին: Եվ մեր մեջ ասած, սարսափելի վախենում են, որ Հայաստանի և Եվրոպայի միջև շրջանակային համաձայնագիրն, ի վերջո կստորագրվի հենց այն ձևով, որով ներկայացվել է չկարդացող հասարակության դատին հիմա:

Այդ որքան դրամաշնորհներ կիսատ կստանան նույն այդ ընտանեկան բռնության դեմ պայքարողները, չէ որ ընտանեկան բռնությունը, իրենց հրապարակումների համաձայն մեր երկրի առաջընթացին խանգարող գլխավոր չարիքն է:

Ինչ ահռելի ծավալների աշխատանք ու ինչ պայքարի ճակատ կկորի, եթե Հայաստանը հանկարծ համաձայնի եվրոպացիների հետ, ստորագրի այն փաստաթուղթը, որտեղ պարզ և հստակ գրված է, որ ընտանեկան բռնությունը` վատ է: Կարելի է մտածել, որ առանց Եվրոպայի, հայերը չգիտեին, որ կնոջը/ամուսնուն ծեծելը (ժամանակակից հասարակությունում կա նման բան) լավ չէ, և որ դրա դեմ իսկապես պայքարել է պետք:

Պարզվում է` ոչ գիտեին և ոչ էլ նույնիսկ կռահում էին: Եվ գենդերային իրավունքի կողմնակիցների ջանքերն էին անհրաժեշտ եվրոպական հանրությանը տեղեկացնելու համար, որ Հայաստանում այդ կապակցությամբ այդքան էլ լավ չէ իրավիճակը, և միջոցներ է պետք ձեռնարկել:

Шествие сторонников группировки Сасна Црер в Ереване - Sputnik Արմենիա
Սրանք մեր արժեքները չեն, կամ ինչու հայերը պետք է ստիպված լինեն պայքարել իրենց երեխաների համար

Դե, նրանք էլ, իրենց հերթին, ուրախ են «աջակցել»: Չէ որ տնաբույծ պաշտպանների ջանքերի շնորհիվ Եվրոպայի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանը ինչ-որ Նորվեգիա է, որտեղ երեխաներին իսկապես հաճախ ստիպված ես պաշտպանել արյունապղծությունից: Կամ գուցե բնավ էլ նման տպավորություն չի ստեղծվել, բայց եթե «մարդիկ խնդրում են», ինչու՞ ընդառաջ չգնալ:

Առավել ևս, որ նման ծրագրերի նկատմամբ եվրոպացի պաշտոնյաների վերաբերմունքը, ինչպես վերջերս պարզվեց, բավականին նուրբ է` չէ՞ որ եվրոպական յուղոտ դրամական միջոցներից և Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող ծրագրերն ոչ մեկի փորը չեն ծակի: Դրանում, նրանք մեր տեղի «ընտանեկան իրավունքների պաշտպաններից» չեն տարբերվում: Դե, նրանք էլ մերոնց ամեն կերպ աջակցում են…

Մտածելակերպի հետ կապված խնդիր կա՞: Պետք է փոխել միտումները

Նրանք ամեն կերպ ջանում են մի կողմից, քարոզել ընտանեկան բռնության կանխարգելման մասին առանձին օրենքի ընդունումը`փորձելով որքան հնարավոր է մեծ աղմուկ բարձրացնել (պատվիրատուին կատարված աշխատանքի հնարավորինս մեծ ծավալներ ցույց տալու համար):

Մյուս կողմից, հատուկ հրահրում են իրենց հակառակորդներին ակտիվություն ցուցաբերել («Յուվենալ արդարադատության մասին» օրենքը բացահայտ սադրանք է): Համաշխարհային հանրությանը ցույց տալու համար, թե, տեսեք, որ հայ հասարակությունում, իսկապես, խնդիր կա այն առումով, որ ամուսինը ծեծի է ենթարկում կնոջը, կինն էլ իր հերթին այդ հարցում նրան չի զիջում: Բացի այդ նրանք երկուսով առիթը բաց չեն թողնում սեփական երեխաների գլխներին հասցնել կամ մի լավ ապտակելու:

Армянская АЭС - Sputnik Արմենիա
ԵՄ-ն նոր «ցուրտ ու մութ» տարիներ է խոստանում Հայաստանին. փորձագետներ

Եվ ընդհանրապես, նրանցից ոչ մեկին չի հետաքրքրում, որ բռնության դեմ պայքարել հայ ընտանիքում պետք է (կան դեպքեր, ինչ մեղքներս թաքցնենք, նույնիսկ մեր երկրում է լինում), ոչ թե առանձին օրենք ընդունելով կամ յուվենալ ոստիկանություն ստեղծելով: Չէ՞ որ տարբեր աստիճանի մեր տեղական պաշտոնյաները, այնպիսին են, որ դատարկ տեղն անպայման, խնդիրներ են ստեղծելու, որպեսզի հիմնավորեն իրենց կառույցների գոյությունը: Ինչպես ասում են, եղել ենք դրա մեջ, գիտենք:

