00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեծ թուրքական պատի հայկական «ենթատեքստերը»

© Sputnik / Aram NersesyanАрмяно-турецкая граница
Армяно-турецкая граница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ է թուրքական պատը. աշխարհի ամենամեծ սահմանամերձ ամրաշինական կառո՞ւյցը, որը կոչված է պաշտպանելու երկրի տարածքը հարևանների ոտնձգություններից, թե՞ Անկարայի հերթական ձեռնարկը, որին ուղղակի չհաջողվեց Արևմուտքից գումար կորզել սահմանները Սիրիայից Թուրքիա եկող ահաբեկչական ջոկատներից պաշտպանելու համար։

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյանը որոշել է գլուխ հանել այս թուրքական նախաձեռնության ենթատեքստերից։

…Որ զինված ահաբեկիչներն այս ու այն կողմ չթափառեն…

Երբ 2014 թվականի կեսին Ռուսաստանի Դաշնությունն ու ԱՄՆ-ն Անկարայից պահանջում էին փակել թուրք-սիրիական սահմանի 900 կիլոմետրանոց հատվածը, որպեսզի Իսլամական պետության գրոհայինները այսուայնկողմ չանեն, այնտեղից պատասխանում էին, որ չեն կարող դա անել և գումար էին պահանջում։

Арман Ванескегян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրականում. Թուրքիան միանգամից մի քանի քարի արանքում է հայտնվել

Արևմուտքն, իհարկե, գումար չտվեց, քանի որ առանց այդ էլ չափազանց շատ գումար էր ծախսում` օգնելով Թուրքիային իր տարածքում տեղավորել փախստականների հենց նույն Սիրիայից։ Եվ այդ ժամանակ Էրդողանի անձնակազմը կտրուկ քայլերի դիմեց` սկսեց պատ կառուցել (դատելով նախագծից, բետոնե բլոկներից՝ տպավորիչ կառույց է), որն, իբր թե, պետք է կանխի սահմանի ապօրինի հատումները։

Ինչքանո՞վ դա կօգնի թուրքերին` այլ հարց է։ Սակայն արևմտյան մամուլի վերջին հաղորդագրություններից դատելով` շինարարությունն արդեն ավարտված է, և պետք է հասկանալ, որ Թուրքիան այդ կառույցով ուղղակիորեն փակել է թուրքական բանակին չպատկանող տարածքները կամ այն տարածքները, որոնք իրենցից լուրջ խնդիրներ էին ներկայացնում։

Ինչևիցե, Անկարան արդեն սիրիական սահմանի տրամագծով անցնող Թուրքական Մեծ պատի (այսպես են կառույցը կոչել առաջատար պարբերականների լրագրողները) կառուցման ավարտի մասին հաշվետվություն է տվել։ Եթե հաշվի առնենք, որ կառուցվել է 600 կիլոմետրից ավել մի բան (որոշ պարբերականներ 700-ից ավելի են նշում), ակնհայտ է, որ թուրքերը չեն պատսպարվում այն սիրիական շրջաններից, որտեղ իրենց թուրքամետ դաշնակիցներն են ապրում։

Ситуация в Алеппо - Sputnik Արմենիա
Ջարդ Սիրիայում. թուրքական «Եփրատի վահանը»` ահաբեկչական վահանի դեմ

Այսինքն, այս պատի նշանակությունն, այսպես ասած՝ ընտրողական է, իսկ պաշտպանելու է այն, առաջին հերթին, ոչ թե Իսլամական պետության գրոհայիններից, այլ քրդական ջոկատներից, քանի որ Թուրքիայի համար քրդական գործոնն այսօր ավելի կարևոր է, քան Իրաքի և Սիրիայի բոլոր ահաբեկիչները։

Ինչևէ, Թուրքական Մեծ պատի էպոպեան դրանով չավարտվեց։ Պարզվում է, պատսպարող կառույցների շինարարություն է ակնկալվում, որոնք թուրքական տարածքը պաշտպանելու են ապօրինի ներխուժումից Իրանի, և որքան էլ որ զարմանալի լինի` Հայաստանի կողմից։

Թուրքիայի և Իրանի ընդհանուր սահմանի վերաբերյալ անհանգստությունը ինչ-որ կերպ կարելի է բացատրել. այդ սահմանին կից տարածքում մեծամասամբ քրդեր են բնակվում, իսկ թուրքերը հիմա մտահոգված են սեպտեմբերին նշանակված Քրդստանի անկախության մասին հանրաքվեի առթիվ։ Ինչ վերաբերում է Հայաստանի հետ սահմանին, ապա այստեղ Անկարայի հայտարարությունը սկզբում որպես կատակ էր ընկալվում։ Քանի որ հայտնի է, որ հայ-թուրքական սահմանը հսկում են ռուս սահմանապահները, իսկ դա նշանակում է, որ թուրքական սահմանի այդ հատվածը կարելի է համարել աշխարհում ամենապաշտպանվածը։

