00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սրանք մեր արժեքները չեն, կամ ինչու հայերը պետք է ստիպված լինեն պայքարել իրենց երեխաների համար

© Sputnik / Asatur YesayantsШествие сторонников группировки "Сасна Црер" в Ереване
Шествие сторонников группировки Сасна Црер в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ո՞րն է հոգեբանական բռնության և ընտանեկան կյանքում անխուսափելի մանր կենցաղային կոնֆլիկտների միջև սահմանը։ Ո՞վ է ցանկանում հայերին պարտադրել ընտանեկան բռնության մասին օրենքը։ Հայկական ընտանիքներից երեխաներին խլելու մեկ կամ երկու դեպքը կհանգեցնի նրան, որ ընտանիքների ղեկավարները` հայրերն ու ամուսինները կսկսեն զինվել` ով ինչով կարող է: Եվ զոհեր կլինեն:

Հայաստանում ամբողջ թափով ընթանում են ընտանեկան բռնության սահմանափակման և կանխարգելմանն ուղղված օրենքների ընդունման նախապատրաստական աշխատանքները։ Սրա հետ անմիջական կապ ունի, այսպես կոչված, յուվենալ արդարադատությունն`իր ծայրահեղ դրսևորման մեջ, այսինքն`երբ ոչ միայն իրավապահ մարմինները, այլ նույնիսկ սոցիալական աշխատողներն իրավունք ունեն խլել երեխային ընտանիքից:

Փորձագետները, գրողները, հոգևորականները և մի շարք այլ ՀՀ քաղաքացիներ ընդվզում են «Ընտանեկան բռնության մասին» օրինագծի ընդունման դեմ, որը, իրենց կարծիքով, ուղղված է ազգային ինքնության հիմք հանդիսացող ավանդական բարքերն ու ընտանեկան արժեքները ոչնչացնելուն: Հասարակության զգալի մասն էլ է կտրականապես դեմ այս օրինագծին, իսկ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը վերջերս ասել է, որ, օրինակ, ամուսնու կողմից կնոջը ծեծի ենթարկելը ոչ մի կերպ չի տեղավորվում հայ ընտանիքի ավանդական արժեքների մեջ:

Давид Арутюнян - Sputnik Արմենիա
Հայկական ընտանիքի հիմքը բռնությունը չէ. նախարարը պաշտպանում է օրենքը

Դե, արևը արևելքից է ծագում, և ամուսնու կողմից կնոջը ծեծի ու ծաղրանքի ենթարկելը ոչ ոք չի պատրաստվում արդարացնել, ճիշտ այնպես, ինչպես և չեն պատրաստվում ընտանեկան արժեքներին վերագրել դա: Սակայն նման իրավիճակներն արդեն կանոնակարգված են ինչպես քրեական, այնպես էլ վարչական, և ընտանեկան օրենսգրքով, հետևաբար, անհրաժեշտ է կիրառել գոյություն ունեցող օրենքները, այլ ոչ թե հորինել նորերը։ «Չեմ հասկանում` ինչով է ընտանեկան բռնությունը տարբերվում ցանկացած այլ բռնությունից։ Բռնությունը բռնություն է, և օրինագիծում անհրաժեշտ է շեշտը դնել դրա վրա, ոչ թե նրա, թե որտեղ է այն կատարվում», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Իսկ այդ ամենը, հավանաբար, արվում է, որպեսզի հանրությանը պարտադրվի չափազանց մշուշոտ մի հասկացություն` «հոգեբանական բռնություն», որտեղ շատ դժվար է, գրեթե անհնար է, հստակ գծել ու որոշել այն սահմանը, թե որտեղ է ավարտվում է ընտանեկան կյանքի համար սովորական և անխուսափելի մանր կենցաղային վեճն ու սկսվում այդ «հոգեբանական բռնությունը»: Օրինակ` եթե ամուսինը բղավել է կնոջ վրա, որը ասենք` պտուտակաբանալին դրել է բազկաթոռին, ինչի վրա նստած ամուսինը ցավ է զգացել, արդյոք սա բռնություն է, թե՞ ոչ: Արդյոք հաշվի կառնվի՞ այն հանգամանքը, որ պտուտակաբանալիների վրա նաստելն անհարմար է։

