00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը «քրդական եռանկյունու» մեջ. կրկի՞ն հրդեհ տարածաշրջանում

© AFP 2024 / BULENT KILIC / AFPСитуация в Ираке, Мосул
Ситуация в Ираке, Мосул - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանը Թուրքիայի հետ համատեղ չի կռվելու քրդական ջոկատների դեմ։ Սակայն առանձին` բացառապես իր տարածքում, կռվելու է։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Իրականում Իրաքում մոտ ժամանակներս սպասվող քրդական հանրաքվեի նախաշեմին մերձարևելյան տարածաշրջանի հյուսիսային շրջաններում զարգացող իրավիճակը ոչ միայն տագնապալի է, այլ նաև աղետալի։ Ընդ որում, անհանգստանում են տարածաշրջանի բոլոր երկրները։

Բաղդադն, օրինակ, հասկանում է, որ գրեթե ոչինչ չի կարող հակադրել Էրբիլի տարածքային հավակնություններին։ Ընդ որում, այս պարագայում խոսքը ոչ միայն ավանդաբար քրդերով բնակեցված տարածքների մասին է, այլև նավթով հարուստ Քիրքուքի, որի կորուստը պետք է շատ ցավագին անդրադառնա Իրաքի տնտեսական ներուժի վրա։

Թուրքական հիստերիա

Անկարան սարսափով սպասում է, թե երբ իրաքյան հանրաքվեի արձագանքը կհասնի թուրքական այն շրջաններ, որտեղ ավելի քան 20 մլն քուրդ է բնակվում։ Չէ՞ որ դա դամոկլյան սուր է, որը ճոճվում է Թուրքիայի գլխավերևում` շատ հավանական տարածքային կորուստների տեսքով։

Турция строит стену на границе с Сирией - Sputnik Արմենիա
Քրդական հանրաքվե. պատերազմը մեր դռան շեմին է

Անկարայում ստեղծված իրավիճակը, մեր մեջ ասած, բավականին ադեկվատ են գնահատում։ Այլ հարց է, որ դրան ոչինչ հակադրել չեն կարողանում։

Էրդողանի վարչակազմը, պատկերավոր ասած, իրեն «ողջ հմայքով» դրսևորել է  դեռ անցած տարվա ամռանը, երբ պարզապես չկարողացավ նախապես պարզել և կանխել ռազմական հեղաշրջման փորձը։ Եվ եթե չլինեին ռուսական հատուկ ծառայությունները (որոնց հետագայում առանձին երախտագիտություն էր հայտնում Էրդողանը), այդ փորձը հաջողությամբ կպսակվեր։

Այսօր երկրի արևելյան շրջաններում ապրող 20 միլիոնանոց քուրդ զանգվածի դեմ Անկարան, առավել ևս ոչինչ անել չի կարող։

Այդ պատճառով են թուրքերը երեք մետր բարձրությամբ պատ կառուցում ցեմենտե բլոկերից, որոնցից յուրաքանչյուրի քաշը յոթ տոննա է կազմում։ Փորձում են լիովին մեկուսանալ արտաքին սպառնալիքից։ Արդյո՞ք, սա հիստերիա չէ։

Իրանական ադեկվատություն

Իրանն, ի տարբերություն Թուրքիայի, հիստերիայի մեջ չի ընկնում, սակայն Իսլամական հեղափոխության պահակների կորպուսն իր ջոկատներն արդեն իսկ մոտեցրել է երկրի հյուսիս–արևմտյան սահմաններին։ Ավելին, վերջին մի քանի ամիսների ընթացքում, երբ հայտնի դարձավ, որ քրդերի հանրաքվեն տեղի է ունենալու, այդ հատվածում արդեն մի քանի լուրջ մարտական բախումներ եղան կամ Իսլամական պետության (մի շարք երկրներում արգելված խմբավորում – խմբգ.) կամ Քրդստանի աշխատավորների կուսակցության ջոկատների միջև։

Столкновения протестующих и полиции в Турции - Sputnik Արմենիա
Թուրք–քրդական հարաբերությունների հիմքը Հայոց ցեղասպանությունն է

Ակնհայտ է, որ ինչ-որ երրորդ ուժ է ակտիվացնելու Իրանի պոտենցիալ հակառակորդներին` հույս ունենալով, որ Իրաքում քրդական հանրաքվեն կարելի է օգտագործել որպես գործիք` երկրում ներքին լայնածավալ անկարգություններ կազմակերպելու համար։ Իսկ դրանից, ինչպես ցույց է տվել ժամանակն ու անցած տարիների փորձը, մինչև հեղափոխական իրավիճակ և գործող իշխանության տապալում` հեռու չէ։

Թե ո՞վ կլինի այդ երրորդ ուժը, նույնիսկ չի քննարկվում։ Սիրիայում ամերիկյան նախագծերի տապալումից և, հատկապես, Թրամփի նախընտրական ելույթներից հետո, երբ Իրանը կրկին սկսեց ընկալվել որպես թշնամի, որին պետք է պատժել, այլևս պարզ դարձավ, թե ով է խաթարում իրավիճակն Արիացիների երկրի շուրջ ։

