00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չինաստանի շահերը Կովկասում. ինչ օգուտ կարող է քաղել Երևանը

© AFP 2024 / MARK RALSTONКитай, Шанхай
Китай, Шанхай - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ո՞րն է Հարավային Կովկասում Չինաստանի հիմնական շահը, հնարավոր է արդյո՞ք, որ Չինաստանը Հայաստանին ռազմական զենք ու տեխնիկա մատակարարի, և ինչպե՞ս դրան կարձագանքի Մոսկվան, դատողություններ է անում «Անկախ ռազմական վերլուծություն» ամսագրի փորձագետը։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Չինաստանը ձգտում է ընդլայնել իր ռազմա–տեխնիկական գործընկերների թիվը, սակայն Պեկինի համար Հայաստանն ու Հարավային Կովկասը հետաքրքրություն են ներկայացնում հիմնականում տնտեսական էքսպանսիայի տեսանկյունից, Sputnik Արմենիային է ասել «Անկախ ռազմական վերլուծություն» ամսագրի ռազմական փորձագետ Վլադիմիր Շչերբակովը։

Սեպտեմբերի սկզբին Հայաստանի պաշտպանության նախարարն այցելել էր Չինաստան։ Այցի շրջանակներում ստորագրվել է Հայաստանին 10 մլն յուանի (1,5 մլն դոլար) չափով օգնություն տրամադրելու մասին համաձայնագիրը: Սարգսյանը հայտարարել էր, որ հայկական կողմը կարող է երկխոսություն վարել զենքի մատակարարման չինական ընկերությունների հետ, եթե Երևանին հետաքրքրող հնարավորություններ հայտնվեն։

Виген Саргсян - Sputnik Արմենիա
Ռուսաստանը Հայաստանին զենք է տալիս ամենամրցունակ պայմաններով

«Չինաստանը տարբերվում է նրանով, որ նա փորձում է չխառնվել երկրների միջև առկա տարբեր ռազմական կամ ռազմա–քաղաքական վեճերին։ Նա հավասարակշիռ վերաբերմունք ունի հակամարտող բոլոր կողմերի նկատմամբ։ ՉԺՀ փորձում է ընդլայնել իր գործընկերների քանակը, ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմա–տեխնիկական ոլորտներում», – ասել է Շչերբակովը։

Չինաստանն ավելացնում է գործընկերների քանակը

Այս համագործակցությունը, համենայն դեպս, ուղղված չէ կոնկրետ որևէ մեկի դեմ։ Օրինակ` Հայաստանի և Ադրբեջանի պարագայում Չինաստանը չի առանձնացնում նրանցից և ոչ մեկին։

«Նա հավասար վերաբերմունք ունի երկուսի նկատմամբ էլ` «մենք ինչպես ձեզ հետ ենք բարեկամություն անում, այնպես էլ նրանց»։ Այս պայմաններում Հայաստանի հետ Չինաստանի համար ռազմական համագործակցության համար որևէ խոչընդոտ չկա», – նշել է Շչերբակովը։

Սակայն Հայաստանի և Հարավային Կովկասի նկատմամբ Չինաստանի հետաքրքրությունը, նրա խոսքով, առաջին հերթին, կապված է քաղաքատնտեսական պատճառների հետ։ Նախ և առաջ, դա վերաբերում է միջազգային ասպարեզում սեփական քաղաքական ազդեցության ընդլայնմանը։

ԱՄՆ–ն, օրինակ, նրա խոսքով` միջազգային հարթակներում խնդիրները լուծում է ոչ այդքան ռազմական միջոցների, որքան գործընկերներին աջակցելու օգնությամբ։

«Երբ գալիս է, կոպիտ ասած, քվեարկելու ժամանակը, տարբեր պատճառներով բոլորը քվեարկում են նրանց օգտին (ԱՄՆ)։ Չինաստանը փորձում է նույնին հասնել», – ասել է Շչերբակովը։

