00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանի և Թուրքիայի համար ԵԱՏՄ-ն թելադրող է դառնում

© Sputnik / Asatur YesayantsКруглый стол «Республика Армения: два года в Евразийском экономическом союзе. Первые результаты»
Круглый стол «Республика Армения: два года в Евразийском экономическом союзе. Первые результаты» - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵԱՏՄ-ն դիրքերն է ամրապնդում Մերձավոր Արևելքի ու Հարավային Կովկասի տարածաշրջաններում թե' տնտեսական, թե’ քաղաքական տեսանկյունից: Ու տարածքային գերտերություններն արդեն ստիպված են հաշվի նստում այդ կառույցի հետ, պնդում է վերլուծաբան Արման Վանեսքեհյանը:

Եթե նույնիսկ միջազգային քաղաքական ասպարեզում իշխի այնպիսի տրամադրություններ, թե տնտեսական ու քաղաքական տեսանկյունից ԵԱՏՄ-ն արհեստական կամ թերի կառույց է, ապա միևնույն է՝ այսօր բոլորն էլ ազնիվ մոտեցման դեպքում պետք է ընդունեն, որ այդ միավորումը վերջին երկու տարվա ընթացքում բավական մեծ դժվարությամբ, սակայն կոնկրետ քայլեր է ձեռնարկել։

Ու խոսքն այս դեպքում ոչ միայն ԵԱՏՄ-ի գոյության ու զարգացման տնտեսական կողմին է վերաբերում, այլ նաև այդ կազմակերպության քաղաքական ազդեցությանը:

Круглый стол «Республика Армения: два года в Евразийском экономическом союзе. Первые результаты» - Sputnik Արմենիա
Հայաստանն իր դիրքորոշումը կհայտնի Թուրքիայի` ԵԱՏՄ շուկա մուտք գործելու վերաբերյալ

Նշենք թեկուզ միայն այն հանգամանքը, որ Մերձավոր Արևելքում ԵԱՏՄ-ն արդեն այն աստիճանի լուրջ ազդեցություն է ձեռք բերել, որ տարածքային գերտերություններից մի քանիսն իրենց քաղաքականությունը կառուցում են հենց այդ կազմակերպության առկայության փաստից ելնելով:

Իրանն, օրինակ, այնպիսի աշխարհաքաղաքական դիրք է գրավում, որ մի կողմից ինքն է ԵԱՏՄ անդամ երկրների համար լուրջ գործընկերոջ կարգավիճակ ստանում, իսկ մյուս կողմից հենց ԵԱՏՄ-ից է կախվածություն ունենում, եթե հաշվի առնենք եվրոպական շուկաներ դուրս գալու ցանկությունը:

Որպեսզի ասվածը մի փոքր ավելի հասկանալի լինի, խորհուրդ ենք տալիս քարտեզին նայել: Երևում է, որ Իրանը բավական լուրջ խնդիրներ է ունենում այն տեսանկյունից, որ իր ճանապարհը դեպի եվրոպական շուկա փակված է թե Իրաք — Սիրիայի հատվածով, որտեղ դեռ պատերազմական գործողություններ են ընթանում, թե Թուրքիայով, որը այդ երկրի համար միշտ խնդիրներ է առաջացնելու:

Ի՞նչ է մնում. դե իհարկե ոչ Ադրբեջանը, որն էլ միջազգային քաղաքական հարթակներում կվարվի այնպես, ինչպես կթելադրի Անկարան: Չմոռանանք «երկու պետություն` մեկ ազգ» գաղափարը, որը Թուրքիան ու Ադրբեջանը որդեգրել են դեռ 25-30 տարի առաջ…Այսպիսով, մնում է Հայաստանը, որը հենց նույն Թուրքիայի հետ բավական լուրջ տարածքային ու գաղափարական տարաձայնություններ ունենալով հանդերձ, ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ է:

Евросоюз - Sputnik Արմենիա
Հայաստանը ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև. քաղաքական մակաբուծության ծուղակում

