00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. 8 միլիոնի վնաս պետությանը և Կարեն Կարապետյանի պատասխանը Սերժ Սարգսյանին

© Sputnik / Asatur YesayantsГазеты
Газеты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է մայիսի 11–ի մամուլի տեսությունը։

Հայկական Ժամանակ. «8 միլիոնի վնաս»

Ադրբեջանական ծագմամբ խնձորի ներկրումը ՀՀ պետական բյուջեին հասցրել է ավելի քան 8 միլիոն դրամի վնաս: Այսպիսի հաշվարկ է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեն, որը քննում է նշված գործը: Այս գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի:

Քրեական գործ - Sputnik Արմենիա
Ադրբեջանական խնձորի գործը հանձնեցին հատուկ քննչականին

Ըստ քրեական գործի տվյալների` հունվարից մինչև ապրիլի վերջ փոքր խմբաքանակներով ներկրված այդ խնձորի համար պետբյուջե պետք է վճարվեր 7.3 միլիոն դրամի հարկ: Եվս 900 հազար դրամի հարկ էլ պետք է վճարվեր դրա մանրածախ վաճառքից, որը, ըստ նյութերի, իրականացվել է Մալաթիայի շուկայում: Չորս անձանցից 2-ը, որոնց մեղադրանք է առաջադրված, Բագրատաշեն համայնքի բնակիչներ են, մյուս երկուսը` երևանցիներ:

Հրապարակ. «Սերժ Սարգսյանը խաղում է. ԱԺ խոսնակի «անսպասելի» ընտրություն է լինելու»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ավանդաբար հինգշաբթի օրերին կայացող ՀՀԿ նիստն այսօր չի կայանա, հնարավոր է` այն տեղափոխվի հաջորդ շաբաթ և հրավիրվի ԱԺ առաջին նիստին նախորդող օրերին, որի ժամանակ Սերժ Սարգսյանը կհայտարարի, թե ով ինչ պաշտոն կստանա:

Խնդիրն այն չէ, որ կիրակի Երևանի ավագանու ընտրություններն են, և ընտրարշավին լծվել է ՀՀԿ-ի ողջ ակտիվն ու պատրաստվում է Տարոն Մարգարյանի համար ջախջախիչ հաղթանակ ապահովել, այլև Սերժ Սարգսյանի գործելաոճն է այդպիսին՝ մինչև վերջ պահել ինտրիգը, խաղալ կուսակիցների նյարդերի վրա:

Ի դեպ, տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ն որոշել է խորհրդարանական մշտական հանձնաժողովների թիվը դարձնել 9, որից 6-ի նախագահությունը, ըստ Դոնթի բանաձևի, կհասնի ՀՀԿ-ին, 3-ը՝ «Ծառուկյան» դաշինքին, իսկ «Ելք»-ը չի ստանա:

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԲՈՍԱՅԳՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԽՈՍԵՑ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԻՐ ԱՊԱԳԱ ՊԱՇՏՈՆԻ ՄԱՍԻՆ - Sputnik Արմենիա
Վարչապետ Կարապետյանի համար ընդունելի է ԱԺ նախագահի պաշտոնը

Իշխանական շրջանակներում չեն բացառում նաև ԱԺ խոսնակի «անսպասելի» ընտրություն, բոլորովին նոր անուն, այդ թվում՝ չեն բացառում գործող Գալուստ Գրիգորիչի վերանշանակումը»:

Ժամանակ. «Կարեն Կարապետյանի պատասխանը Սերժ և Վիգեն Սարգսյաններին»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կարեն Կարապետյանն ավստրիական ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է վարչապետ մնալ 2018 թվականից հետո նաև: Այդ թեմայով իր պատրաստակամության մասին Կարապետյանն առաջին անգամ չէ, որ հայտարարում է։ Այդ իմաստով նրա հավակնությունը, հետևաբար նաև Սերժ Սարգսյանի ծրագրերի հետ մրցակցությունն, այլևս նորություն չէ:

Կարապետյանի հարցազրույցում ուշագրավ է մեկ այլ բան՝ Իսրայելի օրինակի մատնանշումը պատերազմական, չկարգավորված հակամարտության պայմաններում Հայաստանի զարգացման հեռանկարի վերաբերյալ համատեքստում: Կարեն Կարապետյանը բերում է Իսրայելի օրինակն ու մատնանշում, որ Իսրայելն էլ ուներ ծանր պայմաններում զարգացման խնդիր և լուծեց այն:

Ինչո՞վ է հետաքրքրական օրինակը: Ինքնին, որպես մոդել, անշուշտ: Բայց այստեղ կա նաև ներքաղաքական հետաքրքրությունը կամ՝ ներիշխանական: Ի՞նչ է Իսրայելի օրինակը, զարգացման մոդելը: Այո՝ ազգ-բանակ: Այդ արձանագրումը, թերևս, բավարար է՝ պատկերացնելու համար, թե ինչ է ակնարկում Կարեն Կարապետյանն` Իսրայելի զարգացման օրինակը մատնանշելով:

Ժողովուրդ. «Արտեմ Ասատրյանը փնտրում է Սերժ Սարգսյանի և վարչապետի մոտ իր համար բարեխոսող նոր մարդկանց»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ամեն գնով ցանկանում է լինել նոր կառավարության կազմում ու այս օրերին ակտիվորեն զբաղված է իր հետագա պաշտոնավարման հարցը կարգավորելով:

Премьер-министр РА Карен Карапетян - Sputnik Արմենիա
Կարեն Կարապետյան. «Պատրաստ եմ շատ բան փոխել Հայաստանում»

Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Ասատրյանը լուրջ մտավախություն ունի, որ իր ղեկավարած նախարարության ենթակայության տակ գտնվող հիմնարկություններում բացահայտված կոռուպցիոն սկանդալների պատճառով իրեն չեն վերանշանակի:

Ու հիմա նա փնտրում է նոր մարդկանց, որոնք կկարողանան Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի մոտ բարեխոսել իր համար ու համոզել, որ Ասատրյանին կրկին նախարար նշանակեն: Բայց եթե Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն աչք փակեն մինչ այս բացահայտված կոռուպցիոն սկանդալների վրա ու կրկին նախարար նշանակեն Ասատրյանին, կստացվի, որ նրանք ոչ միայն աչք են փակում տեղի ունեցած հանցագործությունների վրա, այլև խթանում են նոր ապօրինությունները»:

Լրահոս
0