00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. քրդերը «կռվախնձոր» կդառնան Թրամփի և Էրդողանի համար

© Sputnik / Asatur YesayantКандидат исторических наук, арабист Саркис Григорян.
Кандидат исторических наук, арабист Саркис Григорян. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քրդերի հարցում կողմերն ունեն հակառակ դիրքորոշում. ԱՄՆ–ի համար սիրիական քրդերը դաշնակիցներ են, Անկարայի համար` ահաբեկիչներ, կարծում է արաբագետ Սարգիս Գրիգորյանը։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. ԱՄՆ և Թուրքիայի նախագահների` Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների հիմնական ցավոտ հարցը կդառնա սիրիական քրդերի խնդիրը, Sputnik Արմենիային ասաց պատմական գիտությունների թեկնածու, արաբագետ Սարգիս Գրիգորյանը։

Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների բանակցությունները տեղի կունենան մայիսի 16-ին։

Ситуация в Сирии - Sputnik Արմենիա
Արաբագետ․ Հայաստանը կարող է ուղղակիորեն ներգրավված լինել սիրիական զարգացումներում

«Քրդական հարցը լուրջ կռվախնձոր է դարձել Վաշինգտոնի և Անկարայի միջև։ Վաշինգտոնը սիրիական քրդերին միանշանակ դաշնակից է համարում և նրանց հետ որոշակի նախագծեր է կապում։ Էրդողանն իր հերթին Քրդական ժողովրդավարական միություն կուսակցությունը համարում է ահաբեկչական կազմակերպություն` դիտարկելով այն որպես Քրդստանի աշխատավորական կուսակցության թև», — ասաց Գրիգորյանը։

Սարգիս Գրիգորյանը հիշեցնում է, որ Էրդողանն իր խոսքում ասել է, որ պայքարելու է նրանց դեմ։

Այսպիսով` ԱՄՆ-ը մի կողմից զինում, ուղղորդում է նրանց գործողությունները, մյուս կողմից` Էրդողանը սատարում է նրանց հետ բախումները։

Դատելով սրանից` ԱՄՆ-ում երկու պետությունների նախագահների հանդիպմանը քրդական հարցը կլինի բանակցությունների օրակարգում ամենակարևորներից մեկը։

Այս փուլում Վաշինգտոնն ուղղորդում է քրդերին դեպի Ալ-Ռակկա, սակայն հայտարարում է, որ դրա ազատագրումից հետո քրդերն այնտեղ չեն մնա, այնտեղ կլինեն բոլորովին այլ ուժեր։ Այս քայլը ԱՄՆ-ի կողմից զիջում է Թուրքիայի համար, սակայն Անկարայի համար դա բավարար չէ։ Էրդողանը կանի ամեն ինչ, որ ճնշի քրդերին, որ այսպես կոչված Սիրիական Քուրդիստանն իրականություն չդառնա։

«Ակնհայտ է, որ կողմերին չի հաջողվի համաձայնության գալ։ Այժմ նրանք փորձում են միմյանց հաղորդագրություններ ուղարկել։ Սակայն ԱՄՆ-ն Իսլամական Պետության դեմ պայքարի հարցում քրդերին օգտագործելու մտադրությունից չի հրաժարվի, համենայնդեպս, մինչև լիովին չտապալի Իսլամական Պետությունը», — ասաց Գրիգորյանը։

Մայիսի 16-ի առավոտյան հայտնի դարձավ, որ «Սիրիական ժողովրդավարական ուժերը» (SDF), որի հիմքում քրդերն են և արաբ աշխարհազորայինները` ամերիկյան ավիացիայի և հատուկ նշանակության զորքերի աջակցությամբ, փորձում են ազատագրել սիրիական Ալ-Ռակկին` Իսլամական Պետություն խմբավորման ճիրաններից։

Ընդ որում` ամերիկացիների մասնակցությունը պաշտոնական Դամասկոսի դժգոհությունն է առաջացնում, որն ընդգծում է, որ նրանք առանց սիրիական իշխանությունների թույլտվության են գործում։

Русская версия

Լրահոս
0