ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Լաս Վեգասի երաժշտական փառատոնին կիրակի երեկոյան արձակած կրակոցների զոհ է դարձել շուրջ 20 մարդ, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով քաղաքի շերիֆին։
May god protect the innocent. #lasegas #mandalaybay #shooting #vegas #casino #pray pic.twitter.com/DG5xjeijDB
— Space Trek9 (@spacetrek9) 2 октября 2017 г.
Ավելի քան 100 մարդ վնասվածք է ստացել։ Տասնյակ պարեկային ավտոմեքենաներ են ժամանել Լաս Վեգաս Սթրիփթ քաղաքային ճեմուղու մոտ կրակոցների մասին ահազանգ ստանալուց հետո։ Ավելի ուշ Լաս Վեգասը հայտնել էր, որ կասկածյալը սպանվել է, սակայն մանրամասներ չեն հայտնում։
Անհայտ անձը ինտենսիվ կրակոցներ է արձակել Լաս Վեգասի խոշորագույն Mandalay Bay կազինոյի մոտ կիրակի երեկոյան։ Տղամարդու թիրախը մերձակայքում անցկացվող կանտրի–երաժշտության փառատոնի այցելուներն էին։