00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օձաբերդ հնավայրում գտնված խեցեղենը կիրառվել է Ք. ա 8-7-րդ դարերի ընթացքում

© SputnikОцаберд
Оцаберд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օձաբերդի պեղումներին մասնակցել են հնագետներ Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժից, Իրանի «Հնագիտական հետազոտությունների իրանական կենտրոնից», Ավստրալիայից, կամավորներ Հայաստանից և Ռուսաստանի Դաշնությունից։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Գեղարքունիքի  մարզի  Ծովինար  գյուղի  արևելյան բլրին  գտնվող  Օձաբերդ հնավայրի տարածքում այս տարի պեղումներն իրականացվել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից` ՀՀ  Կրթության և գիտության նախարարության «Գիտության պետական կոմիտեի»  և ՊՈԱԿ-ի միջև կնքված պայմանագրի շրջանակում: Հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանի փոխանցմամբ այս տարի աշխատանքները հիմնականում կենտրոնացվել են ամրոցի արևելյան և հյուսիս-արևելյան, ինչպես նաև՝ միջնաբերդի հյուսիս-արևելյան արտաքին պարսպաշարին կից հատվածներում:  Հուշարձանի E տեղամասում, որը գտնվում է ամրոցի արևելյան հատվածում, բացվել է մոտ 3,0 մ հաստություն ունեցող կիկլոպյան պատաշարի հատված, նաև` մանր ու միջին մեծության քարերով արված դարավանդաձև հարթակներ:

© SputnikՕձաբերդի հնավայր
Օձաբերդի հնավայր - Sputnik Արմենիա
1/3
Օձաբերդի հնավայր
© SputnikՕձաբերդի հնավայր
Օձաբերդի հնավայր - Sputnik Արմենիա
2/3
Օձաբերդի հնավայր
© SputnikՕձաբերդի հնավայր
Օձաբերդի հնավայր - Sputnik Արմենիա
3/3
Օձաբերդի հնավայր
1/3
Օձաբերդի հնավայր
2/3
Օձաբերդի հնավայր
3/3
Օձաբերդի հնավայր

Մ. Բադալյանի խոսքով նախնական ուսումնասիրությունների հիման վրա  կիկլոպյան շարով պատերով կառույցը կարելի է թվագրել վաղ փուլով`Ք. ա 8-րդ դարի վերջով-7-դարով: Հետագայում`Ք.ա  7-6-րդ դարերում, տարածքի զգալի մասը վերածվել է դարավանդաձև  հարթակների:

Польские археологи просканировали территорию Мецамора - Sputnik Արմենիա
Լեհ հնագետները նկարահանել-սկանավորել են Մեծամորի հնավայրի տարածքը

«Սա կարևոր բացահայտում է, որը թույլ է տալիս հասկանալ, թե Օձաբերդի բնակիչները ինչպես են կազմակերպել տարածքը և այդ առումով ինչ ճարտարապետական և ինժեներական լուծումներ են կիրառել: Տեղամասում ստուգողական մի քանի փոսորակներ են արվել։ Արդյունքում` կիկլոպյան շարվածքի արտաքին պատին զուգահեռ բացվել է ևս մեկ պատ, ամրագրվել  են մի քանի կավածեփ հատակներ, նաև` հիմնաժայռը», — իր խոսքում նշել է հնագիտական արշավախմբի ղեկավարը:

Նրա համոզմամբ չափազանց հետաքրքիր փաստեր են արձանագրվել տեղամասի արևելյան պատի արտաքին հատվածին կից արված ստուգողական փոսորակները ուսումնասիրելիս:  Բացված աղյուսները թեպետ չափսերով համապատասխանում են ուրարտական աղյուսներին, սակայն տարբերվում են իրենց տեսքով և բաղադրությամբ։ Հնագետի պարզաբանմամբ` թերևս այս հանգամանքը վկայում է Օձաբերդում ուրարտական աղյուսաշինական ավանդույթների տեղական նմանակման (իմիտացիայի) մասին։

«Վերոնշյալ տեղամասում գտնվել են խեցեղենի բազմաթիվ բեկորներ, կենդանական ոսկորներ, երկաթե սանձեր, բրոնզե օղ, աղորիքներ, ձկան կարթի ծանրոցներ և այլ գտածոներ»,- նշել է Մ. Բադալյանը:

Հետաքրքիր արդյունքներ են գրանցվել նաև հուշարձանի D տեղամասում.  պեղումներն իրականացվել  են երկու պեղավայրերում։ Առաջինում ամրագրվել է  միջին քարերի հարթեցում, կավածեփ հատակներ, բավական հզոր մոխրաշերտ, ինչպես նաև կառույցի հատված (հավանաբար պատ կամ բարձրացված հարթակ), որը մեծապես վնասվել էր հրդեհի հետևանքով։ Երկրորդ պեղավայրում բացվել է  կիկլոպյան շարվածքի քարերով պատի մի հատված (3 մ հաստությամբ ու 1,35 մ բարձրությամբ), որտեղ  փաստվել են շինարարական մի քանի փուլեր։

