00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բուհ ընդունվելը հեշտացել է, մնում է… դիմորդ գտնել

© Sputnik / Asatur YesayantsПервое сентября. Первокурсники
Первое сентября. Первокурсники - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պետական բուհերի վճարովի ուսուցման համակարգում այս տարի թափուր մնացած տեղերի խնդիրը բազմաթիվ քննարկումների ու եզրակացությունների առիթ տվեց, բայց պարզվում է՝ հաջորդ տարի վիճակն էլ ավելի վատ է լինելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման ենթադրություն է արել կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանը։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik, Նելլի Դանիելյան. Բրյուսովցիներն այս տարի գերմաներենի մասնագետ ու լրագրող դառնալ ցանկացողներ չունեն, այս համալսարանի գերմաներենի և լրագրության բաժինները թափուր են։ Կարելի է կարծել՝ լրագրությունն ու գերմաներենը մոդայիկ չեն այլևս։ Պարզվում է, սակայն, խնդիրն ամենևին էլ նորաձևության մեջ չէ. պատճառները շատ ավելի խորն են։ Հայկական բուհեր չդիմելուն, ի թիվս այլ պատճառների, նպաստում է օտար բուհերում սովորելու ցանկությունը։

Անի Կիրակոսյանը, որն անցած տարի էր ավարտել ավագ դպրոցն ու ընդունվել տնտեսագիտական համալսարան, այս տարի դարձյալ դիմորդի կարգավիճակում է։ Մեկ տարի տեղական բուհում ուսանելուց հետո նա որոշել է ուսումը շարունակել Ամերիկյան համալսարանում։

Участники конкурса разработчиков Hackathon ArmBigData - Sputnik Արմենիա
Աշխարհի ամենահեղինակավոր բուհերն ուրախությամբ են ընդունում հայ ուսանողներին

«Այստեղ ծրագրերն ու դասավանդումը բոլորովին այլ մակարդակով են իրականացվում։ Բացի այդ, այս համալսարանում սովորող ընկերներ ունեմ, ովքեր պատմում են, որ ուսանելուն զուգահեռ իրենց հնարավորություն է ընձեռվում աշխատել ու սեփական աշխատանքով վճարել ուսման վարձը»,- մեզ հետ զրույցում պատմեց Անին։
Ստեղված վիճակը պատահաբար չի առաջացել, այն մի քանի պատճառ ունի, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ այս տարի ավարտել են 11-ամյա կրթություն ստացած շրջանավարտները, մյուսները`12- ամյա կրթություն ստացողները, կավարտեն արդեն հաջորդ տարի։
Հաջորդ խնդիրն, ըստ փորձագետի, արտագաղթն է։

«Պաշտոնական տվյալներով՝ 2016թ-ի Հայաստանից արտագաղթել է 7100 աշակերտ»,- հիշեցնում է Սերոբ Խաչատրյանը։
Ի դեպ, նույն պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 1999 թվականին Հայաստանում ծնվել է 32 000 երեխա, 2000-ին՝ 19000։ Հենց նրանք էլ այս տարի պետք է ավարտեին դպրոցը, բայց նույն պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարի Հայաստանն ունեցել է 19 618 աշակերտ։

«Հաջորդ տարի շատ ավելի վատ է լինելու, որովհետև հաջորդ տարվա շրջանավարտների թիվն ավելի քիչ է լինելու, քան այս տարվանը»,- նշում է փորձագետը, բայց և հուսադրում, որ 2019 թ-ից իրավիճակը փոքր-ինչ կբարելավվի։

Ինչ վերաբերում է բուհերին, որտեղ ընդունվելը պահանջարկի անկման արդյունքում, փաստորեն,հեշտացել է, Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ լուրջ բարեփոխումեր են անհրաժեշտ։

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ այս տարի 50 տեղից ընդունվել է 3 ուսանող, քիմիայի` 26 տեղից 2-ը, միջմշակութային հաղորդակցություն, ռուսաց լեզու մասնագիտության 40 տեղերն էլ թափուր են մնացել։
Նշենք, որ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ այս տարի 50 տեղից ընդունվել է 3 ուսանող, քիմիայի` 26 տեղից 2-ը, միջմշակութային հաղորդակցություն, ռուսաց լեզու մասնագիտության 40 տեղերն էլ թափուր են մնացել։

ЕГЭ в старшей школе № 170 в Ереване - Sputnik Արմենիա
Հայաստանում դիմորդների թիվը պակասել է կամ հայ դիմորդների նախասիրությունը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջակա միջավայրի պաhպանություն ֆակուլտետ 24 հատկացված տեղից միայն մեկ ուսանող է ընդունվել, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտություն մասնագիտության 186 տեղից թափուր է մնացել 127-ը։
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հասարակագիտության բաժում 48 տեղից 44-ը թափուր է։

Այս վիճակը պատահաբար չի առաջացել, այն մի քանի պատճառ ունի, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանը։

Հիմնական պատճառը 12-ամյա կրթությանն անցնելն է։ 2006թ-ին 12-ամյա կրթության անցնելու կապակցությամբ դպրոց է ընդունվել 2 առաջին դասարան` 7 և 6 տարեկանների, որոնք պետք է սովորեին 11 և 12 տարի։

Лекция Казбека Кудзаева в Ереванском Медицинском институте им.Мхитара Гераци - Sputnik Արմենիա
Ռուսական բուհերը դռները բաց սպասում են հայ շրջանավարտներին

Այսօր Հայաստանում կան միջազգային կրթական ծրագրեր իրականացնող մի շարք դպրոցներ, որոնց շրջանավարտներն անմիջապես ընդունվում են արտասահմանյան բուհեր։ Շատ դիմորդներ էլ գերադասում են Հայաստանում գործող արտասահմանյան բուհեր ընդունվել` Ամերիկյան, ֆրանսիական, Լոմոնոսովի անվան համալսարաններ։ Այդ ամենի արդյունքում հայաստանյան բուհերը երկրորդ, երրորդ պլան են մղվում։

Բացի ուսման վարձերի տարեցտարի կլորացող թվերից, Սերոբ Խաչատրյանի դիտարկմամբ, Երևանում սովորելը, ուսանող պահելը մարզերի բնակիչների համար բավական թանկ հաճույք է դարձել։ Արդյունքում մարզում դպրոցն ավարտողները ոչ միշտ են իրենց թույլ տալիս երևանյան բուհ ընդունվել։

Պահանջարկն ընկնում է, իսկ առաջարկը մնում նույնը։ Թափուր տեղեր ունեցող բուհերը չեն կրճատում դրանք, այլ ամեն կերպ փորձում են դիմորդ գտնել։ Բանն այն է, որ, Սերոբ Խաչատրյանի խոսքով, բուհերի ֆինանսավորման հիմնական միջոցը հենց ուսանողներն են՝ որքան շատ, այնքան լավ սկզբունքով։

Արդյունքում ստացվում է հակառակ պատկերը։

Լրահոս
0