Տնտեսական էքսպանսիա Միջին Ասիայում և Հարավային Կովկասում

Կա նաև երկրորդ պատճառը` Շչերբակովի խոսքով` տնտեսական։ Միջին Ասիան և Հարավային Կովկասը, մի շարք փորձագետների կարծիքով, Չինաստանի տնտեսական էքսպանսիայի զարգացման առաջնահերթ ուղղություններից են։

Крепость Лори, Армения - Sputnik Արմենիա
Կովկասյան հանգույց. Արդյոք Չինաստանը «հայկական տրանզիտով» կհասնի Եվրոպա

Չինաստանին ոչ թե բուն Միջին Ասիան, Կովկասը կամ նույնիսկ Ռուսաստանն են հետաքրքիր, նրա համար կարևոր է հասանելիություն ստանալ դեպի Եվրոպա` տարբեր ուղղություններով, տնտեսական ազդեցության հնարավորություն ստեղծել տարբեր տարածաշրջանների վրա, և որոշակի դիվիդենտներ ստանալ։

«Տարբեր երկրների տնտեսությունների զարգացումը դրական ազդեցություն է ունենում ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական տեսանկյունից։ Այսպես, օրինակ, Չինաստանը տնտեսության ոլորտում սկսել է համագործակցել Աֆրիկայի երկրների հետ, այնուհետև` քաղաքական, այսօր նա այնտեղ արդեն բազաներ է բացում», – նշել է Շչերբակովը։

Արդյո՞ք դեր ունի այստեղ Թուրքիան

Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում խոսելով Հայաստանի ու Չինաստանի համագործակցության մասին` Շչերբակովը նշեց, որ Պեկինը բաց թշնամանք չի ցուցադրելու։

«Ակնկալել, որ Չինաստանը Հայաստանի հետ համագործակցությունն օգտագործելու է Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ, կարծում եմ, չարժե», – ասել է Շչերբակովը։

Ինչի մասին են կողմերը պայմանավորվել փակ դռների հետևում, հայտնի չէ։ Սակայն Պեկինը Անվտանգության խորհրդի անդամ է, Հայաստանի կամ մեկ այլ պետության շահերն առաջ տանելու համար նրան պետք չէ բարձրագոչ հայտարարություններ անել, նա պարզապես կարող է ձեռնպահ մնալ ՄԱԿ–ի ԱԽ–ում քվեարկության ժամանակ։

Զենքի հավանական վաճառքին ինչպես կարձագանքի Ռուսաստանը

Ինչ վերաբերում է հայ-չինական համագործակցության վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշմանը, ապա քաղաքական տեսանկյունից, փորձագետի կարծիքով, արձագանքը դրական կլինի։

«Մոսկվան Չինաստանը դիտարկում է որպես դաշնակից Արևմուտքին հակազդման հարցում, թեև Պեկինը առանձնակի ոչինչ չի անում։ Հայաստանը նույնպես Մոսկվայի դաշնակիցն է, իսկ երբ երկու դաշնակիցներ բարեկամություն են անում, այդտեղ հարցեր չեն առաջանում։ Չէ՞ որ խոսքն ամուսնու և կնոջ մասին չէ», – ասել է Շչերբակովը։

Որոշակի հարցեր, նրա կարծիքով, կարող են առաջանալ ռազմատեխնիկական համագործակցության հարցում։

«Եթե Չինաստանը պայմանագիր է ստորագրել քո պոտենցիալ գնորդի հետ, և մատակարարել զենք, ինչը կարող էիր անել դու, ապա դու որոշակի գումարներ ես կորցնում։ Կարծում եմ, որ քաղաքական մակարդակում որոշակի ձևեր կմշակվեն եռակողմ փոխգործակցության համար», – ասել է Շչերբակովը։

Նրա խոսքով` հավանական է, որ անհրաժեշտության դեպքում կողմերը կպայմանավորվեն, որ Չինաստանը կմատակարարի այն տեխնիկան, որը Ռուսաստանում կա՛մ չկա, կա՛մ էլ այն սերիական արտադրություն չունի։

Լրահոս
0