Հենց այն ԵԱՏՄ-ի, որի կազմում Ռուսաստանի Դաշնությունն է, ինչպես ասում էն, լոկոմոտիվի դեր կատարողը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով:

Այն Ռուսաստանը, որը բավականին լուրջ ջանքեր գործադրեց, որպեսզի Իրանի վրայից հանվեն Արևմուտքի հետ դեռ 20 տարի առաջ առաջացած միջուկային տարաձայնությունների պատճառով կիրառվող պատժամիջոցները, որոնք լուրջ խոչընդոտ էին Իրանի զարգացման համար: 

Այսպիսով, Իրանն այլընտրանք չունի, եթե ուզում է մեծ ռուսական ու եվրոպական շուկաներ դուրս գալ:

Թեհրանում այդ ամենը հիանալի հասկանում են ու բավական լուրջ են վերաբերում տարածաշրջանում Հայաստանի առկայությանն ու այն փաստին, որ մենք ԵԱՏՄ լիարժեք անդամ ենք ու ձայնի իրավունք ունենք այդ կազմակերպությունում: 

Սակայն խոսքն այսօր Հայաստանի դերակատարման մասին չէ, այլ ընդհանրապես ԵԱՏՄ-ի ազդեցության ու տարածաշրջանում եղանակ ստեղծելու մասին: Ու այդ համատեքստում, ի դեպ, մի մեջբերում եմ ուզում անել վերջին ժամանակահատվածի լրահոսից:

Արդեն այս աշնանը Իրանն ու ԵԱՏՄ-ն կարող են ստորագրել ժամանակավոր ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիր: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան:

Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Թուրքիան փրփուրներից է կառչել. Եվրամիությունը մերժում է, ԵԱՏՄ-ում նրա համար տեղ չկա

Ինտենսիվ բանակցություններն Իրանի հետ շարունակվում են արդեն ութ ամիս ու գրեթե ավարտված են: Նիկիշինայի խոսքով` բանակցությունների արդյունքը երեք մասից է բաղկացած: Նախ՝ այն իրենից ներկայացնում է համաձայնագրի տեքստը, այն կանոնները, որոնք որոշելու են խաղի ընթացքը: Հենց այս դրույթն է կարևոր, քանի որ Իրանն Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ չէ:

Այս պահի դրությամբ կողմերը եկել են համաձայնության արդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքների մաքսատուրքերի մասով:

Այսինքն՝ հասկանում ենք, որ ԵԱՏՄ-ի հետ բարիդրացիական հարաբերությունները Թեհրանում կարևորում են, ինչը փոխադարձ է: Ու Հայաստանում ստեղծվող ազատ առևտրի գոտին ոչ թե երազանք կամ միայն քաղաքական փաստարկ է, այլ զուտ տնտեսական նշանակություն ունեցող, առարկայական անհրաժեշտություն կողմերի համար:

Ու գործընթացն արդեն լիարժեք է ընթանում, ու մոտ ապագայում արդեն պտուղներն ենք համտեսելու:

Երբ խոսում ենք Մերձավոր ու Միջին Արևելքում ԵԱՏՄ-ի դիրքի ու ազդեցության մասին, անհրաժեշտ է հիշատակել ոչ միայն Իրանն, այլ նաև Թուրքիան, քանի որ այս տարածքային գերտերությունը նույնպես բավական սերտ կապեր ունի այն բոլոր գործընթացների հետ, որոնք հենց հիմա, տվյալ պահին են ընթանում:

Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Ի՞նչ պետք է Երևանը պահանջի Անկարայից ԵԱՏՄ մաքսային գոտի մուտք գործելու համար

Ուղղակի Թուրքիային հիշատակելիս անհրաժեշտ է նաև այն հանգամանքը մատնանշել, որ այդ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ է և տասնյակ տարիներ ի վեր Արևմուտքի շահերն է պաշտպանել այս տարածաշրջանում: Որ այդ տարածքում ամերիկյան ու ՆԱՏՕ-ական բազաներ են տեղակայված:

Ու այն հանգամանքը, որ այսօր Թուրքիան ինչ-ինչ խնդիրներ ունի արևմուտքի և, առաջին հերթին, հենց Միացյալ Նահանգների ու Գերմանիայի հետ, դեռ ոչինչ չի նշանակում: Չէ՞ որ հենց Գերմանիան է Թուրքիայի առջև Եվրամիության դուռը փակում, ու դա ոչ թե տնտեսական, այլ քաղաքական մոտիվների վկայությունն է:

Թուրքիան մի պահ գայթակղվեց, թե, ինչպես ասում են, արդեն այնքան է թրփոշացել, որ արդեն ինքնուրույն կարող է ինչ-որ աշխարհաքաղաքական հարցեր լուծել: Իսկ Արևմուտքը նման վերաբերմունք երբևիցե չի ընդունում, բավականին դաժան է պատժում:

Հիմա հանկարծակի մի այնպիսի պահ է եկել, որ Անկարան սկսում է հասկանալ, թե այս ամբողջ տասնամյակների ընթացքում ինքն Արևմուտքին պետք է եղել, որպեսզի ռուսական սպառնալիքի դեմն առնի այս տարածաշրջանում: Ու արդեն ստիպված ինչ-որ ավելորդ շարժումներ է անում միջազգային քաղաքական բեմում և հասկանում է, որ 180 աստիճանի շրջադարձ անելն ու նախապատվությունները դեպի Ռուսաստան ուղղելը միակ ելքն է ստեղծված իրավիճակում:

Իսկ այնտեղ տարածաշրջանում արդեն մի բավական լուրջ կառույց է պայմաններ թելադրում: Սկզբից՝ տնտեսական, հետո՝ քաղաքական…

Թուրքիան սկսում է շարժվել. կամ, իսկապես, գոնե Եվրամիության փոխարեն մի այլ գործընկեր կունենա, կամ էլ արևմուտքն ի վերջո կվախենա այդպիսի հզոր գործընկեր կորցնել և, ինչպես ասում են, «հետողորմյա» կանի:

Թուրքիան մտադիր է ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու համաձայնագիր ստորագրել՝ հետագայում ազատ առևտրի գոտի ստեղծելու նպատակով: Անկարան հույս ունի համապատասխան բանակցություններն ավարտին հասցնել արդեն մինչև տարեվերջ՝ չխախտելով համապատասխան համաձայնագիրը ԵՄ հետ: Սակայն այս պահի դրությամբ թուրքական կողմը պաշտոնապես դեռ չի դիմել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:

Совещание ЕЭК на уровне руководителей антимонопольных органов государств Евразийского экономического союза (ЕАЭС) и Члена Коллегии (Министра) по конкуренции и антимонопольному регулированию Евразийской экономической комиссии Нурлана Алдабергенова - Sputnik Արմենիա
Գեղեցիկ կենացներ ասելով չէ. Շարմազանովը` ընդդիմության ԵԱՏՄ–ից դուրս գալու նախաձեռնության մասին

Երևանում որոշ շրջանակներ կարծում են, որ ԵԱՏՄ-ին միանալու ցանկությունը բավարարելու համար Թուրքիան պատրաստ է նաև հստակ զիջումների գնալ, ինչպես, օրինակ, հայ-թուրքական սահմանի բացումը:

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով հարևան երկրի քաղաքական նկրտումները հայտարարեց, որ «զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև»:

Եղան նաև մեկնաբանություններ, որ Թուրքիան Եվրամիությունից կարող է ընդամենը ժամանակավոր կտրվել, ոչ ավելին, քանի որ սերտորեն կապված են միմյանց հետ։

Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի և Իրանի համագործակցությանը Մերձավոր Արևելքում, ապա դա դժվար գործընթաց է, քանի որ մի շարք հարցեր կան, որտեղ երկու երկրները ընդհանրություններ չունեն: Ենթադրվում է, որ Մերձավոր Արևելքում Թուրքիան և Իրանը գործընկեր ու բարեկամ հազիվ թե դառնան:

Լրահոս
0