00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախագահի կարդացած գրքերը, ընտանեկան բիզնեսի վերածած հատուկ դպրոցը և ՊՆ չարաշահումները

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր. Sputnik Արմենիան ներկայացնում է հունիսի 3-ի մամուլի տեսությունը։

«168 ժամ». Ի՞նչ գրքեր է կարդում ՀՀ նախագահը

«168 ժամ»--ին հետաքրքրել է, թե ինչ գրքեր են դրված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատասեղանին, որի մոտ նա վերջին օրերին ընդունում է նոր կառավարության վերանշանակված նախարարներին և տարբեր գերատեսչությունների ղեկավարներին։

Серж Саргсян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Կրթության ազգային ծրագրին նվիրված միջոցառմանը

«Այդ լուսանկարները շատերի կողմից քննարկման առարկա դարձան՝ ի՞նչ գրքեր են դրված, խնամքով շարված ՀՀ նախագահի գրասեղանին, որոնց դասավորությունը տարբեր հանդիպումների ընթացքում գրեթե չի փոփոխվում։ Արդյո՞ք դրանք այն գրքերն են, որոնք Սերժ Սարգսյանը պարբերաբար ընթերցում է, թե՞ նրանք են, որոնք երկրի ղեկավարը նվեր է ստացել տարբեր առիթներով: Եվ, ի վերջո, որո՞նք են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գրական նախասիրությունները»,- գրում է թերթը և հավելում, որ այդ հարցերի պատասխանները փորձել է ստանալ հենց Սերժ Սարգսյանից։

«Իմ աշխատասեղանին դրված գրքերը թե՛ տարբեր անձանց կողմից արված նվերներ են, թե՛ այն գրքերն են, որոնք ընթերցում կամ վերընթերցում եմ, երբ այդպիսի հնարավորություն է ընձեռվում ժամանակի առումով: Ասեմ, որ աշխատասենյակում գրքերով շրջապատված լինելով՝ ինձ ինչ-որ տեղ գրքի, գիտելիքի զորությամբ ապահովագրված ու պաշտպանված եմ զգում:

Ինչ վերաբերում է գրական նախասիրություններին, ապա ներկայումս վերընթերցում եմ Նիալ Ֆերգյուսոնի «Քաղաքակրթությունը» և Հելմութ Շեկի «Նախանձը», ինչպես նաև Եղիշե Չարենցի ստեղծագործությունները»,- թերթի փոխանցմամբ՝ պատասխանել է Սերժ Սարգսյանը:

«Հրապարակ». Նուբարաշենի հատուկ դպրոցը` ընտանեկան բիզնես

«Հրապարակ»-ն անդրադարձել է Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցին, որը մի քանի տարի առաջ հայտնվել էր հասարակության և մամուլի ուշադրության կենտրոնում։ Թերթը հետաքրքրվել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել դպրոցում հայտնի սկանդալից հետո։

Шенгавит, Ереван. - Sputnik Արմենիա
Նուբարաշենի գիշերօթիկի 66 երեխաներից 50-ը ընտանիք են վերադարձել

«Պարզվում է, Մերուժան Ենգիբարյանի՝ տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո այս պաշտոնը զբաղեցրել է նրա փեսան՝ Խաչիկ Մուրադյանը։ Այս նշանակումը նրա անձնական կյանքում էլ վճռորոշ է եղել՝ ամուսնացել է նախկին տնօրենի աղջկա հետ եւ նրան փոխանցել իր պաշտոնը։ Նրանից հետո դպրոցի տնօրեն է նշանակվել Մերուժան Ենգիբարյանի դուստրը՝ Անահիտ Ենգիբարյանը։ Այսպես, ընտանիքի անդամները դպրոցը փոխանցել են միմյանց»,- գրում է «Հրապարակը»։

