00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քրդական հանրաքվե. պատերազմը մեր դռան շեմին է

© AFP 2024 / George OURFALIANТурция строит стену на границе с Сирией
Турция строит стену на границе с Сирией - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մերձավոր Արևելքում իրավիճակ այնպեսին է, որ նույնիսկ «Իսլամական պետության» պարտությունից հետո էլ չի ակնկալվում, որ այդ տարածաշրջանում խաղաղություն կլինի։ Եվ եթե Սիրիան հեռու էր թվում, ապա այսուհետ ամեն ինչ Հայաստանի սահմանին ավելի մոտ կընթանա։

Արման Վանեսքեհյան, Sputnik.

Ամենայն հավանականությամբ, Իրաքի հյուսիսում սեպտեմբերի 25–ին կայանալիք քրդական հանրաքվեի տագնապալից սպասումը չի լքի մեզ այնքան ժամանակ, մինչև այդ հանրաքվեն կայանա։ Այն, ինչ տեղի կունենա հետո, դժվար կլինի հանգստություն անվանել…

Քրդական գործոնն Արևմուտքի համար կատարյալ գործիք է

Մեծ հաշվով այն, ինչ առաջիկայում սպասվում է Մերձավոր Արևելքում անմիջապես վերաբերում է Հայաստանին։ Չէ՞ որ Իրաքի հյուսիսում գաղտնաբար հասունացող պատերազմը պատրաստ է պայթել բառացիորեն մեր դռան շեմին։ Իսկ այն, որ դա արյունոտ է լինելու, արդեն հասկանալի է։

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում. սիրիական կարգավորման հարթակում Թուրքիան փորձելու է օգուտ քաղել քրդական գործոնից ազատվելու համար

Չէ՞ որ ակնհայտ է, որ Արևմուտքը (առաջին հերթին, ԱՄՆ–ն), որը Սիրիայում ջախջախիչ պարտություն է կրել Ռուսաստանի ու Իրանի հետ մարտում, անպայման կօգտագործի իր տրամադրության տակ գտնվող բոլոր հնարավորությունները պատասխան տալու համար։ Հակառակ դեպքում «Իսլամական պետության» պարտությունից հետո ամերիկացիների ազդեցությունը տարածաշրջանում կհասնի զրոյի։

Իսկ Ամերիկայի համար պատասխան քայլ, որն ընդունակ կլինի Ամերիկային վերադարձնել տարածաշրջանի գերտերության նախկին փառքը, կարող է դառնալ հենց «քրդական գործոնը»։

Դա վերաբերում է նաև Թուրքիային, Սիրիային, Իրանին ու նույնիսկ Իրաքին… Մի խոսքով` բոլոր նրանք, ում քրդերը տեսականորեն տարածքային հավակնություններ են ներկայացնելու` Քրդական պետություն ունենալու դեպքում։

Ու եթե հիմա Էրբիլը (Քրդստանի ապագա մայրաքաղաքը) դեռևս տարածքային հավակնություններ է ներկայացնում միայն Իրաքին, դա ամենևին էլ չի նշանակում, որ վաղը քրդական ժողովրդի հայացքները չեն ուղղվի, ասենք, Թուրքիայի, Իրանի կամ Սիրիայի կողմ։

Չէ՞ որ բոլոր այս երկրներում բազմամիլիոնանոց քրդական համայնքի ներկայությունը ենթադրում է, որ ցանկության դեպքում նրանց կարելի է օգտագործել հենց որպես ջոկատ այն երկրի պետականության ու տարածքային ամբողջականության դեմ, որը կդառնա Արևմուտքի թիրախը։

Վաշինգտոնն ընտրում է թիրախը

Հատկապես, որ հենց ԱՄՆ–ն առանձնապես չի թաքցնում, որ դեմ չէ օգտագործել այլ երկրներում նախկինում փորձած գործողությունները ուղղված սահմանադրական կարգին (ցուցակը բավականին տպավորիչ է, սկսած Հարավսլավիայից, վերջացրած Լիբանանով ու Ուկրաինայով)։ Փորձն ու մշակումները կա, ճի՞շտ է։

Американские войска - Sputnik Արմենիա
ԱՄՆ-ը Սիրիայի վրա հարձակում է պատրաստել լիովին մշակված ծրագրով

Մնում է միայն սպասել քրդական հանրաքվեին ու դրանից բխող իրադարձություններին։ Այդ ժամանակ պարզ կդառնա` Քրդստանին մոտ ո՞ր տարածքը կդառնա թիրախ։

Հնարավոր է`Բաղդադը, որից քրդերը, անդրօվկիանոսյան գործընկերների նախաձեռնությամբ, անպայման կփորձեն «պոկել» հենց նույն Քիրքուքն` իր նավթային դաշտերով։

Կամ Անկարան, ուր ամերիկացիներն արդեն վաղուց էին փորձում տապալել սահմանադրական կարգը։

Կամ Իրանը, որի նկատմամբ թշնամական վերաբերմունքն ԱՄՆ–ն նույնիսկ չի փորձում թաքցնել։

