00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղբը որպես կենցաղի մաս կամ շարքային երևանցու հոտառության խնդիրները

© Sputnik / Asatur YesayantsМусорные баки компании "Sanitek"
Мусорные баки компании Sanitek - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանյան բակերից շատերում աղբահանությունը խնդիր է դառնում, հատկապես երբ շենքում աղբատար խողովակ չկա։ Սև աղբամանները բերանները բաց կանգնած են գարշահոտ հեղուկի մեջ։ Մոտենալու մասին խոսք լինել չի կարող, որովհետև նույնիսկ կողքով անցնելն է անհնար։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik.

Ապրիլին, երբ ավարտվեց անվերջ թվացող ձմեռը, երևանցիները սկսեցին բաց պահել պատուհանները։ Գիշերվա կեսին սլացող մեքենաներից բխող երաժշտությանը երևանցիներն ինչ-որ չափով սովորել են, սովորական է դարձել նաև շարժիչների աղմուկը. քաղաքաբնակներն այդ ամենի նվագակցության տակ մանկան պես են քնում ։ Բայց այս տարի մեկ այլ խնդիր էլ ավելացավ։

Մեր թաղամասում փոխել էին աղբահավաքի ժամանակացույցը։ Նախկինում աղբը տանում էին կեսօրին, ու ոչ ոք գրեթե չէր նկատում այդ գործընթացը։ Այժմ աղբահանությունն իրականացվում է գիշերվա երեքին, ու «Սանիթեքի» աշխատակիցների գործողությունները հասարակական սեփականություն են դառնում։ Հազվադեպ անցնող մեքենաների աղմուկին ավելացել են «Սանիթեքի» բեռնատարների աննկարագրելի ձայները, աղբամանների դղրդյունն ու ընկերության աշխատակիցների աղիողորմ բղավոցները։ Նրանք միմյանց մեղադրում են աղբամանների հետ սխալ վարվելու ու անփութության մեջ, անկեղծորեն հայհոյում են յուրաքանչյուր աղբամանի մոտ։ Պետք է ասել, որ շրջակայքի երեխաները հաշված օրերի (ավելի ճիշտ` գիշերների) ընթացքում զգալիորեն հարստացրին իրենց բառապաշարը։

Мусор вдоль железной дороги Армении - Sputnik Արմենիա
Գերեզմանոցներն ու աղբը սպառնում են գնացքների անվտանգությանը

Չէի ուզենա սեփական անձիս չափազանց մեծ նշանակություն տալ, բայց Facebook-ում համապատասխան գրառումից հետո իրավիճակը զարմանալիորեն արագ փոխվեց։ Ամենայն հավանականությամբ` շատերն էին նույն բողոքը ներկայացրել, ու «Սանիթեքն» արձագանքեց, ինչի համար խորապես շնորհակալ եմ։ Նույնիսկ մեքենաներն են սկսել ավելի քիչ աղմուկ անել, իսկ աշխատակիցներն աղբամանները տեղափոխում են զգուշորեն ու, որ պակաս կարևոր չէ, անձայն։ Փաստորեն, եթե ուզում են, կարողանում են։

Իսկ եթե կարողացան լռեցնել մեքենաների, աղբամանների դղրդյունն ու աղբահանողների հայհոյանքները, ապա կկարողանան մնացածն էլ անել։ Օրինակ` հնարավորինս պակասեցնել հենց նույն աղբամանների գարշահոտությունն ամառվա ընթացքում։

Բանն այն է, որ մայրաքաղաքի մի շարք հատվածներում սովորական աղբահանությունը խնդիր է դառնում, հատկապես երբ շենքում աղբատար խողովակ չկա։ Սև աղբամանների մոտով անցնելու համար ստիպված ես բասկետբոլիստի ունակություններ զարգացնել` աղբի տոպրակները հեռվից ու ճիշտ ուղղությամբ նետելու համար։ Սակայն ոչ միշտ է աղբը հասնում թիրախին, ու գետնին ընկած աղբի գարշահոտությունը յուրահատուկ երանգ է հաղորդում ընդհանուր հոտին։

Ваге Никоян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Փոխքաղաքապետ. Նուբարաշենում կկառուցվի նոր աղբանոց

