00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախը նախագահ է ընտրում. անցնցում անցումների քրոնիկոն

© Sputnik / Asatur YesayantsРезиденция президента НКР. Степанакерт
Резиденция президента НКР. Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի Խորհրդարանն ու խորհրդարանականները պատրաստ են: Ընտրելու են անցումային փուլի նախագահ:Միջանկյալ ընտրություններ, որ Արցախին անհրաժեշտ են մինչև հաջորդ համապետական նախագահական ընտրություններ:

Դեռ մինչև նախորդ շաբաթ միայն նախագահի մեկ թեկնածուի անուն էր հայտնի: Գործող նախագահին  այդպես էլ այլընտրանք չգտավ խորհրդարանական մեծամասնությունը: «Հայրենիք», «Դաշնակցություն» եւ «Ժողովրդավարություն» խմբակցությունները Բակո Սահակյանին են համարում Արցախի, առայժմ, անցումային միակ նախագահը: Ավելի ուշ օրակարգ մտավ նոր թեկնածուն: Էդուարդ Աղաբեկյանին առաջադրեց «Շարժում-88»  խմբակցությունն, այդպիսով գոնե ինչ-որ չափով ինտրիգային դարձնելով սպասվող ընտրությունները, թեև ինտրիգ, միևնույն է, ընտրությունների օրը չի ստացվի:

Всемирный день беженцев в офисе ООН в Ереване. Гаяне Абраамян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Արցախցին այդպիսին է. վտանգին չի նայում ու կառչում է իր հողից

Արցախի Խորհրդարանն ունի 33 մանդատ. 22-ը համամասնական, 11-ը՝ մեծամասնական ընտրակարգով ընտրված: Միայն մեկ անկախ, ավելի ճիշտ՝ անկուսակցական,  պատգամավոր կա. Արսեն Առստամյանը: Իշխող մեծամասնությունն ունի 33-ից 28 մանդատը, հետևաբար, առավելագույնը 5 պատգամավոր կարող է դեմ լինել Բակո Սահակյանի թեկնածությանը: Իսկ դա, իհարկե, եղանակ չի փոխի:

Արցախի անցումային փուլի նախագահը կընտրվի երեք տարի ժամկետով, մինչև 2020 թվականը: Ընտրությունը կլինի հուլիսին, բայց անցումային նախագահն իր պաշտոնը միայն սեպտեմբերին կստանձնի: Ընտրվելու դեպքում, ի դեպ, նա կղեկավարի նաև կառավարությունը: Վարչապետ չի լինի: Կլինեն նախարարներ ու պետնախարար:

Մեզ հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը ևս մեկ անգամ պարզաբանում է. Սահմանադրության հետ անհամաձայնություն չկա: Ավելին, հենց նոր Սահմանադրությունն է պահանջում, որ գործող նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50 եւ ոչ ուշ, քան 40 օր առաջ Ազգային Ժողովը խմբակցությունների առաջարկությամբ ընտրվի հանրապետության նախագահ ու պաշտոնավարի մինչեւ գործող Ազգային Ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը:

Армен Ашотян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Աշոտյան. «Արցախն ընտրությունների պատճառով անպաշտպան չի մնա»

2017-ին ընդունված Սահմանադրությամբ Արցախն անցել է պետական կառավարման նախագահական համակարգին ու այդուհետ պետության գլխում կանգնած է Նախագահը: Նա ընտրվում է ժողովրդի կողմից՝ ուղղակի ընտրությունների միջոցով, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել հանրապետության նախագահի պաշտոնում: Համաձայն գործող օրենսդրության՝ ԱՀ նախագահը հանդիսանում է գործադիր իշխանության ղեկավար և զինված ուժերի գերագույն հրամանատար: Նա նշանակում է վարչապետին և հաստատում է կառավարության կազմը:

Գործող նախագահ Բակո Սահակյանն արդեն պաշտոնավարել է երկու ժամկետ, ևս 3 տարի նա կղեկավարի Արցախն անցումային փուլում: Կարող է արդյո՞ք Բակո Սահակյանը նախագահ առաջադրվել նաև դրանից հետո: Դավիթ Բաբայանը խորհուրդ է տալիս կանխատեսումներ չանել:

«Հիմա որևէ  բան դժվար է ասել։ Ի՞նչ կլինի երեք տարի հետո, ցանկություն կունենա արդյո՞ք նախագահ Սահակյանն էլի պաշտոնավարել, ցանկություն չի ունենա, ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները: Սահմանդրությանը հակասող որևէ բան Արցախում տեղի չի ունենա»,- վստահեցնում է Արցախի նախագահի խորհրդականը:

Սահմանադրության փոփոխությունից հետո, ըստ էության,որևէ բան չի խանգարի Բակո Սահակյանին դարձյալ առաջադրվել: Նա երկու ժամկետ պաշտոնավարել է կառավարման այլ համակարգ ունեցող Արցախում:

Մինչ այդ՝ հուլիսի 19-ին, ժամը 11-ին սկսվի Արցախի անցումային փուլի նախագահի ընտրությունը: Դա Կանոնակարգ Օրենքով նախատեսված հատուկ նիստ է, որի ընթացքում նախ՝ կներկայացվեն թեկնածուներն, ապա՝ կսկսվի ընտրությունը: Արդեն աշխատանքային օրվա ավարտին, ըստ կանխատեսումների, հայտնի կդառնա, թե ով կնախագահի Արցախում մինչև 2020 թվականը:

Լրահոս
0