ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայկական ավիացիան ի վիճակի չէ վերադարձնել իր մասնագետներին, հետևաբար նաև ոչինչ չի կարող առաջարկել ուկրաինական օդաչու Ալեքսանդր Ակոպովին։ Այդ մասին Sputnik Արմենիա-ի հետ զրույցում ասել է Հայաստանի ազգային ավիացիայի նախագահ Դմիտրի Ադբաշյանը:
Ուկրաինացի օդաչու Ալեքսանդր Ակոպովի արարքի մասին լուրը հայտնի դարձավ բոլորին: Նա իսկական հրաշք է գործել՝ փրկել է ուղևորներին եւ անձնակազմը: Հայրենիքում Ակոպովը հարձակման է ենթարկվել Ռուսաստանը համակրելու մեղադրանքների պատճառով:
Ռուսաստանի արտգործնախարարությունը աջակցություն է հայտնել նրան և առաջարկել տեղափոխվել ՌԴ: Չնայած, ինչպես նշել է Ադբաշյանը, անգամ Ռուսաստանում օդաչուները խնդիրներ են ունենում աշխատանքի տեղավորման հարցում: Եվ ինչ ասել այս դեպքում հայկական օդաչունների մասին, որոնք վերջին տարիներին թափառում են մի երկրից մյուսը՝ համաձայնելով օգտագործել ոչ այդքան սարքին ինքնաթիռներ: Որոշ դեպքերում դա բերում է ողբերգության: Վերջին խոշոր միջադեպը տեղի է ունեցել Սուդանում՝ երբ ընկել է հայկական անձնակազմի ինքնաթիռը:
Ժամանակին հայ մասնագետների միջավայրում Ակոպովի բարձր հմտությունը ոչ մեկին չէր զարմացնի: Օդաչուններն իրենց գործողության ժամանակ մեկ անգամ չէ, որ առնչվել են նման դեպքի հետ, բայց դրա մասին քչերն էին խոսում՝ ժամանակներն ուրիշ էին:
Ադբաշյանն ինքը մի անգամ հայտնվել է այնպիսի իրավիճակում, երբ ստիպված է եղել վայրէջք կատարել նման ձևով: Դա տեղի է ունեցել Սիբիրում՝ սառցապատվել էր ինքնաթիռի դեմի ապակին: Այնքան ցուրտ էր, որ ապակիների տաքացման համակարգը չէր աշխատում: Ստիպված է եղել վայրէջք կատարել, ինչպես ասում են, շոշափելով:
Հայաստանում ժամանակին եղել է որակյալ թռիչքային և տեխնիկական անձնակազմ, որտեղ միայն օդաչունների անձնակազմը բաղկացած էր 600 հոգուց:
«Եղել են այնպիսի ավիապատահարներ, որոնք ուրիշ տեղերում, անպայման, ավարտվում էին աղետով, բայց մերոնք հաղթահարում էին», — պատմել է Ադբաշյանը:
Թուրքական Atlasglobal ընկերությանը պատկանող Boeing-ը վայրէջք է կատարել ուժեղ կարկուտի ժամանակ: Ինքնաթիռը 121 ուղևորով և անձնակազմի 6 անդամներով իրականացնում էր Ստամբուլ- Կիպրոս չվերթը։ Օդաչու Ալեքսանդր Ակոպովը որոշել է հետ գնալ և վայրէջք կատարել նույն օդանավակայանում: