00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քրդական սինդրոմ. Անկարան խրտնել է, հայկական համայնքը վտանգի տակ է

© AFP 2024 / ADEM ALTAN Реджеп Тайип Эрдоган
Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետները կարծում են, որ թուրք–քրդական բախումը կարող է անդրադառնալ Իսլամական պետությունից Իրաքի Քրդստան փախած բազում հայերի վրա։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Քրդստանում կայացած հանրաքվեն կարող է սրել թուրք-քրդական հարաբերությունները, ինչն անմիջականորեն սպառնում է հայ համայնքին, Sputnik Արմենիային ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

«Քրդստանում բազմաթիվ հայեր են ապրում։ Նրանցից ոմանք Բաղդադից են փախել, ոմանք` Մոսուլից, մարդ կա` Սիրիայից։ Նրանք կյանքի համար քիչ թե շատ բարենպաստ տեղ են գտել, նույնիսկ երկու պատգամավոր կա», — ասաց Իսպիրյանը։

Բացի այդ, գաղտնիք չէ, որ Հայաստանը ծխախոտ, ալկոհոլ ու մի շարք այլ ապրանքներ է արտահանում Քրդստան։

Այսպիսով` եթե Թուրքիան ռազմական գործողություններ սկսի, ապա հայերը կբախվեն անվտանգության, ունեցվածքի պահպանման խնդրին, իսկ տնտեսական տեսանկյունից կորուստներ կունենան այն գործարարները, որոնք առևտուր են անում Էրբիլի հետ։

Референдум в Иракском Курдистане - Sputnik Արմենիա
Բաղդադը Իրաքյան Քրդստանի հանրաքվեն անօրինական է հայտարարել

Տարբեր տվյալների համաձայն` Քրդստանում մի քանի հազար հայ է ապրում։

Ինչո՞ւ է Թուրքիան բոլորից շատ բարկացել

Իսպիրյանի խոսքով` քրդական հանրաքվեից դժգոհ են հատկապես Իրանն ու Թուրքիան։ Իրանի դիրքորոշումը պարզ է։ Շիիթական Իրաքը մոտ է Իրանին։ Բացի այդ, Իրանից Սիրիա տանող ճանապարհը Քրդստանով է անցնում։

Արտաքին ուժերը կարող են հետագայում Իրանի քրդական բնակչությանն օգտագործել որպես ապակայունացնող գործոն։ Թեև, Իսպիրյանի խոսքով, երկրում քրդերի խնդիրն այդքան սուր չէ։ Տեղացի քրդերը «հպարտանում» են, որ իրանցի են։

«Հանրաքվեի վերաբերյալ ամենակտրուկ դիրքորոշումն արտահայտել է Թուրքիան։ Միայն «քուրդ» բառն արդեն ստիպում է Թուրքիային «խրտնել»։ Անկարայի հիմնական մտավախությունն այն է, որ Իրաքի Քրդստանի ու իր տարածքում ապրող քրդերը կարող են միավորվել»,- ասաց Իսպիրյանը։

Агитация за независимость Иракского Курдистана на улицах Эрбиля - Sputnik Արմենիա
Քրդստանը` մեծ շահերի բախման, մեծ կծիկի հանգույց

Սկզբում Անկարան, նրա խոսքով, փորձում էր համոզել, որ հրաժարվեն հանրաքվեից, բայց երբ դա չհաջողվեց, սկսեց ճնշում գործադրել, իսկ հիմա գործը հասել է շանտաժին ու պատժամիջոցներին։

Թուրքիայի կառավարության ղեկավարը հայտնել է, որ պատժամիջոցները երեք տեսակ կլինեն` տնտեսական, քաղաքական (դիվանագիտական) ու «ռազմական անվտանգության ապահովում»։

«Տարածաշրջանի բնակիչների համար ամենամտահոգիչը հենց վերջին տարրն է։ Ցանկացած վտանգի դեպքում, իսկ առիթ կարող է հանդիսանալ Քրդստանի աշխատավորական կուսակցության ակտիվությունը, Անկարան պատրաստ է զորք մտցնել «Թուրքիայի անվտանգությունն ապահովելու համար», — ասաց Իսպիրյանը։

Նրա խոսքով` Թուրքիան հիմա սահմանափակվում է Քրդստանում աշխատավորական կուսակցությանը ավիահարվածներ հասցնելով, բայց Էրդողանը հայտարարել է, որ «Անկարան կարող է մի գիշեր հայտնվել»։

Մյուս կողմից էլ գերտերությունները` Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, բավականին զուսպ են արձագանքել հանրաքվեին, դրա համար ել Թուրքիան իր անելիքները կորոշի` ելնելով նրանց դիրքորոշումից։

Ինչպես է անցել քվեարկությունը

Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, որը որպես դիտորդ ներկա է եղել հանրաքվեին, քվեարկությունը տոնական մթնոլորտում է անցել։

Самолет Ил-18 - Sputnik Արմենիա
Իրանը «փակել է երկինքն» Իրաքյան Քրդստանի համար Բաղդադի պահանջով

