Վահե Նիկոյան. Նուբարաշենի աղբավայրը չի համապատասխանում որևէ չափորոշիչի
2016 թվականի ձեռքբերումներից մեկը մի քանի բանկի հետ կնքած պայմանագրերն են, որոնք հնարավորություն կտան Նուբարաշենում կառուցել նոր աղբանոց, ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։
Նա նշեց, որ ներկա աղբանոցի չափանիշները չեն համապատասխանում անհրաժեշտ պայմաններին, ուստի բնապահպանների ահազանգերն այդ ուղղությամբ տեղին են։
Նոր աղբանոցը կունենա հարկավոր ենթակառուցվածքներ, միջազգային չափորոշիչներին համարժեք կլինի։
Մոտ մեկ ամսից պատրաստ կլինի նոր աղբանոցի կառուցապատման նախագծային փաթեթը, իսկ 2017-ի գարնանը կսկսեն կառուցողական աշխատանքները։