00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լևոն Ալթունյան. Փառք Աստծո, ես դեռ չեմ օգտվել պոլիկլինիկական ծառայությունից

© Sputnik / Aram Nersesyan Университетская поликлиника имени "Гераци"
Университетская поликлиника имени Гераци - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լևոն Ալթունյանը դեռ չի օգտվել պոլիկլինիկական ծառայությունից և Աստծուն դրա համար շնորհակալ է։ Այս մասին նա հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։ Թեմայի վերաբերյալ հարցը ծագեց պոլիկլինիկաներում իրականացվող պատվաստումների խնդրից։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. «Պարոն Ալթունյան, Ձեզ առհասարակ գոհացնու՞մ է առողջության պահպանման առաջնային օղակի աշխատանքը». այս հարցին Լևոն Ալթունյանը երկիմաստ պատասխան տվեց։

«Փառք Աստծո, ես դեռ չեմ օգտվել, բայց որքան ես գիտեմ, պիտի որ չգոհացնի»,–ասաց Լևոն Ալթունյանը։

Սրանից կարելի է  ենթադրել` կամ նախարարն այնքան առողջ է, որ բուժհաստատություն չի դիմում, կամ էլ իսկապես նրան դուր չի գալիս պոլիկլինիկական ծառայության աշխատանքը։ Հարցը ծագեց այն խնդրից, որ պոլիկլինիկաներին չվստահող ծնողները չեն ցանկանում երեխաներին այնտեղ պատվաստման տանել։

Сергей Хачатрян - Sputnik Արմենիա
Պատվաստում չստացած երեխաները կարող են սպառնալ մնացածի առողջությանը

Գաղտնիք չէ, որ հանրության մի զգալի հատված վախենում է  պատվաստումներից։ Պատճառն այն է, որ երբեմն պատվաստման հետևանքով բարդություններ են լինում, երբեմն էլ` մահվան դեպքեր։

Վերջին ցավալի դեպքը տեղի ունեցավ հուլիսին. մահացավ 1.5 տարեկան աղջնակ։ Ինչպես լրատվամիջոցներին տեղեկացրել էին երեխայի հարազատները, փոքրիկը մինչ պատվաստումը հոսպիտալացված է եղել։ Պոլիկլինիկայից զանգահարել են ու կանչել պատվաստման` առանց նախազգուշանալու կամ պատվաստումից առաջ հավելյալ ստուգումներ անելու։ Առողջապահության նախարարը, այնուամենայնիվ, ասաց` դեպքը ցավալի է, բայց այն չի եղել ո՛չ պատվաստման, ո՛չ էլ պատվաստանյութի պատճառով։

«Նույն պատվաստանյութը նույն ժամին ստացել է նաև նրա եղբայրը։ Պարզապես, մահացած երեխան ծնվել է արատներով, նրա մոտ զարգացել է անաֆիլակտիկ շոկ։ Այստեղ դժվար է ասել, որ բուժհաստատությունը կամ բուժանձնակազմն ունեին որևէ դերակատարում։ Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում` այդ աշխարհագրական ռեգիոնում  առաջնային բուժօգնության ծառայության խոշորացման անհրաժեշտությունը, այդ բուժհաստատության լիցենզիան հետ կանչվեց»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով` պատվաստումները ՀՀ տարածքում կարելի է համարել օրինակելի, ընդ որում` ԱՊՀ բոլոր երկրների համար։ Մեր այն հարցին, թե արդյո՞ք որոշակի զննումներ անհրաժեշտ չեն պատվաստում իրականացնելու համար, Ալթունյանը պատասխանեց.

«Այդպիսի պահանջներ պատվաստման գործընթացում չկա»։

Вакцинация против гриппа в Калининграде - Sputnik Արմենիա
Առողջապահության նախարարությունը պատվաստում է ու պաշտպանում

Մինչդեռ պատվաստումից հետո որոշ մահվան դեպքեր գրանցվել են հենց այն պատճառով, որ պատվաստումը զուգադիպել է հիվանդության հետ։

Ավելի վաղ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը լրատվամիջոցներից մեկի եթերում հայտնել էր, որ աղջկա մոտ կային պատվաստման հակացուցումներ, բայց պոլիկլինիկայում դրան ուշադրություն չեն դարձրել։

«Կրկնակի պատվաստումից տասը օր առաջ նա բուժում էր ստացել հիվանդանոցում, ու դա արդեն իսկ ցուցում էր՝ պատվաստումը առնվազն երեք ամսով հետաձգելու համար»,–ասել էր փոխնախարարը։

Երեկ Ֆրանսիայի առողջապահության նախարարը հայտնել է, որ պարտադիր պատվաստումների թիվը պետք է դառնա 11–ը` այժմյան 3–ի փոխարեն։

«Չպատվաստված երեխաների 15 տոկոսը վտանգում են մյուսներին»,–ասել է Ֆրանսիայի առողջապահության նախարարը։

Պարտադիր պատվաստումների թիվն ավելացնելու նրա որոշմանը դեմ են արտահայտվել շատերը։

«Ինչ ամոթ է ապրել այս երկրում, ֆրանսիացիները դեմ են»,–գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը։

«Հիմարություն է երեխային միաժամանակ 11 պատվաստանյութ ներարկելը»,–գրել է մեկ ուրիշը։

Պատվաստումների հարյուրավոր նման քննադատություններ կարելի է  հանդիպել նաև մեր երկրում։ Որքան էլ գնահատենք պատվաստման դերը, պետք է շեշտադրում անել նաև պատվաստման պատշաճ գործընթացի վրա։

Լրահոս
0