00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև. քաղաքական մակաբուծության ծուղակում

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցЕвросоюз
Евросоюз - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետները տարբեր կերպ են մեկնաբանում Հայաստանի և ԵՄ–ի միջև առաջիկա համաձայնագրի էությունը։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցության ու ԵՄ–ին ինտեգրվելու կողմնակիցներին մի բան է միավորում` «մարդասիրական օգնության» հետ կապված հույսը, կարծում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Флаги стран ЕАЭС. ЕЭС - Sputnik Արմենիա
Փորձագետ. Հայաստանը ԵԱՏՄ–ի լաբորատորիան է ու Իրանի հետ կապող օղակը

Փետրվարին Բրյուսելում կայացավ Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը, որից հետո երկրի ղեկավարը հայտարարեց` իրավական նոր փաստաթղթի` համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվել են։ Հայաստանը հույս ունի ստորագրել այդ փաստաթուղթը Արևելյան գործընկերության առաջիկա  գագաթնաժողովին, որը կայանալու է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում։

Ի՞նչ նշանակություն է ունենալու այդ փաստաթուղթը Հայաստանի համար, և ինչպե՞ս է ԵՄ–ի հետ համաձայնագիրը համատեղվելու ԵԱՏՄ անդամակցության հետ։ Այս մասին դատողություններ են անում փորձագետները։

ԵՄ–ի հետ համաձայնագիրը կնպաստի Հայաստանի արդիականացմանը

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական գործիչ Թևան Պողոսյանը ԵՄ–ի հետ համաձայնագրից նախևառաջ որոշակի բարեփոխումներ է ակնկալում, որոնք Հայաստանը կմոտեցնեն եվրոպական ընտանիքին։

«Ես այդ համաձայնագիրը միշտ դիտարկել եմ բարեփոխումների տեսանկյունից` և՛ քաղաքական, և՛ իրավական, և՛ տնտեսական։ Համաձայնագրի ծրագրով նախատեսված  գործողությունները պետք է նպաստեն, որ Հայաստանը եվրոպական պետության մոդել դառնա», – ասել է Պողոսյանը։

Նրա խոսքով` խոսքը ժողովրդավարական ինստիտուտների, իրավունքի, հավասարության, մարդու իրավունքները հարգելու, ինչպես նաև տնտեսական ազատության, մենաշնորհի դեմ պայքարի, հակակոռուպցիոն մեխանիզմների մասին է։

Եթե դա օգնի, որ Հայաստանն իր արտադրանքը հասցնի այնպիսի մակարդակի, երբ այլևս տարբերություն չլինի, թե ուր են դրանք արտահանվելու, ապա, Պողոսյանի խոսքով, ոչ ոք չի ասի, թե «գիտե՞ք ինչ կա, մենք չենք կարող դուրս գալ եվրոպական շուկա, այդ պատճառով միանում ենք ԵԱՏՄ–ին»։

Совещание ЕЭК на уровне руководителей антимонопольных органов государств Евразийского экономического союза (ЕАЭС) и Члена Коллегии (Министра) по конкуренции и антимонопольному регулированию Евразийской экономической комиссии Нурлана Алдабергенова - Sputnik Արմենիա
Գեղեցիկ կենացներ ասելով չէ. Շարմազանովը` ընդդիմության ԵԱՏՄ–ից դուրս գալու նախաձեռնության մասին

«Այդ ապրանքներն օգտագործելու ենք նաև մենք ինքներս։ Բնականաբար, ցանկալի է, որ մենք որակյալ ապրանքներ ունենանք», – ասաց Պողոսյանը։

Պատասխանելով այն հարցին, թե առաջին հերթին ո՞ր ոլորտներին է առնչվելու ԵՄ–ի հետ պայմանագիրը, նա նշեց, որ այդ Համաձայնագրի ստորագրումն ու իրականացումը տարբեր բաներ են։ Պողոսյանի խոսքով`  կախված նրանից, թե Հայաստանը որ ոլորտում կիրականացնի աշխատանքները, այդ ոլորտն էլ հենց առաջին պլան կմղվի։

«Այդ համաձայնագիրը կնպաստի Հայաստանի արդիականացմանը, քանի որ արտաքին կապերի հարց այնտեղ չի քննարկվում», – նշեց փորձագետը։

Նրա կարծիքով` ԵՄ–ն հետևելու է Հայաստանի ստանձնած պարտականությունների կատարմանը,  ինչպես նաև կաջակցի դրանց իրականացման հարցում։

ԵԱՏՄ անդամակցությունն ու ԵՄ–ի հետ Համաձայնագիրը լրացնելու են միմյանց

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը Համաձայնագրի ամենակարևոր կետերից է համարում այն, որ չի հակասում ԵԱՏՄ անդամակցությանը։

«Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները` տնտեսագետները, միջազգային հարաբերությունների մասնագետները, փիլիսոփաները, անվտանգության գծով և ԶՈՒ մասնագետները, բազմիցս ուսումնասիրել են հարցը։ Մենք կողմ ենք ԵՄ–ի հետ շրջանակային Համաձայնագրի ստորագրմանը, քանի որ կարծում ենք, որ այն չի հակասում ԵԱՏՄ–ում ստանձնած պարտավորություններին», – ասաց Սաֆարյանը։