Կամ, օրինակ` ձեր 13-ամյա դուստրը պատրաստվում է մասնակցել մի երեկույթի, որը սկսելու է գիշերվա մեկին, և նույնիսկ չի թաքցնում, որ այնտեղ համասեռամոլներ, լեսբուհիներ և այլ սոդոմ – գոմորցիներ են հավաքվելու, որոնց սվինգերները պարզապես բարոյականության մարմնավորում են։ Դուք, եթե դուք նորմալ մարդ եք, կտրականապես կարգելեք ձեր դստերը զվարճանալ այդկերպ, սակայն նա կբողոքի, և նրան ձեզանից կխլեն։ Կխլեն օրենքով, իսկ դստեր ապագա ճակատագիրը ծածկված կլինի բացարձակ խավարով:

Школьница - Sputnik Արմենիա
Ո՞վ է սովորեցնելու մեր երեխաներին, կամ հայկական ընտանիքը դեմ է ԼՀԲՏ–ին

Կամ օրինակ` ընտանիքը երեք երեխա ունի, բայց այն ըստ նյութական կարողության, չի տեղավորվում այնպիսի շրջանակներում, որոնք, չգիտես որտեղից, սահմանված են նման դեպքերի համար: Նման ընտանիքից հեշտությամբ կարող են խլել երեխաներից մեկին, կամ նույնիսկ երկուսին` բացատրելով դա այն փաստով, որ ծնողների եկամուտները բավարար են միայն մեկին պահելու համար: Իսկ այն մասին, որ պետք է վտարել այն պաշտոնյաներին և նախարարներին, որոնք հասցրել են բնակչությանն այս վիճակին, իհարկե, նույնիսկ խոսք չի գնա:

Դուք կասեք, թե Հայաստանում դժվար է պատկերացնել մի ոստիկան, ով կհամաձայներ մասնակցել նորմալ (ոչ արբեցող, ոչ թմրամոլ, ոչ հանցագործ, ոչ մոլագար կամ անօթևան) ծնողներից երեխային խլելու գործընթացին: Դե, դա պատկերացնելը դժվար է դեռ, բայց համոզելով, սպառնալով և շանտաժով ստիպել կարելի է շատերին:

Կասեք, թե ժամանակակից Հայաստանում դժվա՞ր է պատկերացնել ծնողի, ամուսնու կամ հոր, որը հանգիստ իր երեխային անծանոթ մարդու կտա: Այո, դա դեռ, փառք Աստծո, դժվար է պատկերացնել, և նման իրավիճակում ամուսինն ու հայրը կպաշտպանեն իրենց ընտանիքը հնարավոր բոլոր եղանակներով, ընդհուպ մինչև բավականին իրական և անթաքույց, ոչ թղթի վրա հորինված բռնությամբ:

Այդ մասին էր վերջերս խոսում Երևանի «Համահայկական ծնողական կոմիտեի» նախագահ Արման Բոշյանը. «Երեխաներին ընտանիքներից խլելու են ոչ թե նրանց կյանքի պայմանները բարելավելու, այլ նրանց վաճառելու նպատակով։ Այդ նպատակով ստեղծված կացարանների և անչափահասների համար նախատեսված տների մի մեծ ցանց գոյություն ունի, որոնք նախատեսված են երեխաներին ծնողներից «պաշտպանելու» համար։ Ավելին` յուրաքանչյուր «փրկած» երեխայի համար սոցաշխատողը և անչափահասների համար նախատեսված տները դրամական պարգևներ են ստանում, ինչը անխուսափելիորեն, կհանգեցնի նրան, որ արհեստական զոհեր կստեղծվեն։ Եվ եթե ոստիկանությունը ֆինանսավորվի արտասահմանյան ինստիտուտների կողմից, որոնք կպարգևատրեին յուրաքանչյուր բռնած «հանցագործի» համար, ապա ոստիկանությունն ինքը շահագրգռված կլինի նման հանցագործությունների կատարման հարցում»։

Самвел Худоян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հայաստանում ընտանիքը սրբություն է, օջախի աղջիկն էլ` չափորոշիչ

