ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Ի պատասխան արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հակառակորդի դրսևորած ակտիվության, ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ: Այս մասին հայտարարել է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած հավաստի տվյալների, ադրբեջանական կողմը կրել է կորուստներ»,- նշված է հայտարարության մեջ:
Արցախի ՊՆ-ն գործողության տեսագրությունից մի հատված է հրապարակել։