00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջարդ Սիրիայում. թուրքական «Եփրատի վահանը»` ահաբեկչական վահանի դեմ

© Sputnik / Михаил Алаеддин / Անցնել մեդիապահոցСитуация в Алеппо
Ситуация в Алеппо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Իսլամական պետության» գրոհայինները թուրքական բանակի «Եփրատի վահան» գործողությունների դեմ իրենց սեփական վահանն են հանել` խաղաղ բնակիչներին. գրոհայինները մարտական գործողություններ են իրականացնում սիրիական Էլ Բաբ քաղաքի մերձակայքում։

Վերջին օրերին ողբերգական իրադարձություններ են ծավալվել Էլ Բաբ քաղաքում, որը տեղակայված է սիրիական բանակի ուժերով ազատագրված Հալեպի ճանապարհին։

Սիրիայի տարածք ներխուժած թուրքական բանակն ամեն կերպ ջանում է զավթել հենց այս բնակավայրը, քանի որ այն կարող է Ռաքքա տանող բանալի դառնալ։ Անկարայում երևի հույս ունեն, որ դա լուրջ խաղաքարտ կդառնա և՛ պաշտոնական Դամասկոսի, և՛ ռուսական օդատիեզերական ուժերի հրամանատարության, և՛ Հեզբոլահի հրամանատարների հետ բանակցություններում։

Армен Петросян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Արաբագետ. Սիրիայում վիճակը չի փոխվի մինչև 2017-ի սկիզբը

Հենց այդ պատճառով թուրքական բանակային խմբավորումը, որը «Եփրատի վահան» գործողություն էր իրականացնում Սիրիայում, վերջին օրերին ուժեղացրել էր մարտական ճնշումները Էլ Բաբում հաստատված ԻՊ գրոհայինների ջոկատի նկատմամբ։ Նույնիսկ քաղաքի սահմանն էր հատել։

Սակայն ԻՊ ղեկավարությունը, ամենայն հավանականությամբ, սեփական ծրագրերն ուն, և հանգստյան օրերին ջիհադականները հակագրոհ են ձեռնարկել, որն, ըստ տվյալների, բավականին հաջող է անցել։ Ականատեսները պնդում են, որ գրոհի սկզբում ԻՊ գրոհայինների` թուրքական բանակի դիրքերին ուղղված մարտավարությունը հաջող ընթացք է ունեցել, այսպես ասած, ռազմագիտության «ճիշտ» օրենքների համաձայն, ինչը ջիհադականները ցուցադրել էին Պալմիրան գրավելու ժամանակ։ Հարձակվող շարասյան պարագլուխները եղել են այսպես կոչված «շահիդ-մոբիլները», որոնց, փաստորեն, չեն կարողացել կանգնեցնել թուրքական Abrahams տանկերի արկերով. պայթուցիկներով հագեցած ավտոմեքենաների մեծ մասը հասել է նշանակետին…

Իսկ հետո արդեն, երբ ջիհադականներին հաջողվել է վերացնել պաշտպանական զորքի հրամանատարային և կապի կետերը, հարձակման են անցել վարժեցրած գրոհայինները։

Էլ Բաբի արվարձանի վերաբերյալ տեղեկությունները տարբեր են։ ԻՊ-ին ենթարկվող ԶԼՄ-ները հայտնում են, որ ավելի քան 70 թուրք զինվոր է սպանվել և Abrahams տեսակի 4 տանկ է խոցվել։ Պաշտոնական Անկարան պնդում է, որ 14-17 զինվոր է կորցրել, մեկ ամերիկյան տանկ և գրավել է ջիհադականների զրահապատ բուլդոզերը (թուրքերն այն օգտագործում են ականապատ դաշտերով անցնելու ժամանակ)։

Ամեն դեպքում թուրք զինվորներն իրենց դիրքերը հանձնել են ու անցել քաղաքի մյուս կողմ, և այժմ ԻՊ գրոհայիններն են հսկում այնտեղ գտնվող զինվորական հոսպիտալը։ Վերջին տեղեկությունները վկայում են, որ Էլ Բաբի բնակիչները, որոնք հանգստյան օրերին փորձել են հեռանալ քաղաքից, հայտնվել են ջիհադականների կրակոցների տակ։

Արևմտյան ԶԼՄ-ները հայտնում են, որ առնվազն 30 մարդ է սպանվել։ ԻՊ ղեկավարությունը, փաստորեն, որոշել է քաղաքում պահել խաղաղ բնակիչներին` որպես յուրահատուկ վահան օգտագործելով օդային ռմբակոծությունների և թուրքական «Եփրատի վահան» խմբավորման հրետակոծման դեմ։

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0