00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ը Սիրիայի վրա հարձակում է պատրաստել լիովին մշակված ծրագրով

© AFP 2024 / JEWEL SAMAD / AFP Американские войска
Американские войска - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նույնիսկ ամենապարզունակ տրամաբանությունը թելադրում է, որ Բաշար Ասադը որևէ մեկի դեմ քիմիական զենք կիրառելու կարիք չունի այն իրավիճակում, երբ սիրիական բանակի հաղթանակը միջազգային ահաբեկչության հանդեպ սարերի հետևում չէ։

ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան հակաահաբեկչական կոալիցիայի հիստերիկ ագրեսիվ պահվածքի տրամաբանությունը բավականին թափանցիկ է․ Սիրիայում այն գրեթե պարտության եզրին է հայտնվել, և եթե երկնային ուժերը չմիջամտեն, ապա դիմակայության ռազմական փուլը շուտով կավարտվի երկրի օրինական ղեկավարության անվերապահ հաղթանակով։  Իսկ միջազգային ասպարեզում ամերիկացիները սովոր չեն այսպիսի պարտությունների․․․

Արևմտյան կոալիցիան՝ պարտության եզրին

Դամասկոսը շուտով Իսլամական պետության ջիհադականների «հարցերը կլուծի», և սիրիական բանակը կսկսի «մաքրել» երկրի տարածքն այլ ահաբեկչական կազմակերպություններից։ Կսկսի քայլ առ քայլ՝ մի շրջանից մյուսն անցնելով, վերականգնել կարգուկանոնը։  Արդյունքում դուրս կգա Եփրատի ձախ ափ և կհասնի իրանական սահման՝ այդպիսով Դամասկոսին ցամաքային ելք ապահովելով դեպի Իրաք։

Армяно-турецкая граница - Sputnik Արմենիա
Մեծ թուրքական պատի հայկական «ենթատեքստերը»

Ամերիկացիներն իրադարձությունների այդպիսի զարգացմանը հակադրելու բան չունեն։ Ու ոչ ոքի չունեն։ Արևմտյան հակաահաբեկչական կոալիցիան, իսկապես, սխալ է տեղադրել առաջնահերթությունները՝ հույսը դնելով քրդերի և, այսպես կոչված՝ «չափավոր» ընդդիմության մարտական ջոկատների վրա, որոնք մնացել են երկրի հյուսիսում՝ Ալ-Ռաքքայի մոտակայքում։ Ամերիկացիները, որոնք սովոր են այսպիսի հարցերը լուծել ոչ թե ուղղակիորեն, այլ իրենց խամաճիկների միջոցով, հիմա կանգնել են ընտրության առաջ․ համակերպվել երկրի հարավում և արևելքում պարտության հետ կամ անմիջապես կռվի մեջ ընկնել։ Կարծես՝ Արևմուտքը որոշել է ընտրել երկրորդ տարբերակը։ Իսկ դա սպառնում է սիրիական հակամարտության անկանխատեսելի էսկալացիայով՝ արևմտյան կոալիցիայի զորքերի անսպասելի ներխուժման հետևանքով։  Մանավանդ, եթե դա տեղի ունենա ընդդեմ երկրի օրինական ղեկավարության և ՄԱԿ-ի մանդատի բացակայությամբ․․․

Ամերիկացիները որոշել են անմիջապես կռվի մեջ մտնե՞լ

Իրականում, ամերիկյան դիվանագիտական մեքենան վերջին 25-30 տարվա ընթացքում ոչ մի նոր բան չի հորինել։ ԱՄՆ-ն արդեն ներխուժել է Հարավսլավիա, Իրաք, Լիբանան ու՝ առանց մանդատի և երկրի օրինական իշխանությունների կամքին հակառակ․․․

Մեծ հաշվով, Սիրիայում էլ արևմտյան կոալիցիան այսօր գործում է և պաշտոնական Դամասկոսին հակառակ, և առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնության։ Եվ ի՞նչ։ Չէ՞ որ տեխնոլոգիան մշակված է։

П/к министра иностранных дел РФ С. Лаврова и госсекретаря США Р. Тиллерсона - Sputnik Արմենիա
Լավրովն ԱՄՆ–ում. միայն Սիրիա, միայն թրիլլեր

Սկզբում համաշխարհային հանրության հետ լուրջ քարոզչական աշխատանք է տարվում այն ուղղությամբ, որ Արևմուտքին անհաճո ռեժիմը մեղավոր է բոլոր հնարավոր մեղքերում։ Իրաքի դեպքում բավականին երկար խոսվում էր կենսաբանական և մանրէաբանական զենքի մասին, որով, իբր թե, սպառնում էր Սադամ Հուսեյնը։

Երբ պարզվեց, որ դա բավարար չէ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին հայտնվեց  հայտնի փորձանոթը՝ սիբիրյան խոցով, կամ մնան մի բանով, որը ցուցադրում էր ամերիկյան ռազմական նախարար Քոլին Փաոելը։ Մի խոսքով՝ տեխնոլոգիան անխափան է, թեկուզ և այն տեսանկյունից, որ, Իրաք մտնելով, ամերիկյան զորքերը մինչ այժմ այնտեղ էլ գտնվում են։ Եվ այդ խեղճ երկրի բնակչության զոհերի թիվը միլիոնի է հասնում։