Եվ պետք չէ խաբվել, մտածելով, որ Թիլեսոնն օրերս հեռախոսով գրեթե համոզում էր Բարզանիին, որ հիմա ժամանակը չէ ու պետք է մի քիչ սպասել մինչև հանրաքվեն անցնի։ Այս խոսակցությունն, ամենայն հավանականությամբ, էժանագին շղարշ է։ Վաշինգտոնին ավելի ձեռնտու կլինի` տարածաշրջանում հերթական իրարանցումը ստեղծել, հետո էլ «մարտից վեր» դատավորի դիրք զբաղեցնել։

Թեև, մյուս կողմից ամերիկացիների դիրքերը տվյալ դեպքում ավելի երերուն են, քան Սիրիայի դեպքերից առաջ։ Սիրիայի համար մարտում ամերիկացիներն ամեն դեպքում պարտվել են։ Իսկ դա նշանակում է, որ հենց Արևմուտքի դիրքերը ողջ Մերձավոր Արևելքի տարածքում թուլացել են։

Իրանն ուժեղացել է և պատրաստ է լուրջ մարտի

Փոխարենը ամրացել են հենց Իրանի դիրքերը, որին բավական էր միայն թուլացնել պատժամիջոցների լուծը ու արևմտյան երկրների ճնշումը, որից հետո մտնել մարտի մեջ ու հաղթել պատերազմի դաշտում։

Ավելին. ամերիկյան նոր խամաճիկ Քրդստանի հետ ակնկալվող պայքարը ստիպել է մոռանալ հին վիրավորանքներն ու անվստահությունն Իրանի ու Թուրքիայի միջև։ Բանը հասավ նրան, որ օրերս Անկարա է ժամանել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, նման բան վաղուց չէր եղել։

Корпус стражей исламской революции (КСИР) в парадной одежде во время празднования годовщины исламской революции в Тегеране. - Sputnik Արմենիա
Իրանը հրթիռային հարվածով ոչնչացրել է Սիրիայի ահաբեկիչներին

Իրանը հասկացել է Իրաքի սահմանի այն հատվածից եկող վտանգը, որտեղից երկիր են սկսել գալ «Իսլամական պետության» դիվերսանտները, որոնց հանձնարարված էր ներսից պայթեցնել Իրանի քրդաբնակ շրջանների իրավիճակը։ Թեհրանը միանգամից այնտեղ ուղարկեց հատուկ նշանակության «Կոդս» ջոկատները` լեգենդար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի հրամանատարությամբ, իսկ Թուրքիան այլ ճանապարհ ընտրեց։

Թուրքիայի «այլընտրանքային» ճանապարհը բազմակիլոմետրանոց պատն է

Ավարտելով թուրք–սիրիական սահմանի պատի կառուցումը` Անկարան սկսել է նմանատիպ պատ կառուցել Իրանի հետ սահմանի որոշ հատվածներում։ Ընդ որում` այդ հատվածը սկսվում է երեք պետությունների` Հայաստանի, Թուրքիայի, Իրանի հատման մասում։

Ավելին` հայ-թուրքական պետական սահմանը հսկող ռուսական սահմանապահ զորքերի Գլխավոր շտաբի փակ աղբյուրների տվյալներից դատելով` հիմա հայկական կողմից տեսանելի է, որ սահմանային պատի կառուցման որոշ աշխատանքներ են կատարվում նաև մեր սահմանին կից հատվածում։

Այն կողմում գեոդեզիական ու տեղագրական աշխատանքներ են իրականացվում։ Հասկանալի է, որ հայ-թուրքական սահմանին մեծ պատ է լինելու։ Ու այս կառույցը զինված է լինելու ժամանակակից սարքավորումներով` տեսախցիկներ, գիշերային լուսավորություն և այլն։

Լավ կլիներ հասկանալ` ինչից են փորձում պատսպարվել թուրքերը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի ու Թուրքիայի մինչև սահմանն աշխարհում ամենալավ հսկվողն է։

Հավանաբար Անկարայում համոզված են, որ քրդական հանրաքվեից հետո Արևմտյան Հայաստանի տարածքում ապրող քրդական ցեղերը սկսելու են պայքարել անկախության համար, ու դա դժվար թե առանց արյուն անցնի։

Հետախուզության տվյալները այնպիսին են, որ արդեն հիմա «այն կողմում» ավելացել են քրդերի հարձակումները ոստիկանների ու բանակայինների վրա։ Պատմում են, որ արդեն մի ամսից ավել է` էրգիրում քրդական զինված խումբ է գործում` քողարկվելով որպես ոստիկանների ջոկատ։

Կարելի է ենթադրել, որ Քրդստանում հանրաքվեից հետո իրավիճակն առավելագույնս կսրվի, ու ռազմական գործողությունները աննախադեպ մասշտաբի կհասնեն։ Իսկ այդ ամենը տեղի է ունենում անմիջապես մեր դռան դիմաց, մեր շեմին։ Անմիջապես հայ-թուրքական սահմանից այն կողմ…

Լրահոս
0