ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար է նշանակվել ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՕԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը:
«Արա Սաղաթելյանն իմ վաղեմի ընկերն ու բարեկամն է: Վստահ եմ, որ նրա փորձն ու գիտելիքները բավարար են այդ պաշտոնում աշխատելու համար»,- ասաց Թովմասյանը:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր Հրայր Թովմասյանը, որն ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո պատգամավոր է ընտրվել։