Древнее государство Урарту - Sputnik Արմենիա
Հնագետները ջրահեռացման հնագույն համակարգ են հայտնաբերել Ուրարտուի տարածքում

Հնագետը նշում է, որ գտնված խեցեղեն նյութի վաղ փուլը վերաբերում է Ք. ա 8-րդ դարի վերջից 7-րդ դարն ընկած ժամանակահատվածին, ավելի ուշ փուլում` Ք. ա 7-6-րդ դարեր, վերակառուցումներ են արվել։ Բադալյանի խոսքով` այս տեղամասում ևս աղյուսներ, աղորիքներ, կարասների բեկորներ, կենդանական ոսկորների մնացորդներ են գտնվել։

Օձաբերդը Սևանի ավազանի այն եզակի հնավայրերից է, որտեղ վերջին տարիների ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել և փաստվել են բազմաթիվ աղյուսներ:  Նախնական դիտարկումների համաձայն  այդ հատվածն  ուշ փուլում տնտեսական կիրառություն է ունեցել։  Ինչպես D 1 պեղավայրում, այստեղ ևս հրդեհի հետքեր են ֆիքսվել: Առաջիկայում D1 և D 2 պեղավայրերում գեոմորֆոլոգիական ուսումնասիրություններ կարվեն: Ի դեպ` հնաբուսաբանական հետազոտությունների համար բոլոր տեղամասերից հողի նմուշներ են վերցվել:

Արշավախմբի ղեկավարի խոսքով կարևոր և տպավորիչ արդյունքներ են գրանցվել միջնաբերդի հյուսիս-արևելյան պարսպաշարի և աշտարակի արտաքին հատվածում արված պեղումների աշխատանքների ընթացքում։ Այստեղ բացվել է թեքահարթակ, որն անմիջական կապ ունի աշտարակի և պարսպաշարի հետ։ Նման թեքահարթակներ  բացվել են Մարգահովիտ և Նորաբակ 1 հնավայրերի պեղումների արդյունքում։ Հատկանշական է, որ նման թեքահարթակները, հատկապես հատուկ են եղել խեթական ճարտարապետությանը։

Площадь Харам аш-Шариф - Sputnik Արմենիա
Հնագետները գտել են այն ամրոցը, որտեղից հույն նվաճողները կառավարել են Երուսաղեմը

Հնագիտական արշավախմբի ղեկավարի համոզմամբ` Օձաբերդում արված պեղումները կարևոր տեղեկություններ են հաղորդում Սևանի ավազանում միջին երկաթի և ուշ երկաթի դարաշրջաններում ամրոցաշինության, տարածքի կազմակերպման, ինժեներական մտքի, բնակիչների կենսագործունեության և այլ կարևոր հարցերի վերաբերյալ։ Հետաքրիր է, որ Օձաբերդի պեղումների ընթացքում, թե´ամրոցում, և թե´ միջնաբերդում ուրարտական շերտ չի արձանագրվել, սակայն հետագա պեղումները նոր պատասխաններ, թերևս, կտան այս հարցի վերաբերյալ:

Ի դեպ` Օձաբերդի պեղումներին  մասնակցել են հնագետներ Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժից, Իրանի Իսլամական Հանրապետության «Հնագիտական հետազությունների իրանական կենտրոնից»  և Ավստրալիայից, կամավորներ Հայաստանից և Ռուսաստանի Դաշնությունից։

Օձաբերդ հնավայրը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար և Արծվանիստ համայնքների միջև:  Այն գիտական շրջանակներին հայտնի է դեռևս 1860-ական թվականներից: Օձաբերդի հյուսիս-արևմտյան քարաժայռերից մեկին է գտնվում Վանի թագավորության միապետ Ռուսա Առաջինի (Ք. ա. 735-713 թթ.) սեպագիր արձանագրությունը: Այստեղ է հենց վկայված հնավայրի անունը, որը ուրարտական միապետը կոչել է ամրոպի, կայծակի աստված Թեյշեբայի պատվին՝ Թեյշեբա աստծո քաղաք: Օձաբերդը չափազանց կարոր նշանակություն ուներ: Այն կարևոր կետ էր, որը հսկում էր Սևանի ավազանի հարավային երկայնքով տարածվող ամրոցների շղթան, նաև՝ դեպի Սոթքի ոսկու հանքեր տանող ճանապարհը: Օձաբերդը բաղկացած է ամրոցից, միջնաբերդից և արտաքին բնակավայրից:

Լրահոս
0