00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Սևանում «սավառնող» տոպրակների ճակատագրից մինչև ԱԺ–ի օպտիմալացում

© Sputnik / Asatur YesayantsГазеты
Газеты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է մայիսի 24–ի մամուլի տեսությունը։

Հրապարակ. «Օպտիմալացում ԱԺ-ում»

Թերթը գրում է, որ Ազգային ժողովում մեկնարկել է աշխատակազմի օպտիմալացումը։

«ԱԺ նոր ղեկավարությունը ձեռնամուխ է եղել աշխատակազմի օպտիմալացմանը։ Աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը զարմանքով տեղեկացել է, որ ԱԺ նախագահն ունի 23 օգնական ու խորհրդական։ Վերջին նախագահներից ամեն մեկն իր օգնականներն ու խորհրդականներն է բերել, բայց աղմուկից խուսափելու համար նախկիններին ձեռք չի տվել։ Առաջին կրճատվողները լինելու են նրանք»,-գրում է թերթը։

Ара Сагателян - Sputnik Արմենիա
Նախագահականից` ԱԺ. Արա Սաղաթելյանը նշանակվեց ԱԺ աշխատակազմի ղեկավար

Առավոտ. «Էկոպայուսակները` այլընտրանք «անմահ աղբին»»

Սևանի ավազանի Ֆաունայի և Ֆլորայի միջավայրում պոլիէթիլենային տոպրակների քանակը նվազեցնելու և այդ վնասակար ազդեցությունը քչացնելու նպատակով Սևան համայնքի ավագանու անդամ Արթուր Մելքոնյանը Սևանում ծրագիր կիրականացնի։

«Արթուր Մելքոնյանի խոսքով`ծրագրի առաջին նպատակը հասարակության և շրջանում պոլիէթիլենային տոպրակների վնասակար ազդեցության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն է, ինչպես նաև միջոցառումների միջոցով թղթե և կտորե տոպրակների օգտագործման տարածումը. «Ծրագրի կարևորությունն այս տարածաշրջանում առավել քան ընդգծված է` հաշվի առնելով Սևանա լճի ափերին տոպրակների կուտակումները, դրանց վնասակար ազդեցությունը։ Ծրագիրն իրականացվելու է դրամաշնորհի միջոցով։ Արդյունքում ձեռք բերված կարի և ասեղնագործ մեքենաներն առաջին փորձնական արտադրանքն են տալիս։ Ըստ ծրագիրն իրականացնողների` նորաձև, տարբեր լոգոներով և տարբերանշաններով տոպրակները դառնալու են մարդկանց ձեռքի անբաժան աքսեսուարը»»,-գրում է թերթը։

Իրավունք. «Քաղաքական զարմանք»

Թերթը գրում է, որ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ժամանակ առ ժամանակ հայերեն է թարգմանում գաղտնազերծած դիվանագիտական փաստաթղթերը և զարմանալի մանրամասներ բացահայտում։

«Սակայն ամենազարմանալի բացահայտումը նա արել է վերջերս։ Պարզվում է, որ մազութային սուլթանատին մշտապես զորակցող Պակիստանը, որն իբր չի ճանաչել ՀՀ անկախությունը, իրականում լավ էլ ճանաչել է։ Պակիստանը ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն 1992 թվականի մարտի 2-ին, երբ ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի թիվ A/RES/46/227 բանաձևին (բանաձևը վերաբերում է Հայաստանի ՄԱԿ-ին անդամակցելուն) դեմ չի եղել, որի հետևանքով բանաձևն ընդունվել է առանց քվեարկության` անդամ-երկրների կոնսեսուսով։ Այսինքն` Պակիստանը կարող էր պահանջել քվեարկություն և դեմ քվեարկել Հայաստանի մասնակցությանը, սակայն չի արել։ Պակիստանը ճանաչել է Հայաստանը որպես ՄԱԿ-ի լիիրավ անդամ, հետևաբար` անկախ պետություն։ Մնացած ամեն ինչ ադրբեջանահաճո պոպուլիզմ է»,-գրում է թերթը։

Էրդողանի` ԱՄՆ կատարած այցի ժամանակ թուրք ազգայնականները հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա - Sputnik Արմենիա
Թե ինչպես են թուրք ազգայնականները հարձակվում հայերի, քրդերի ու հույների վրա

Հայկական ժամանակ. «Վրդովված են»

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը կանչվել է պետքարտուղարություն` քննարկելու նախագահ Էրդողանի վաշինգտոնյան այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների հանդեպ բռնության դեպքը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։

«Ընթանում է քննություն։ Մենք կսպասենք և կտեսնենք, թե ինչ է պարզելու քննությունը։ Բայց մենք հայտնել ենք Թուրքիայի դեսպանատան դիմաց տեղի ունեցածի վերաբերյալ մեր վրդովմունքը»,-Foxnews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Թիլերսոնը։ Նա նշել է, որ պետքարտուղարությունը տեղի ունեցածն ուղղակի անընդունելի է գնահատել»,- գրում է թերթը։

Русская версия

Լրահոս
0