Ինչևիցե, Իրաք ներխուժելու դեպքն, ամերիկացիներն, այսպես ասած՝ «մարսեցին»։ Գուցե, հենց այդ պատճառով հատուկ ծառայությունների վերլուծաբանները որոշեցին այս անգամ ոչ մի նոր բան չհորինել։ Դրա ապացույցը քիմիական զենքի կիրառմամբ սիրիական Խան Շեյխուն քաղաքի դեպքն է։

Քիմիական զենքի հետ կապված պատմություն՝ մշակված տեխնոլոգիա։ Լողացել ենք, գիտենք․․․

Հիշենք՝ Խան Շեյխունի դեպքերից հետո Հեշ-Շայրաթի ռազմական ավիայականի վրա հրթիռներ են արձակվել։ Եվ ոչինչ, որ այն կրակոցներից հետո համաշխարհային հանրությունը բազմաթիվ ապացույցներ ստացավ, որ Հեշ-Շայրաթի քիմիական հարձակումը սովորական կոպիտ սադրանք էր, որն անհաջող էր պլանավորած և «սպիտակ սաղավարտների» կողմից անցկացրած։

Ամերիկյան ռազմական մեքենան իր հրթիռներով հասցրել է վախեցնել։ Մինչև քիմիական հարձակման տեսագրությունները վերլուծելը համաշխարհային ԶԼՄ-երը միաձայն հայտնեց, որ Շեյխունում ամենևին էլ զարին չի եղել։

Սակայն պարզվում է, որ դա միայն նախատեսված գաղափարախոսության սկիզբն էր, որի վերջնական արդյունքը, ըստ ԱՄՆ-ի հաշվարկի, պետք է լինի ամերիկյան բանակի ներխուժումը Սիրիայի տարածք, իբրև թե, քիմիական զենքը կիրառողներին ոչնչացնելու համար, այսինքն՝ Բաշար Ասադի։

Ամեն դեպքում, վերջին ժամանակներում միջազգային ասպարեզում դիտարկվող միտումները հաստատում են, որ ամերիկացիներն, իսկապես, միտումնավոր ուռճացնում են հիստերիան քիմիական զենքի շուրջ, որով, իբրև թե, սպառնում է Բաշար Ասադը։

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում. Սիրիայում դիմակի տակից ամերիկացիների իրական դեմքն է երևում

Դրա ապացույցն է Թրամփի հանդիպումը Ֆրանսիայի նորընտիր նախագահ Մակրոնի հետ, որի ժամանակ Ֆրանսիան, որը հիմա, ասես, Սիրիայի տարատեսակ աղետների հետ գործ չունի, հանկարծակի հայտարարել է, որ, անպայման, ԱՄՆ-ի հետ միասին հարված կհասցնի Սիրիային՝ Դամասկոսի կողմից  քիմիական զենք օգտագործելու դեպքում։

Եվ ահա, դրանից հետո արդեն ամենայն լրջությամբ սկսեց թափ հավաքել հիստերիան. պարզվում է, որ արևմտյան հակաահաբեկչական կոալիցիան կամ էլի ինչ-որ մեկն անհերքելի տվյալներ ունի, որ Դամասկոսը մտադիր է կրկին քիմիական զենք կիրառել։ Եվ մոտ ապագայում կօգտագործի այն «չափավորների» զորքերի, կամ անջատվողականների դեմ, որոնցով լեցուն են Սիրիայի քաղաքական և ռազմական դաշտերը։

Ասում եմ՝ մշակված տեխնոլոգիա է։ Նույնիսկ ամերիկացիների պնդումը, որ ապացույցները չեն կարող ներկայացվել, իբր թե, «գաղտնի տվյալների» պատճառով, ժամանակին Իրաքում տեղի ունեցածի հայելային արտացոլանքն է։ Երևում է՝ ամերիկացիներն, իսկապես, նեղն են, չեն ցանկանում սիրիական հակամարտությունից դուրս գալ պարտվածի պիտակով։

Սակայն, այս անգամ՝ այլ առանցքային գործոն. ռուսական

․․․Սակայն, այս անգամ հարկավոր է հաշվի առնել Ռուսաստանի և Իրանի առկայությունը, որոնք ստեղծված իրավիճակում ունեն սեփական շահերը։ Դա հենց Բաշար Ասադի անձն է, որին այլընտրանք չեն տեսնում ո՛չ Մոսկվայում, ո՛չ էլ Թեհրանում։ Եվ ավելի գլոբալ առումով՝ գերխնդիր է․ այլընտրանք չկա ոչ Սիրիայի տարածքային ամբողջականությանը, ոչ պետականությանը։

Հավանաբար, այդ պատճառով է, որ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ ռուսական կողմը պատրաստ է համապատասխան կերպով պատասխանել ԱՄՆ-ի կողմից սիրիական բանակի նկատմամբ ցանկացած սադրանքի, բավականին խիստ էր։ Հայտարարությունը պետք է սառեցնի պենտագոնցիների թեժ գլուխները։

Ավելին, նույնիսկ ամենապարզունակ տրամաբանությունը թելադրում է, որ Բաշար Ասադը որևէ մեկի դեմ քիմիական զենք կիրառելու կարիք չունի այն իրավիճակում, երբ սիրիական բանակի հաղթանակը միջազգային ահաբեկչության հանդեպ սարերի հետևում չէ։

Հ.Գ. Լավրովի ելույթից անմիջապես հետո ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը բարձր ամբիոնից հայտնել է, որ վախենալով ամերիկացիների հայտարարությունից, Դամասկոսը հրաժարվել է քիմիական զենքի կիրառումից։ Վարագույր։

Русская версия

Լրահոս
0