Այլ հարց է` արդյո՞ք ամերիկացիների խելքի բանն է ներքին իրավիճակի խաթարումն Իրանում, որը հենց հիմա մեր աչքերի առաջ այնքան ադեկվատ և հստակ է արձագանքում արտաքին մարտահրավերներին, որ նույնիսկ խոսելն այդ մասին ավելորդ է։ Եթե անկեղծ, կասկածում եմ։

Սիրիա. Մեծ ընտրություն չկա…

Վեցամյա քաղաքացիական պատերազմի հետևանքով քանդված երկիրը, որտեղ առավել մարտունակ կառույցներից են քրդական ջոկատները (իհարկե, կանոնավոր բանակից հետո), մեծ հաշվով ոչինչ չէր կարող հակադրել քուրդ բնակչության ցանկությանն անջատվել երկրից և միանալ Քրդստանին։

Американские войска - Sputnik Արմենիա
ԱՄՆ-ը Սիրիայի վրա հարձակում է պատրաստել լիովին մշակված ծրագրով

Կարևոր դեր է խաղացել նույն Իրանի, «Հեզբոլահի» և, իհարկե, Ռուսաստանի օգնությունը, որն իր հերթին բոլոր հնարավոր ամբիոններից ասում է, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունն առաջնային է հարց է, որը չի քննարկվում։

Սիրիական քրդերի ճնշող մեծամասնությունն արդեն բազմիցս ասել է, որ իրեն ձեռնտու է լայն ինքնիշխանությունը Սիրիայի կազմում և նրանից առանձնանալ պարզապես չի ցանկանում։

Այնտեղ նրանց մոտ, ինչպես ասում են, իրենք իրենց «խաղալիքները» ունեն։ Հայտնի է, որ Սիրիայում բնակվող քուրդ ցեղերը Իրաքի Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիին այդքան էլ չեն սիրում, և նրա հովանու ներքո անցնել չեն շտապի։

Թեև դա էլ, ինչպես ասում են, մշուշոտ է։ Պատվիրատու լիներ, որը պատրաստ կլիներ զրնգուն դրամով վճարել, նույն այդ քուրդ ցեղերի առաջնորդները կարող էին նաև փոխել իրենց դիրքորոշումը։

Արդյո՞ք քրդերը որևէ բանի չեն հավակնում. դժվար է հավատալ…

Այնպես որ, տարածաշրջանում սկսած խաղում պայթյունավտանգ իրավիճակ է հասունանում։ Եվ այդ պայթյունավտանգ տնտեսական, լոգիստիկ և տարածքային վեճերի կծիկին լուցկի մոտեցնելը, ցանկության դեպքում, չափազանց հեշտ կլինի։

Եվ չի օգնի նույնիսկ այն, որ Իրանի և Թուրքիայի տարածաշրջանային հակառակորդները, հանկարծ սկսեցին կապեր հաստատել երկրի ռազմական ղեկավարության մակարդակով (նման բան չի եղել Իրանում 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո)։

Кандидат исторических наук, арабист Саркис Григорян. - Sputnik Արմենիա
Փորձագետ. քրդերը «կռվախնձոր» կդառնան Թրամփի և Էրդողանի համար

Այս համատեքստում հարկ է հիշեցնել Էրդողանի արկածախնդիր էությունը, որը Իրանի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Հոսեյն Բաքըրիի հետ հանդիպելուց հետո հայտարարեց, որ երկու կողմերն էլ համատեղ գործողություններ են նախատեսում իրականացնել Քրդստանի աշխատավոր կուսակցության մարտական ջոկատների դեմ։

Ճիշտ է` հաջորդ օրը Թեհրանից հերքում ստացվեց, որում ասվում էր, որ նույն Իսլամական հեղափոխության պահակների կորպուսը, ինչպես նաև Իրանի ողջ ԶՈՒ–ն արմատապես կկասեցնեն իրենց տարածքում ընթացող ազգային-անջատվողական շարժումների ակտիվությունը։ Սակայն խոսքն արդեն ասված էր։

Եվ նույնիսկ Էրբիլը, վախեցավ, պատկերացնելով, թե ինչպես է Իրանի և Թուրքիայի համատեղ ԶՈՒ–ն հատում Իրաքի հետ սահմանը և ռազմական գործողություններ սկսում տարածաշրջանում, որտեղ հանրաքվե է ենթադրվում անցկացնել։

Էրբիլն արագ և բարձրագոչ հայտարարեց, որ չի հավակնում Իրաքի հարևան երկրների տարածքներին` ներառյալ նույնիսկ թուլացած ու խարխլված Սիրիայի։ Սակայն ոչ միայն քրդերով բնակեցված իրաքյան տարածքներում հանրաքվե անցկացնելու մտադրությունը շատ բանի մասին է խոսում։

Ինչևէ, այն մեկ ամիսը, որը մնացել է մինչև հանրաքվեն, խոստանում է հարուստ լինել իրադարձություններով։ Թե ինչ իրադարձություններով, ցույց կտա ժամանակը, սակայն, պետք է հասկանալ, որ խաղացողներից ոչ մեկը ձեռքերը ծալած չի նստելու։ Իսկ ոմանց նյարդերն, առավել ևս կարող են տեղի տալ, և այդ պարագայում պետք է հրաժեշտ տալ խաղաղությանը ողջ տարածաշրջանում։

Լրահոս
0