00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քրդստանը` մեծ շահերի բախման, մեծ կծիկի հանգույց

© Sputnik / Дмитрий Виноградов / Անցնել մեդիապահոցАгитация за независимость Иракского Курдистана на улицах Эрбиля
Агитация за независимость Иракского Курдистана на улицах Эрбиля - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրաքյան Քրդստանում սեպտեմբերի 25-ին կայացած անկախության հանրաքվեի հնարավոր արդյունքների և հետևանքների մասին Sputnik Արմենիան խոսել է ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, արևելագետ Վարդան Ոսկանյանի հետ։ Զրուցել է Աննա Վարդանյանը։

–Պարոն Ոսկանյան, ի՞նչ է ենթադրում  Իրաքյան Քրդստանում սեպտեմբերի 25-ին կայանալիք անկախության հանրաքվեն: Հանրաքվեից  անմիջապես հետո Քրդստանը ձեռք կբերի՞ անկախություն,  թե՞ այն կարող է դիտվել ինչ-որ բանակցությունների սկիզբ և ենթադրում է երկար գործընթաց:

–Ըստ էության Իրաքյան Քրդստանի տարածքում այսօր ընթացող հանրաքվեն  դեռևս չի նշանակում Քրդստանի  անկախության հռչակում: Նույնիսկ տարածաշրջանի նախագահ Մասուդ Բարզանին հայտարարում է, որ դրան հետևելու է երկար գործընթաց, որն իր խոսքերով կարող է տևել 1-2 կամ ավելի տարիներ: Ներկա պահին ընթանում է ժողովրդի ձայնը ստանալու գործընթաց, որի հիման վրա էլ Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը պատրաստվում է ծրագրել իր հետագա գործունեությունը:

Бойцы Рабочей партии Курдистана - Sputnik Արմենիա
Քրդստանի անկախությունը կվնասի Թուրքիային և կմեծացնի Հայաստանի դերը

Եթե փորձենք մեկնաբանել գործընթացն, ապա կարելի է  նշել, որ գործ ունենք երկու ծրագրի հետ՝ անկախության հանրաքվեի ընթացքում ստացած ձայների  օգտագործումն Իրաքի  կենտրոնական իշխանություններից Քրդստանի տարածքի համար ավելի մեծ արտոնություններ ստանալու համար  և  անկախության հռչակումն Իրաքի հյուսիսային տարածքներում:

- Որքանով տեղյակ եմ հարցաթերթիկում գրված է Իրաքյան Քրդստանի և  հարակից քրդական շրջանների անկախության հանրաքվե: Որո՞նք են  հարակից քրդական շրջանները՝ զուտ իրաքյան տարածքի, թե՞ նաև հարևան պետությունների:

Քրդստանի տարածաշրջանը, որպես ինքնավար միավոր, ձևավորված է հստակ սահմաններում, որոնք համաձայնեցված են Բաղդադի կենտրոնական իշխանության հետ:  Հատկապես Իսլամական պետության  ահաբեկչական կառույցի ի հայտ գալուց հետո, քրդական ուժերը կարողացել են ընդլայնել իրենց ներկայությունը` ոչ պաշտոնապես ներառելով նաև իրաքյան որոշ տարածքներ։ Խոսքը Քիրքուկ քաղաքի մասին, մասամբ` Մոսուլի, եզդիներով բնակեցված  Սինջարի և հարավում Խանատինի մասին: Հարակից տարածքներ ասելով` ի նկատի ունեն հենց այս տարածքները, այսինքն` Իրաքի  ներսում Քրդստանի տարածաշրջանի ճանաչված սահմաններից դուրս տարածքների մասին է խոսքը:  Այստեղ կան տարբեր խնդիրներ. նախ և առաջ Քիրքուկի խնդիր է, որտեղ կան նավթի հսկայական պաշարներ՝  Իրաքի նավթի պաշարի մոտ 50 տոկոսն այստեղ է, և  Քրդստանը ցանկանում է այս տարածքը ևս տեսնել առայժմ իր, իսկ հետագայում, եթե հաջողվի, Անկախ Քրդական պետության շրջանակներում:

-Աշխարհի, ինչպես նաև մեր ուշադրության կենտրոնում է այս հանրաքվեն:  Որո՞նք  են այստեղ  Հայաստանի ռիսկերն ու շահերը:

–Գործընթացը բազմաշերտ  է և բազմակողմ, դրանք մեր երկրի համար պարունակում են և՛ մարտահրավերներ, և՛ հնարավորություններ:  Հայաստանի առջև ծառացած առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լինի ռիսկերի և հնարավորությունների հստակ հաշվարկը, առանց որևէ զգացական մոտեցման: Աշխարհի ցանկացած պետություն առաջնորդվում է, նախ և առաջ իր շահերով:

Вардан Восканян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Վարդան Ոսկանյան. Այս հանրաքվեն չի նշանակում Քրդստանի անկախության հռչակում

Անշուշտ, քուրդ ժողովրդի ազատագրական պայքարը հոգեհարազատ է մեզ համար։ Կրկնեմ՝ այդ պայքարը պետք է դիտարկել, նախ և առաջ ՀՀ շահերի տեսանկյունից, և դա ընդունված ու օրինաչափ երևույթ է: Միանշանակ է, որ մենք չենք կարող անտարբեր մնալ խնդրի հանդեպ՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, նախ այն, որ տարածաշրջանը չափազանց մոտ է Հայաստանի սահմաններին, երկրորդը՝ հաշվի առնելով Թուրքիայում առկա քրդական գործոնը, որը անմիջականորեն սահմանակցում է Հայաստանին, և երրորդը՝ Իրանում անջատողական շարժումների խթանման խնդիրը, որը կրկին առնչվում է մեր սահմաններին:

Ակնհայտ է, որ եթե Իրանի հյուսիսում անվտանգային ռիսկեր են առաջանում, ապա այդ ռիսկերը անմիջականորեն ազդում են մեր շահերի վրա: Հարավային միջանցքը` ելքը դեպի Իրան, ունի կենսական նշանակություն մեզ համար, և այդ ելքը որևէ կերպ չպետք է խաթարվի: Այս առումով, որոշումներ կայացնելիս մենք առաջնորդվում ենք մեր շահերով: Եթե մեր շահերը համընկնում են որևէ այլ պետության շահերի հետ, դրանում որևէ վատ բան չկա: Ընդհակառակը, պրոցեսը կարող է ընթանալ ավելի դրական հունով:

Ինչ վերաբերում է մեր երկրի շահերի տեսանկյունից ընթացքող գործընթացին, ապա ակնհայտ է,  որ այս  հանրաքվեով տապալվում է  հնարավոր, կամ առկա աներևույթ դաշինքը Էրդողանի և  Բարզանիի միջև, որի միջոցով Թուրքիան փորձում էր գերակա դիրք գրավել Մերձվոր Արևելքում: Բացի դա, Թուրքիայի համար ստեղծվում են լրացուցիչ խնդիրներ, որոնք պահանջում են լրացուցիչ ռեսուրսների ուղղորդում՝ զսպելու Թուրքիայում քրդական գործոնի դերակատարության աճը՝ պայմանավորված քրդական անկախ պետականության ստեղծման գործընթացի սկզբով: Բայց գործընթացը  մեզ համար ունի նաև վտանգներ: 

Кандидат исторических наук, арабист Саркис Григорян. - Sputnik Արմենիա
Փորձագետ. քրդերը «կռվախնձոր» կդառնան Թրամփի և Էրդողանի համար

Հիմա Իրաքյան Քրդստանը, ըստ էության, այդ փոփոխությունների նախաշեմին է, և այդ համատեքստում մեզ համար ամենամեծ ռիսկը կարող է լինել քրդական գործոնի դերակատարության աճն Իրանի տարածքում՝ այսպես կոչված «դոմինոյի էֆեկտով», որն ի վերջո հնարավոր է հասնել Ատրպատական: Այս իմաստով Իրանի ներսում նման խնդրի ստեղծումը չի բխում Հայաստանի շահերից, որովհետև անմիջականորեն մեր սահմանների մոտ ստեղծվում է թյուրքական, թյուրքալեզու անջատողական շարժման խթանման վտանգ:

-Աշխարհի և տարածաշրջանի գերտերությունները, Սաուդյան Արաբիան` այս խոշոր խաղացողներն ի՞նչ դիրքորոշում ունեն հանրաքվեի շուրջ:

— Ընդհանուր առմամբ,  Քրդստանի անկախացմանը բացահայտորեն կողմ է արտահայտվում մեկ պետություն`Իսրայելը:  Տարածաշրջանային որևէ այլ խաղացող, որևէ այլ գերտերություն կողմ չէ, իսկ ամենակոշտ դիրքորոշմամբ հանդես է գալիս թուրքական կողմը: Իրանական կողմը որդեգրել է դիվանագիտական լեզուն, բայց Թուրքիան անցել է դիվանագիտական լեզվի սահմանները և հանդես է գալիս բացահայտ սպառնալիքներով ու  զգուշացումներով։ Դրանք հնչում են հենց  Էրդողանի բերանից՝ ՄԱԿ- ի բարձր ամբիոնից:

Բացասական է նաև  միջազգային հանրության  արձագանքը` թե՛ Միացյալ Նահանգներից, թե՛ Արևմտյան  Եվրոպայի երկրներից,  թե՛  ՄԱԿ-ից:  Ակնհայտ է, որ տվյալ խնդիրը չի սահմանափակվում միայն Բաղդադ-Էրբիլ կամ Իրաքյան Քրդստան և Իրաքի կենտրոնական իշխանություն շրջանակով, այլ շոշափում է բազմաթիվ խաղացողների շահեր: Խոսքը, նախ և առաջ Իրաքի հարևան պետությունների մասին է՝ Թուրքիա, Իրան, Սիրիա, որտեղ կա քուրդ բնակչություն: 

Ինչ վերաբերում է  Սաուդյան Արաբիային, նա  հայտարարել է, որ կողմ չէ, որ  Քրդստանը դառնա անկախ պետություն, բայց իր գործողություններով նպաստում է դրան: Կա մի կարևոր հանգամանք ևս,  թեև Միացյալ Նահանգները դեմ է արտահայտվում Քրդստանի անկախությանը և կողմնակից է  Իրաքի միասնականությանը, բայց  հսկայական աջակցություն է ցուցաբերում Սիրիայի  տարածքում քրդական  ուժերին, այն ուժերին, որոնք,  ըստ էության, Քրդստանի Բանվորական կուսակցության սիրիական թևն են։

Այն կուսակցության, որը Թուրքիայի ներսում է պայքարը մղում և Միացյալ Նահանգներում համարվում է ահաբեկչական։ Հետևաբար, կան բավական բազմակողմանի շահեր, և Քրդստանը այդ շահերի կծիկի հանգույցներից մեկն է: Շահերի բախման մի խոշոր կծիկ կա այս տարածաշրջանում, որը դուրս է գալիս Իրաքի քրդերի և արաբների հարաբերությունների սահմաններից: Պետք է սպասել և տեսնել, թե գործընթացներն ինչ ուղղությամբ կընթանան:

Լրահոս
0