00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Աբովյան time
On air
18:47
38 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գեղեցիկ կենացներ ասելով չէ. Շարմազանովը` ընդդիմության ԵԱՏՄ–ից դուրս գալու նախաձեռնության մասին

© Sputnik / Asatur YesayantsСовещание ЕЭК на уровне руководителей антимонопольных органов государств Евразийского экономического союза (ЕАЭС) и Члена Коллегии (Министра) по конкуренции и антимонопольному регулированию Евразийской экономической комиссии Нурлана Алдабергенова
Совещание ЕЭК на уровне руководителей антимонопольных органов государств Евразийского экономического союза (ЕАЭС) и Члена Коллегии (Министра) по конкуренции и антимонопольному регулированию Евразийской экономической комиссии Нурлана Алдабергенова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը արհեստական է։ Նման հարց ո՛չ հասարակության, ո՛չ քաղաքական ուժերի մեծամասնության մոտ չկա։

Դիանա Հարությունյան, Sputnik.

Վերոնշյալը ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի պատասխանն է` Sputnik Արմենիայի հարցին, որը վերաբերում էր «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանի ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնությանը։

«Նախ «Ելքից» կամ գոնե մեկ այլ կուսակցությունից պաշտոնական հավաստիացում չեմ լսել, որ կողմ են աշնանը նման գործընթաց սկսելու: Հակառակը`«Ելքից» ասել են, որ իրենք գտնում են, որ ԵԱՏՄ մտնելը քաղաքական սխալ որոշում էր, բայց դուրս գալու ժամկետների մասին միասնական որոշում չկա։ «Ելքը» դեռ չի որոշել` աշունը ժամանակն է դուրս գալու գործընթացը մեկնարկելու, թե՞ ոչ»,–ասում է Շարմազանովը։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՆՑՈՒՄԱՅԻՆ  ՓՈՒԼԻ ԱՎԱՐՏԻՆ. ՇՈԳ ԱՄԱՌԸ ԹԵԺ ԱՇՆԱՆ ՍՊԱՍՈՒՄՆԵՐՈՎ - Sputnik Արմենիա
ՀՀԿ-ն կորոշի`ում է առաջադրելու վարչապետի պաշտոնում. ժողովուրդը ՀՀԿ-ին է վստահել

Փոխխոսնակը ընդդիմախոսներին հիշեցնում է ԵԱՏՄ–ին Հայաստանի անդամակցության քվեարկությունը։  Ըստ նրա` այն Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի ամենաընդունելի որոշումներից մեկն է եղել, քանի որ կողմ քվեարկողներ եղել են և՛ ՀԱԿ-ից, և՛ «Ժառանգությունից», և՛ «Օրինաց երկրից։ Նախագիծը շատ կողմնակիցներ է ունեցել նաև ՀՅԴ–ի, ՀՀԿ-ի և «Բարգավաճ Հայաստանի» շարքերում:

Էդուարդ Շարմազանովը ԵԱՏՄ–ից դուրս գալու նախաձեռնության ջատագովներին է ներկայացնում եվրասիական տնտեսական բլոկում լինելու առավելությունները։

«Պետք է ամեն ինչ անենք, որ Եվրասիական շրջանակներում խորացնենք մեր կապերը, քանի որ մեծ շուկա է, լայն հնարավորություններ`մեր ապրանքների իրացման համար։ Ինչքան էլ գուժեն այդ միության մոտալուտ վախճանը, այն ապագա ունի»,–ասում  է ԱԺ փոխխոսնակը և հիշեցնում, որ վերջին տարիներին մեր երկրում զարգացում է ապրել տուրիզմը, արտահանումն ավելացել է 22 տոկոսով, իսկ այդ ամենի մեջ առյուծի բաժինը եվրասիական շուկայինն է։

«Թուրքիան դեպրեսիայի մեջ է, որ Ռուսաստանը թույլ չի տալիս իր լոլիկները այնտեղ վաճառելու։ Հայկական մրգերն ու բանջարեղենը Փարիզում կվաճառվե՞ն։ Հայկական կոնյակը Փարիզում Նապոլեոնի կողքին պիտի՞ վաճառեն։ Հայկական կոնյակի, գինու և օղու առյուծի բաժինը որտե՞ղ է ավելի մրցունակ։ Եթե Հայաստանը չունենար արտոնյալ պայմաններ, հայկական ծիրանը, խաղողը գինին, բանջարեղենը որտե՞ղ կսպառվեր»,–նշում է Շարմազանովն ու ավելացնում, որ եթե գործընկերները կարող են այնպես անել, որ մեր ապրանքները մրցունակ լինեն Եվրոպայում այնքան, որքան եվրասիական շուկայում, խնդրի չկա. «Եվրամիությունը չի բացելու իր դռները. պետք է կարդալ Ռիգայի գագաթնաժողովի արձանագրությունը, որտեղ ընդլայնվելու մասին խոսք չկա»։

Круглый стол «Республика Армения: два года в Евразийском экономическом союзе. Первые результаты» - Sputnik Արմենիա
Թուրքիան դիմե՞լ է ԵԱՏՄ անդամակցության համար. պաշտոնական պատասխան

Շարմազանովի խոսքով` աբսուրդ է լինել անվտանգության մի համակարգում, տնտեսական` ուրիշ։ Եվրասիական ու եվրոպական կառույցներն իրեր չենք հակադրում, կան առաջնահերթություններ, որ քաղաքական ճաշակով են չեն պայմանավորված։

«Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դրանով պայմանավորված սահմանին գազը երկու անգամ էժանացավ։ Հիշեցնեմ, որ ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրերով Հայաստան գալու որոշումի շնորհիվ այս տարի ամեն երրորդ զբոսաշրջիկը ռուս է։ Գեղեցիկ կենացներ ասելով չի, ընդդիմության պես իշխանությունը գեղեցիկ կենացներ չի ասում, այլ աշխատում է»,–ասում է ԱԺ փոխխոսնակը։

Շարմազանովի խոսքով` հակառուսական տրամադրություններ սերմանելով Ռուսաստանին վատություն չենք անում, այլ` մեզ։ Քաղաքական խորագրի հիմքում պիտի լինի պարզ պետական շահը, դեմ հանդես եկողները ոչ թե էմոցիոնալ տեսանկյունից պիտի դատեն, այլ պետական, քաղաքական ու տնտեսական շահի։

Լրահոս
0