Ընտանեկան բռնության դեմ պայքարել ու այն արմատախիլ անել հանարվոր է հասարակության հետ լուրջ աշխատանք տանելու միջոցով: Անհրաժեշտ է, ըստ երևույթին, փոխել հայի մտածելակերպը: Որպեսզի կինը չվախենա բողոքել ոստիկանությանը, եթե ամուսինը նրան ծեծի է ենթարկել: Որպեսզի դպրոցի ուսուցիչն ահազանգի, եթե երեխան օրեցօր դպրոց է գալիս կեղտոտ, չխնամված և նույնիսկ կապտուկներով ու քերծվածքներով:

Որպեսզի հարևանները, եթե զգում են, որ դրա անհրաժեշտությունը կա, միջամտեն ընտանեկան վեճին: Գոնե հարցնեն, թե ինչ է պատահել, կապնվեն բարեկամների հետ կամ գուցե տեղյակ պահեն այդ մասին թաղային ոստիկանությանը: Հասկանալի է, որ ժողովրդի մտածելակերպն այդպիսին չէ, որ վերցնես ու հենց այդպես միջամտես ընտանեկան վեճին: Նշանակում է, որ պետք է ինչ-որ տեղ ինչ-որ կերպ փոխենք այն: Զգուշորեն, ես նույնիսկ կասեի` շատ նուրբ ձևով…

Սակայն յուվենալ ոստիկանության կամ ինչ-ինչ դատարանների, պետական կառույցների կարիք մեր հասարակությունը հաստատ չունի՝ ընտանեկան բռնության կանխարգելման համար:

Պետությունը պետք է աշխատի, այլ ոչ թե գրանտակերներին փող վճարի

Կա նորմալ, սովորական ոստիկանական ուժ, որն իր ձեռքում բավարար միջոցներ ունի` նման բաների դեմ պայքարելու համար: Եվ ոստիկանության համար տարբերություն չպետք է լինի, անհատը ծեծի է ենթարկել անցորդի, հարևանի երեխային, թե իր կողակցին կամ դեռահաս որդուն, որը վատ է սովորում և երկուս է ստացել: Ծեծը հանցագործություն է, և այն, ըստ գործող օրենսդրության, քրեորեն հետապնդվում է: Եվ վերջ:

Виген Кочарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Քոչարյան. «Մեզ մոտ առկա է ընտանեկան բռնությունը, դրա համար էլ ուզում ենք օրենք ընդունել»

Հասկանալի է, որ հասարակության հետ նման աշխատանք իրականացնելը չափազանց ծավալուն, դժվար և անշնորհակալ գործ է: Ավելի ձեռնտու է գենդերային և յուվենալ իրավունքների պաշտպան դառնալը: Դասընթացներին և սեմինարների մասնակցել եվրոպաներում (նույնիսկ ամերիկաներում), դրամաշնորհներ ստանալ, միջոցառումներ կազմակերպել մամուլի ակումբներում ու քննարկումներ՝ շքեղ նիստերի դահլիճներում: Եվ աշխատանք կունենաս (լրագրողներ, իրավաբաններ, փաստաբաններ և այլն) այդ պարագայում, և, ինչպես ասում են, նստածդ տեղը գումար կաշխատես:

Այնուամենայնիվ, ինձ թվում է, որ այս ամենը մեր` հայերիս մասին չէ, մենք հպարտանում ենք մեր դարավոր պատմությամբ, ընտանեկան բարքերով և ավանդույթներով: Ե՛վ ընտանեկան արժեքներին, և՛ երեխաներին, մեր վերաբերմունքն այլ է՝ հատուկ, սրտառուչ:

Իսկ եթե պատմության ընթացքում արժեքների կորուստ ենք ունենում (չէ որ իսկապես ծանր և արագտընթաց ժամանակներ ենք ապրում), ապա հենց դա է պետք վերականգնել, հետևել արժեքներին, վերահսկել և աշխատել հանրության հետ: Եվ պետությունը պետք է հոգ տանի այդ մասին՝ ֆինանսավորի, վերահսկի աշխատանքը, արդյունքը:

Եվ, իհարկե, գենդերային, ԼԳԲՏ կամ յուվենալ միջազգային մաֆիան չէ, որ պետք է անհանգստանան այս ամենի համար՝ արևմտյան դրամաշնորհների և վարկերի հաշվին, որոնք չգիտես թե ուր են գնում և ինչի համար:

Լրահոս
0