Սակայն Անկարան, չգիտես ինչու, այդպես չի կարծում։ Ավելին` թուրքերը համոզված են, որ Հայաստանից պետք է նենգություն ու դավեր ակնկալել, դրա համար էլ որոշել են պաշտպանվել մի ամբողջ պատով։

Փորձագետի կարծիքը. քաղաքական ենթատեքստ

Այդ մասին ես խոսել եմ հայտնի թուրքագետ Հակոբ Չաքրայի հետ, և ահա թե ինչ պարզվեց…

СПУТНИК_Кадры сражения сирийских солдат с боевиками Джейш аль-Ислам в Восточной Гуте - Sputnik Արմենիա
Ռուսաստանը հրապարակել է «Իսլամական պետության» դիրքերը հրթիռակոծելու տեսանյութը

«Թուրքիան, իսկապես, որոշել է Հայաստանի հետ սահմանին հսկայական պատ կառուցել, որը կտարանջատեր Իգդիրն ու Կարսը։ Թեև ես կասկածում եմ, որ գործը դրան կհասնի։ Իրականում բոլորը (և առաջին հերթին հենց թուրքերը) գիտեն` ինչքան ամուր է պաշտպանված այդ սահմանը ցանկացած տեսակի ոտնձգություններից։ Այնտեղ գործում են սահմանամերձ տարածքի սկզբունքները, որոնք ընդունվել են դեռևս Խորհրդային Միության ժամանակ։ Այնպես որ, թուրքական կողմի նման նախաձեռնությունն ուղղակի դեմագոգիա է, որը քաղաքական ենթատեքստ ունի։ Չէ՞ որ, եթե Անկարան խոսում է ահաբեկչական խմբավորումների գրոհայիններից պաշտպանվելու մասին, այդ համատեքստում «հարկավոր» է հիշատակել Հայաստանը»,- ասում է փորձագետը։

Չաքրյանը խոսում է նաև այն մասին, որ Թուրքիան շուտով, անպայման, կխոսի Նախիջևանի մասին, ուր, որոշ տվյալների համաձայն, արդեն թուրքական բանակի լուրջ ստորաբաժանումներ են տեղակայվել։ Փորձագետը համոզված է, որ թուրքական մամուլում առաջիկայում, անպայման, կսկսի գրվել Քրդական աշխատավորական կուսակցության ջոկատների մասին, որոնք, իբր, Թուրքիա են ներխուժում հենց հայկական տարածքից։ Անհեթեթություն է, իհարկե, բայց չէ՞ որ խոսքը թուրքական ԶԼՄ-երի մասին է։

Կա ևս մի ենթատեքստ, պնդում է Չաքրյանը։ ԵԱՀԿ-ն բառացիորեն ստիպել է Թուրքիային սահմաններն ականազերծել։ Անկարային, նույնիսկ, այդ գործի համար բավականին մեծ գումար են հատկացրել։ Եվ Թուրքիան «քամելու է» այս իրավիճակից բոլոր դիվիդենտները։ Ասում են՝ եթե ստիպել եք ականազերծել սահմանը, մենք ստիպված ենք պաշտպանվել պատի միջոցով։

Հեղինակի կարծիքը. հումորային, տնտեսական ենթատեքստ

Իրականում հայ-թուրքական սահմանին կառուցվող պատը Հայաստանի համար ոչ մի բան չի փոխում։ Կարծում եմ`հայ-ռուսական սահմանապահներն ապահով հսկում են սահմանը։ Ինչպես ժամանակին ասում էին` կողպեքով։

Турция - Sputnik Արմենիա
Թուրքիան սարսափում է Քրդստանի հանրաքվեից

Մյուս կողմից` երբ պարզվեց, որ պատն, ըստ նախագծի, լուրջ ամրաշինական կառույց է մեծ բետոնե բլոկներից (դրանցից ամեն մեկը 7 տոննա քաշով, 2 մետր լայնությամբ, 3 մետր բարձրությամբ), միանգամից մտածում ես` ինչքան բետոն են օգտագործելու մեր հարևաններն այդ կառույցի վրա։

Հետո հիշեցի, որ հայ-թուրքական սահմանին շատ մոտիկ՝ 10 կիլոմետր հեռավորության վրա, գտնվում է Արարատի ցեմենտի գործարանը, որը լուրջ օժանդակություն էր Հայաստանում լայնածավալ շինարարության համար. հիշեք 2000-ականների սկզբը։ Այո, այն ժամանակ ցեմենտով լի բեռնատարեր էին գնում Իրան։

Հիմա արտադրության ծավալն իջել է, և շատ տեղին կլիներ, եթե ինչ-որ ճարպիկ մենեջերի հաջողվեր պայմանավորվել Անկարայի հետ, որ բլոկների համար ցեմենտը գնեին Արարատի ցեմենտի գործարանից…

Արտադրությունը նոր թափ կստանար…

Русская версия

Լրահոս
0