Նրա խոսքով` թեև այդ Համաձայնագրի տեքստը հրապարակված չէ, և այնտեղ նշված դրույթները հանրությանը հասանելի կլինեն միայն ստորագրելուց և խորհրդարաններում քննարկելուց հետո, բայց իշխանությունն արդեն հայտարարել է, որ ԵՄ–ի հետ հարաբերությունները զարգացնելու են այնքան, որքան չի հակասի ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամակցությանը։

«Կարծում եմ, որ այս փուլում հակասություններ չկան։ Հակասություններ կարող են առաջանալ այն դեպքում, երբ Արևմուտքի և Ռուսաստանի միջև պայքարը դուրս գա ենթադրյալ շրջանակներից։ Դա վտանգավոր կլինի աշխարհի համար, վտանգ կներկայացնի գլոբալ կայունության տեսանկյունից», – ասաց Սաֆարյանը։

Ներկա պայմաններում, նրա խոսքով, Հայաստանի կոնստրուկտիվ մասնակցությունը եվրասիական ինտեգրման գործընթացին և ԵՄ–ի հետ համագործակցությունը նոր Համաձայնագրի շրջանակում, գործոններ են, որոնք լրացնում են միմյանց և Հայաստանին ավելի կենսունակ խաղացող դարձնում Հարավային Կովկասում։

«Քաղաքական մակաբուծության» աշխարհընկալումը

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ այդ Համաձայնագիրն ավելի շատ քաղաքական փաստաթուղթ է։

«Համենայն դեպս, կարծում եմ, որ այդ տարբերակն ավելի շատ քաղաքական է։ Կան, իհարկե, տնտեսական և այլ ասպեկտներ։ Սակայն, եթե խոսենք տնտեսության մասին, ապա հայկական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Համաձայնագիրը հարմարեցվել է այն պարտավորվածություններին, որոնք Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ–ին անդամակցելու շրջանակում», – ասաց Հակոբյանը։

Совещание ЕЭК на уровне руководителей антимонопольных органов государств Евразийского экономического союза (ЕАЭС) и Члена Коллегии (Министра) по конкуренции и антимонопольному регулированию Евразийской экономической комиссии Нурлана Алдабергенова - Sputnik Արմենիա
Հայ դիվանագիտությունը տնտեսական հույս է կապում ԵԱՏՄ–ից միայն ՌԴ–ի հետ

Քաղտեխնոլոգի կարծիքով` այդ համաձայնագիրը որոշակի առումով ԵԱՏՄ–ի մասին պայմանագրի «հավելյալ» մաս է կազմում։ Արվել է ամեն ինչ, որպեսզի նոր պայմանագրի կետերը չհակասեն Հայաստանի համար առաջնային համարվող հիմնական փաստաթղթերին։

Քաղաքական տեսանկյունից Հայաստանն ավելի վերահսկելի կդառնա ԵՄ–ի համար, քանի որ կոնկրետ պարտականություններ կստանձնի մարդու իրավունքների, արդարադատության և այլ ոլորտներում։

«Կարծում եմ` կամրագրվեն այն չափորոշիչները, որոնք մենք արևմտյան աշխարհի արժեքներ ենք անվանում», – ասաց Հակոբյանը։

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Հայաստանում հաճախ է քննարկում հետևյալ հարցը` ո՞ր տնտեսական միավորումն է առավել ձեռնտու, որտե՞ղ են մեզ ավելի լավ «պահելու»։ Հակոբյանն ընդգծեց` եթե դու ԵՄ արտահանվող արտադրանք չունես, կարևոր չէ` որ շուկան է քեզ համար հասանելի։

Այժմ, նրա խոսքով, ոչ ոք չի խանգարում համագործակցել ԵՄ–ի հետ բիզնեսի ոլորտում։ Եթե հաշվի առնենք վիճակագրությունը, ապա առևտրային առաջին գործընկերը ԵՄ–ն է։

«Ո՞վ է խանգարում զարգացնել սեփական տնտեսությունն ու ունենալ ապրանքներ, որոնք մրցունակ կլինեն ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ ԵՄ շուկայում։ Հարցը սխալ է դրվում։  Պետք չէ մտածել, թե ուր մտնել, այլ պետք է սեփական արտադրությունը զարգացնել ձևաչափին համապատասխանելու  համար», – նշեց Հակոբյանը։

Նա նշեց, որ հասարակության մեջ քաղաքական մակաբուծության տարրեր կան, ոչ ոք չի մտածում մրցունակ տնտեսություն ստեղծելու մասին։ Ի վերջո, Հակոբյանի խոսքով, ԵՄ–ն և ԵԱՏՄ–ն պարզապես շուկաներ են, որոնք առավելություններ են տալիս, որոնց հետ կարելի է աշխատել։

«Մենթալիտետի հարցում շեղումներ կան։ Մարդիկ հաճախ «մարդասիրական օգնության» են սպասում, սակայն 90-ականների այդ մենթալիտետն այլևս չի գործում։ Մարդիկ չեն մտածում, թե ինչպես զարգացնել տնտեսությունը, ինչպես սեփական բիզնես հիմնել, դառնալ մրցունակ։ Անընդհատ օգնության հույս կա` ոչ թե ներդրումների, այլ հենց օգնության», – ընդգծեց Հակոբյանը։

Նրա կարծիքով` ժամանակն է հրաժարվել «մակաբույծի այդ մենթալիտետից»։

Русская версия

Լրահոս
0