00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխարհի ամենահեղինակավոր բուհերն ուրախությամբ են ընդունում հայ ուսանողներին

© Hackathon ArmBigDataУчастники конкурса разработчиков Hackathon ArmBigData
Участники конкурса разработчиков Hackathon ArmBigData - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ ուսանողներն իրենց գիտելիքներով նվաճում են Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ–ի և եվրոպական երկրների առաջատար համալսարանները, համոզված են Glion և Les Roches համալսարանների ընդունելության հարցերը համակարգողները, ինչպես նաև բրիտանական և ամերիկյան բուհերը։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Հայաստանը բազմաթիվ ձեռքբերումներ ունի, սակայն գլխավորը նպատակասլաց երիտասարդությունն է, որը կարող է փոխել երկրում տիրող իրավիճակը։ Այդ մասին Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում ասաց INTO համալսարանների ցանցի ընդունելության հարցերի համակարգող Քրիստինա Կուշնիրովան։

«Ես հաճախ եմ լինում Հայաստանում և գործի բերումով շփվում եմ հայ ուսանողների հետ, նրան շատ պատրաստված են և անգլերենի բարձր մակարդակ ունեն», — ասաց Կուշնիրովան։

Նրա խոսքով` հայ երիտասարդները ձգտում են երկրում տիրող իրավիճակը փոխել բնակչության կրթվածության, բիզնեսի, որոշակի գիտական նախագծերի մակարդակը բարձրացնելու ճանապարհով։ Հենց այդ նպատակով էլ նրանք ձգտում են կրթություն ստանալ արտասահմանում։

© Sputnik / Asatur YesayantsՔրիստինա Կուշնիրովա
Кристина Кушнирова  - Sputnik Արմենիա
Քրիստինա Կուշնիրովա

Քրիստինան Երևան է ժամանել` դիմորդների, ուսանողների և բոլոր ցանկացողների համար կոնկրետ առաջարկներով, ինչպես նաև արտասահմանում որակյալ կրթություն տրամադրելու պատրաստակամությամբ։ Կրթությունը բյուջետային չէ և նախատեսված է նրանց համար, ովքեր որոշակի միջոցներ ունեն։

«Ուսանողները սովորում և բնակվում են համալսարանների կամպուսներում, ինչի շնորհիվ նրանք լիովին հարմարվում են ուսանողական կյանքին։ Սովորողները դառնում են բուհի մասը, նրանց առջև բացվում են ուսումնական հաստատության հնարավորությունները», — ասաց Կուշնիրովան։

Այդ նախագծերում կարևորագույն բաղադրիչն այն է, որ սովորողներն անվճար ստաժավորում անցնելու և, որպես արդյունք, աշխատանքի տեղավորվելու հնարավորություն են ունենում։

Glion և Les Roches համալսարանների ընդունելության հարցերի համակարգող Անտոն Կոտովն իր հերթին առաջարկում է հայ ուսանողներին հմտություններն ու գիտելիքները կատարելագործել բիզնես ոլորտում` սովորելով Մեծ Բրիտանիայի, Չինաստանի և այլ երկրների առաջատար բուհերում։

«Մենք մեր ուսանողներին օգնում ենք միջազգային կարիերա ստեղծելու հարցում։ Նրանք հետագայում դառնում են միջազգային ընկերությունների առաջնորդներ, թոփ մենեջերներ», — ասաց Կոտովը։

© Sputnik / Asatur YesayantsԱնտոն Կոտով
Антон Котов - Sputnik Արմենիա
Անտոն Կոտով

Նա Հայաստանը բավական հետաքրքիր երկիր է համարում։ Կոտովը Երևան է ժամանել, որպեսզի ուսանողներին պատմի այն բուհերի մասին, որոնք ներկայացնում է ինքը։

Աշխարհի առաջատար բուհերի ուսանող դառնալու մասին մանրամասն տեղեկություն կարելի է իմանալ` այցելելով Երևանում անցկացվող «Համաշխարհային կրթության բաց դռների օր» ամենամյա հանդիպմանը, որին կմասնակցեն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Իռլանդիայի, Հոլանդիայի, Կանադայի, Չեխիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի և Մալթայի վարկանիշային համալսարանների, IB դպրոցների և ամառային ճամբարների ներկայացուցիչներ։ Նրանք մասնակիցներին մանրամասն տեղեկություն կտրամադրեն բակալավրի, մագիստրոսի, դոկտորական ծրագրերի, կրթաթոշակների և ամառային ծրագրերի վերաբերյալ:

Միջոցառման կազմակերպիչն է «Լոնդոն Այ» միջազգային ուսումնական կենտրոնը, որը հիմնվել է 2011թ-ին։ Կենտրոնի գործադիր-տնօրեն Գայանե Եղիազարյանը կարծում է, որ կենտրոնը հարթակ է դիմորդներին և ուսանողներին անվճար խորհրդատություն տրամադրելու և տարբեր բուհերի ներկայացուցիչների հետ կապեր հաստատելու համար։

© Sputnik / Asatur YesayantsԳայանե Եղիազարյան
Гаяне Егиазарян  - Sputnik Արմենիա
Գայանե Եղիազարյան
Լրահոս
0