Թերթը հիշեցնում է, որ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում տարիներ առաջ ՄԱԿ-ի ծրագրով աշխատած ակտիվիստներին դպրոցի երեխաները պատմել էին, որ հայոց լեզվի ուսուցիչն անառակաբարո գործողություններ է կատարել իրենց հետ։ 2010 թվականին ուսուցչին մեղադրանք առաջադրվեց։ Իսկ դպրոցի տնօրեն Մերուժան Ենգիբարյանն ազատվեց աշխատանքից։

«Հրապարակ». Հոսպիտալում չարաշահումնե՞ր են հայտնաբերվել

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը մայիսի կեսերին ազատվել էր պաշտոնից: ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը հավաստիացրել էր, որ ազատման պատճառը քաղաքական չէ․ «Ասատուրյանն ազատվել է ծառայողական անհրաժեշտությունից ելնելով եւ գրանցվել է ՊՆ կադրերի ռեզերվ»:

Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Չարաշահումներ՝ ՀՀ ՊՆ կողմից դրամական միջոցներ հատկացնելու գործընթացում

Սակայն, «Հրապարակ»-ի տեղեկություններով, այս հեռացման հիմքում հայտնաբերված չարաշահումներն են, խախտումները։ ՊՆ ղեկավարությունը որոշել է իրավապահներին չդիմել, բավարարվել է աշխատանքից ազատումով՝ հաշվի առնելով երկար տարիներ հոսպիտալում նրա ծառայությունը։ ՊՆ-ից «Հրապարակ»-ին հայտնել են, որ Արամ Ասատուրյանին փոխարինել է բուժական գծով տեղակալ, մայոր Արտաշես Խաչատրյանը:

«Հայկական ժամանակ». Պատերազմի վտանգը շատ մեծ է

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանի հետ, որը վերլուծել է «Միջազգային ճգնաժամային խումբ» անկախ կազմակերպության երեկ հրապարակած զեկույցը, որում Արցախի պատերազմի վերսկսման վտանգը մեծ էր համարվել:

Правительство НКР - Sputnik Արմենիա
Արցախի տնտեսությունն ակտիվացել է, բեռնափոխադրումներն ու ուղևորափոխադրումներն՝ ավելացել

«Այն, որ համեմատած նախորդ տարիների հետ, հիմա պատերազմի բռնկման վտանգն ավելի մեծ է, դրանում ոչ մի խոսք, որովհետեւ Ադրբեջանն ունի այստեղ կառուցած քաղաքական հենք: Դա նա է, որ ինքը ներքին լսարանում, իր ժողովրդի մեջ կարողանա պահպանել իր դիկտատուրան եւ տնտեսական լծակները, այսինքն՝ Ալիեւի կլանը, որպեսզի կարողանա պահպանի ընտանեկան կլանը: 20 տարուց ավելի է այն հյուսվածքն են հյուսել ժողովրդի մեջ, որ շուտով «մենք պետք է հետ վերցնենք մեր հողերը, եթե ոչ, ապա պետք է պատերազմ սկսվի»:

Հողերը չեն վերցրել դիվանագիտական ճանապարհով, հիմա, ըստ իրենց, պետք է Արցախը հետ վերցնեն եւ դա ուզում են անել պատերազմի ճանապարհով, որի առջեւ իրենք կանգնելու ոչինչ չունեն, ոչինչ իրենց չի պահում: Նրանք կարող է միայն պատերազմից հետ պահել տնտեսական վիճակն ու այլ գործոններ, բայց նրանք հասել են դրան»,- թերթի փոխանցմամբ՝ ասել է Վահան Բադասյանը:

Նա նաև ասել է, որ եթե այսօր Հայաստանի իշխանությունները մտադրություն ունենան բանակը զինելու, երկրի տնտեսական համակարգը հզորացնելու, ապա Ադրբեջանը ոչ մի ոտնձգություն չի փորձի կատարել։ «Նա անում է բոլոր ոտնձգությունները թույլ Հայաստանի վրա»,- ասել է նա։

Լրահոս
0