Կամ, օրինակ, «Սանիթեքի» աշխատակիցներից ոմանք այսպիսի նախասիրություն ունեն. բացում են մոտակա աղբամանների կափարիչներն ու հետո սկսում հերթով դատարկել դրանք։ Ասենք, մի երկու ժամվա ընթացքում։ Այդ ժամանակ հոտերի մեղեդին դառնում է հոտառության մանրուքների անասելի հարստության սիմֆոնիա։ Բայց չէ՞ որ բացի էսթետիկ բաղադրիչից, այսպիսի իրադրությունն ամառվա շոգին նաև տարբեր հիվանդությունների սպառնալիք է ծնում։

Աղբահանությունից հետո հեղուկը չի անհետանում, այլ ավելանում է։ Երբեմն ջրի մեքենա է գալիս ու մի քիչ ջուր է լցնում այդ հեղուկի վրա։ Խնդիրը, բնականաբար, չի լուծվում։ Տնից դուրս եկող մարդիկ ստիպված են լինում արագ անցնել այդ վայրերով, այլապես հոտն ակնթարթորեն ներծծվում է հագուստի մեջ։

Այդ հարցն էլ կարելի է լուծել։ Քաղաքապետարանի հետ համատեղ, որն իբր պիտի հսկի «Սանիթեքի» գործունեությունը։ Ի դեպ, այդ խնդրի լուծումը կապված չէ մեծ ծախսերի հետ. միայն ցանկություն է պետք։

Հանրապետության կառավարությունը մշակել է «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որը կոչված է առավելագույնս փոքրացնել աղբահանության ընթացքում մարդկանց առողջությանը հասցված վնասը, ավելի արդյունավետ դարձնել աղբահանությունն ու նվազեցել բնական ռեսուրսների օգտագործումը աղբի մշակման ընթացքում։ Այս մասին վերջերս Sputnik Արմենիային ասաց ՀՀ ՏԿԶՆ Տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական ծրագրերի վարչության պետ Արտաշես Բախշյանը: Բացի այդ, «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ են կատարվում, որոնք զգալի տուգանքներ են սահմանում շրջակա միջավայրը աղտոտելու համար։

Բանգլադեշի քաղաքացիները մաքրում են Երևանի փողոցները - Sputnik Արմենիա
Մաքուր Երևանը՝ Բանգլադեշի քաղաքացիների ձեռքերում

Այսպիսի տուգանքներից պետք է վախենան նրանք, ովքեր սովոր են աղբը նետել որտեղ պատահի, իսկ այդպիսի մարդկանց դրամով հարվածելն ավելորդ չի լինի։ Ընդ որում, դա պետք է վերաբերի ցանկացած աղբի` ծխախոտի մնացորդից մինչև շինարարական թափոն։ Ենթադրվում է, որ խախտումները գրանցելու են ու արձանագրություններ են կազմելու տարածքային զարգացման նախարարությունը (կամ որևէ այլ գերատեսչական մարմին), ոստիկանությունն ու տեղական ինքնակառավարման մարմինները։ Միայն ողջունելի է, ինչպես այն փաստը, որ տուգանքների սահմանման դեպքում հաշվի չեն առնելու աղբամանների բացակայության վերաբերյալ փաստարկները։

Եթե տուգանքներն օգնեն դաստիարակել գոնե հարյուր մարդու, ապա արդարացված կլինեն։ Միայն թե պետք է հետևողական լինել, մեկ ամիս չքարոզել, հետո պատահաբար մոռանալ։ Այստեղ պահանջվում է առնվազն չորս կազմակերպության համատեղ աշխատանք` համապատասխան նախարարություն, քաղաքապետարան, ոստիկանություն և, իհարկե, «Սանիթեք» ընկերություն։

Իսկ շուտով ու, ինչպես միշտ, ի հեճուկս քաղաքապետարանի ու «Սանիթեքի», ձմեռ կգա։ Այն, իհարկե, փողոցների աղբը ժամանակավորապես կթաքցնի չհավաքած ձյան շերտի տակ, որը սառույցի կվերածվի, բայց գարնան ձնհալի հետ աղբի հարցը կրկին արդիական կդառնա։ Ի դեպ, ձյունը նույնպես պետք է հավաքել, որ անցած տարվա (իրականում` ամենամյա) խնդիրներին չբախվենք։ Դրանից գոհ կմնան նաև զբոսաշրջիկները, որոնց թիվը, եթե հավատանք պաշտոնական տվյալների, մեծանում է։

Русская версия

Լրահոս
0