00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի ընտրություններ. դեղագործն ընդդեմ իրավաբանի

© Sputnik / Asatur YesayantsРезиденция президента НКР. Степанакерт
Резиденция президента НКР. Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուները գրեթե հասակակիցներ են, անցել են արցախյան պատերազմի միջով, բայց ունեն տարբեր մասնագիտություններ ու կրթություն։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Արցախի հանրապետության նախագահական ընտրություններին առաջադրվել է երկու թեկնածու. գործող նախագահ Բակո Սահակյանն ու Արցախի ԱԺ «Շարժում 88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը։

Արցախի նախագահի ընտրությանն ընդառաջ Sputnik Արմենիան ներկայացնում է, թե ովքեր են առաջադրված թեկնածուներն ու ինչ ճանապարհ է անցել նրանցից յուրաքանչյուրը։

© Photo : ArtsakhpressԲակո Սահակյան
Бако Саакян - Sputnik Արմենիա
Բակո Սահակյան

Բակո Սահակյանն արդեն 10 տարի զբաղեցնում է Արցախի նախագահի պաշտոնը։ Մինչ այդ` 2001 —2007թթ. –ին եղել է Արցախի ազգային անվտանգության պետվարչության պետ, Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն, Արցախի ՊԲ թիկունքի շտաբի պետ, ՊԲ հրամանատարի տեղակալ, ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարի օգնական։ Ունի գեներալ-մայորի զինվորական կոչում:

Բակո Սահակյանը ծնվել է Ստեփանակերտում, 1960 թ–ի օգոստոսի 30-ին։ Ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը, ծառայել է խորհրդային բանակում:

Резиденция президента НКР. Степанакерт - Sputnik Արմենիա
Արցախը նախագահ է ընտրում. անցնցում անցումների քրոնիկոն

1981 թ.-ին աշխատանքի է ընդունվել  Ստեփանակերտի թիվ 9 արտադրական մեքենայացված կոմբինատում` որպես փականագործ-մեխանիկ: Աշխատել է Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատում` որպես քարջարդ բանվոր: Իսկ 1983-1987 թթ. աշխատել է հնությունների վերականգնման գիտական վարչության Ստեփանակերտի մասնաճյուղում` որպես վարպետ-ռեստավրատոր:

1988 թվականից մասնակցել է Արցախյան շարժմանը, ընդգրկվել Արցախի ինքնապաշտպանական ուժերում, 1992-1993 թթ. եղել է Արցախի ինքնապաշտպանության կոմիտեի պետի տեղակալ:

Ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։

Պարգևատրվել է Արցախի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և Ռուսաստանի Դաշնության «Պետրոս Մեծ» 1-ին աստիճանի շքանշաններով, ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի, ՀՀ «Վազգեն Սարգսյան» եւ այլ մեդալներով:

ՌԴ անվտանգության, պաշտպանության եւ օրինապահպանության հարցերով ակադեմիայի իսկական անդամ է:

Բակո Սահակյանը 2 զավակների հայր է։

© Кавказский УзелԷդուարդ Աղաբեկյան
Эдуард Агабекян - Sputnik Արմենիա
Էդուարդ Աղաբեկյան

Էդուարդ Աղաբեկյանը «Շարժում-88» կուսակցության վարչության նախագահն է, 2015թ–ից նաև` Արցախի ԱԺ «Շարժում-88» խմբակցության ղեկավարը։

Ծնվել է 1963թ. հունիսի 2-ին ԼՂԻՄ Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում: Տեղի միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի դեղագործական ֆակուլտետը: Երևանից վերադառնալով աշխատել է ԼՂԻՄ Գլխավոր դեղատնային վարչությունում` որպես  դեղագետ,  վարիչի տեղակալ և վարիչ:

Социолог Агарон Адибекян - Sputnik Արմենիա
Բակո Սահակյանը ժողովրդավար է, Էդուարդ Աղաբեկյանը` հետաքրքիր մարդ. սոցիոլոգի բնութագիրը

1992-1998թթ.` ծառայել է Արցախի ՊԲ շարքերում: Բժշկական ծառայության մայոր է: Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանակիր:

2015 թ–ին «Շարժում-88» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

Էդուարդ Աղաբեկյանը ևս 2 զավակների հայր է։

Հավելենք, որ Արցախի Խորհրդարանի երեք խոշոր խմբակցություններ իրենց 28 պատգամավորներով հայտարարել են, որ քվեարկելու են գործող նախագահի օգտին։

Էդուարդ Աղաբեկյանի օգտին քվեարկելու են նրա ղեկավարած «Շարժում 88» խմբակցության 3 պատգամավորները։

Լրահոս
0