«Մարդիկ գնում էին տոնական հագուստով, երեխաների հետ։ Չնայած շոգ եղանակին, հերթ էին կանգնում ընտրատեղամասերում», — ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` Քրդստանի կառավարությունը պատրաստ է բանակցությունների գնալ կենտրոնական կառավարության հետ, որպեսզի հանրաքվեի արդյունքները խաղաղ պայմաններում վավեր ճանաչվեն։ Եթե այդպես լինի, ցնցումներից հնարավոր կլինի խուսափել։

Սակայն Իրաքի կառավարությունը հայտարարել է, որ կչեղարկի քրդերի անձնագրերը` փաստացի կտրելով կապն արտաքին աշխարհի հետ։

Մյուս կողմից` եթե Թուրքիայի, Սիրիայի ու Իրաքի քրդերը կարողանան միասնական ճակատով հանդես գալ, նրանց համար լուրջ հնարավորություններ կստեղծվեն։

«Բացի այդ, նրանք ծրագրում են բանակցություններ սկսել մեծ տերությունների հետ։ Ժամանակը ցույց կտա», — ասաց Սարգսյանը։

Իրաքի թուրքմենները բոյկոտել են հանրաքվեն

Հանրաքվեից մեկի օր առաջ Իրաքի թուրքմենական ժողովրդական ճակատի նախագահ Էրշադ Սալիհին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ իրենք դեմ են Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեին ու բոյկոտում են այն։

Նրանք կարծում են, որ այդ հանրաքվեն Իրաքի մասնատման ու ամբողջականության կորստի կհանգեցնի, ինչն էլ իր հերթին կսպառնա երկրի անվտանգությանը։

Սալիհին նշել էր, որ տարբեր ուժերն Իրաքի թուրքմենաբնակ շրջաններն արդեն վաղուց են օգտագործում իրենց քաղաքական խաղերի համար։ Դա տեղի է ունենում Քիրքուքում ու խառը բնակչություն ունեցող այլ տարածքներում։

Башня Азади, построенная на одноименной площади в Тегеране. - Sputnik Արմենիա
Թեհրանի վճռական պատասխանը. Քրդստանի սահմանին ուժեղացվել է ՀՕՈՒ համակարգը

«Մենք չենք ուզում, որ տարածաշրջանում պատերազմ լինի։ Ու եթե հանրաքվեի ու հետագա զարգացումների արդյունքում թուրքմենական բնակչությանը սպառնացող իրավիճակ ստեղծվի, մենք ակնկալելու ենք, որ իրաքյան կենտրոնական իշխանությունն անհրաժեշտ միջոցներ կկիրառի», — ասել էր Սալիհին։

Նա նշել էր, որ եթե անվտանգություն ապահովելու հարց լինի, ապա առաջին հերթին կդիմեն Բաղդադին, բայց իրենք «պահուստային տարբերակներ» էլ ունեն։

Թուրքմենները մտադիր են հանդիպել հարևան երկրների, ԱՄՆ-ի ու տեղական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ ճանապարհային քարտեզ մշակելու համար։

Հանրաքվեն, նրա կարծիքով, վատ ազդեցություն կունենա տարածաշրջանի տնտեսության, սոցիալական ոլորտի ու բնակիչների բարեկեցության վրա։

«Կարծում ենք` հանրաքվեն քրդերի, թուրքմենների ու արաբների պառակտման կհանգեցնի», — նշել էր Սալիհին։

Բաղդադը քրդերին կհանի կենտրոնական կառավարությունից

Իրաքի խորհրդարանի ազգային դաշինքի պատգամավոր Մուհամմեդ Ջաֆարը հայտնել է Sputnik-ին, որ խորհրդարանը կողմ է քվեարկել, որպեսզի հանրաքվեին մասնակցած քրդերին հեռացնեն կառավարությունից։

Военные, Курдистан - Sputnik Արմենիա
Անկախ Քրդստանը կկարողանա՞ վերականգնել Սևրի պայմանագիրը

Միջազգային իրավունքի փորձագետ Ալի Թամիմին Sputnik-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ Իրաքը հույսը դրել է ՄԱԿ-ի ու Անվտանգության Խորհրդի վրա, որը կողմ է Իրաքի ամբողջականությանը։

Նրա կարծիքով, Բարզանին որոշել է հանրաքվե անցկացնել իշխանությունից չհեռանալու համար, սակայն անկախություն կառուցելն այդքան էլ հեշտ չէ, հատկապես այն դեպքում, որ հարևաններն այդ հարցում չեն օգնում։

«Հնարավոր է` Բարզանին պատմական սխալ է գործել», — ասել է Թամիմին։

Քրդստանի անկախության գաղափարին, նախնական տվյալների համաձայն, «կողմ» են քվեարկել հանրաքվեին մասնակցածների ավելի քան 93 տոկոսը։ Մնացած արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 28-ին։

Լրահոս
0