00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:30
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատվաստում չստացած երեխաները կարող են սպառնալ մնացածի առողջությանը

© Sputnik / Karen YepremyanСергей Хачатрян
Сергей Хачатрян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բարձր ջերմությունն ու սրսկած տեղի կոշտացումը նորմալ ռեակցիա է, սակայն ամեն ինչ պետք է բժշկի վերահսկողության տակ լինի, կարծում է առողջապահության փոխնախարարը։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Պատվաստում չստացած երեխաները պոտենցիալ սպառնալիք են պատվաստվածների համար, Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում ասաց Հայաստանի առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը «Իմունականխարգելման եվրոպական շաբաթվա ամփոփման» վերաբերյալ։

Նրա խոսով՝ իմունականխարգելման շաբաթվա նպատակն էր բարձրացնել քաղաքացիների տեղեկացվածության մակարդակը առողջության պահմանման և խնամքի հարցում։

«Երեխայի առողջությունն առավելագույնս պաշտպանելու համար իմունականխարգելումն ու պատվաստումը պետք է անցնել ոչ թե մեկ, այլ երկու, երեք անգամ։ Անհրաժեշտ է, որ ծնողները հասկանան՝ կարևոր է ժամանակին տանել երեխային պատվաստման»,- ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ պատվաստումներից հրաժարվելը կարող է մարդու, մասնավորապես՝ երեխայի, առողջությունը մեծ հարցականի տակ դնել։ Եվ նույնիսկ մի քանի պատվաստում չստացած երեխաները, Խաչատրյանի կարծիքով, կարող են սպառնալ մնացածի՝ պատվաստում ստացած երեխաների առողջությանը։

Նա օրինակ բերեց ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, որտեղ երեխայի դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք նրա ստացած պատվաստումների մասին։

Sptunik Արմենիայի հարցին, թե ինչպես կարելի է խուսափել պատվաստումներից հետո վատ ինքնազգացողությունից և հանգստացնել ծնողներին, փոխնախարարը պատասխանեց, որ պետք է տարբերել ակնկալելի ռեակցիան անկանխատեսելիից։

Вакцинация против гриппа в Светлогорске - Sputnik Արմենիա
Պայքար իմունիտետով. ինչպե՞ս է օրգանիզմը դիմադրում վարակներին

«Ցանկացած պատվաստանյութ իրենից ներկայացնում է ակտիվ նյութ, որը «հրահրում է» օրգանիզմը, որ այն հակամարմիններ առաջացնի, և դա սովորական ռեակցիա է, դրանից պետք չէ վախենալ։ Մեծ մասամբ, այդպիսի ռեակցիա է առաջանում (բարձր ջերմություն, հյուսվածքների կոշտացում)։ Դրանք կանխատեսելի են ու պետք է բժշկի հսկողության ներքո լինեն»,- ասաց Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է օրգանիզմի անկանխատեսելի ռեակցիաներին, ապա բարդացումներից խուսափելու համար հետազոտում են և ի հայտ են բերում հակացուցումները։ Այդպիսի դեպքերում պատվաստումը հետաձգվում է։

«Երկար տարիների ընթացքում մեզ մոտ, բարեբախտաբար այդպիսի դեպքեր չեն եղել։ Այդ նպատակով զինակոչիկների պատվաստումը հավաքի կետերից տեղափոխվել է քաղաքացիական պոլիկլինիկաներ։ Հիմա դա միայն Առողջապահության նախարարութան պատասխանատվության տակ է գտնվում և արվում է զորակոչից շատ շուտ»,- ասաց Խաչատրյանը։

Փոխնախարարի խոսքով՝ տվյալ պահին պատվաստում է անցնում բնակչության 94-95%։ Ընդ որում, քաղաքացիներն ինքնակամ են գալիս պատվաստվելու։

Որպես պատվաստման հաջող օրինակ Խաչատրյանը բերեց կարմրախտի վիճակագրությունը՝ նշելով, որ վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանում չի գրանցվել հիվանդության ոչ մի դեպք։ Բոլոր դեպքերում, կարմրախտով հիվանդները վարակվել էին հարևան երկրներում։ Իսկ Ռումինիայում կարմրախտի բռնկումից 17 երեխա է մահացել։

Русская версия

Լրահոս
0