Բայց չէ որ դեռ երկու տարի առաջ` 2015 թվականին, Եվրոպայի Խորհրդն այդ մեթոդներն անարդյունավետ է ճանաչել` ընդգծելով, որ դրանք կոռուպցիոն սխեմաների ստեղծման են հանգեցնում։ Որոշվել է վերանայել օրինագիծը։ Իսկ ահա մեզ մոտ… Մեզ մոտ Բոշյանը ենթադրում է, որ եթե օրինագիծն ուժի մեջ մտնի, քաղաքացիական պատերազմն անխուսափելի կլինի։ Գուցե և պատերազմ չլինի, սակայն բռնությունը սահմանափակող օրինագծի պատճառով բռնության ուժեղ ալիքի բռնկումն անխուսափելի կլինի։

Հայ ընտանիքներից երեխա խլելու մեկ կամ երկու դեպքը կհանգեցնի նրան, որ ընտանիքների ղեկավարները` հայրերն ու ամուսինները կսկսեն զինվել` ով ինչով կարող է: Եվ զոհեր կլինեն ինչպես նրանց շարքերում, ովքեր խլելու են երեխաներին, այնպես էլ նրանց, ովքեր պաշտպանվում են դրանից։ Եվ եթե սա յուվենալ արդարադատության և բռնության մասին օրինագծերի քարոզողների նպատակն է, ապա նման լոբբիստներին ինքներդ անվանում տվեք։

Բացի այդ մեր վզին համառորեն փորձում են փաթաթել համասեռամոլության քարոզչությունը` իր բոլոր հետևանքներով: Դրանից հետո էլի մի բան կմտածեն, որպեսզի վերջնականապես կործանեն մեզ. Օրինակ` ինցեստի լիակատար օրինականացում, իհարկե, նման «ընտանիքների» իրավունքների պաշտպանությամբ: Կամ կշտապեն պաշտպանել մարդակերներին`բացատրելով այն հանգամանքով, որ նրանք սկզբունքորեն չեն տարբերվում միս և բանջարեղեն ուտողներից, իսկ մարդակերությունն արգելված է բացառապես հին նախապաշարմունքների և կեղծ բարոյականության պատճառով:

Եվ ընդհանրապես, պե՞տք է այս մոլորակին ազատություն, թե՞ ոչ։ Օրինակ` ցանկացած այլասերումների ազատություն: Անհրաժեշտության դեպքում նաև դիակապղծությունն (նեկրոֆիլիան) և մանկապղծությունը (պեդոֆիլիան) կօրինականացնեն (ի դեպ, արդեն «գործընթացը սկսվել է»` մեջբերում եմ անմոռանալի Միխայիլ Սերգեևիչին), անվիճելի պատճառ կգտնեն և ինձ ու ձեզ կբացատրեն, որ այդ ամենը շատ էլ հրաշալի է։ Դեռ շատ երկրներում թույլ թմրանյութերի օգտագործման ազատություն է գործում, շուտով այն կարող է տարածվել նաև մեր երկրի վրա։ Եվ մենք դեռ ներողություն ենք խնդրելու, որ դեռ օրինականացված են միայն թույլերը։ Ամեն իրավունքի և բոլորի պաշտպանները կսկսեն ձգտել նրան, որ ցանկացած հիմարությունն օրինականացվի։ Բայց ծխախոտի դեմ պայքարը չեն դադարեցնելու, քանի դեռ դեղագործական ընկերություններն ուրիշ ավելի եկամտաբեր դեղահաբեր չեն հորինել` ասենք «աներևակայելի վնասակար» շաքարի դեմ: «Շաքարի տերերի» բախտն էլ չի բերի։

Կասեք, թե սա ֆանտաստիկա է։ Սա այսօր է ֆանտաստիկա, իսկ վաղը կարող է իրականություն դառնալ։ Չէ՞ որ այն բավական հեշտ սխեմա ունի աշխատելու. Այն ամենն, ինչը 2017 թվականին դեռ անհեթեթություն է թվում, 2019-ին, հավանաբար, մեր առօրյա կյանքի մաս է դառնալու, դրա նախադրյալներն արդեն կան։

Եվ սա ամենևին էլ այլ պատմություն չէ, նույն պատմության շարունակությունն է։

Լրահոս
0