00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Խոստում». Հոլիվուդը Հայոց ցեղասպանության մասին

© AP Photo / Jose Haro/Open Road FilmsАктер Оскар Айзек. Фильм "Обещание"
Актер Оскар Айзек. Фильм Обещание - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայոց ցեղասպանության փաստը երկար ժամանակ գաղտնի էր պահվում, և այն չէին ճանաչում։ Եվ ահա այս ողբերգությանը մի մեծ, մասշտաբային և թանկ ֆիլմ նվիրեցին «Խոստում» անունով, որտեղ հոլիվուդյան աստղեր նկարահանվեցին։ Sputnik–ի սյունակագիր Լև Ռիժկովը պատմում է իր տպավորությունների մասին։

Լև Ռիժկով, Sputnik Արմենիա

Այս իրադարձությունը 102 տարի առաջ բացեց դժոխքի դռները։ Հենց այդ ժամանակ օրհնված հողի վրա, որն ապաստան էր տվել Նոյան տապանին, չարիք եղավ, որի հավասարը չէին տեսել որևէ այլ տեղ։ Սրան հաջորդեցին այլ աղետներ՝ XX դարը դաժանագույն դարձնելով։

Սեր ժանտախտի ժամանակ

Սկսեմ գլխավորից։ Արդյո՞ք փոխանցվել է ողբերգության մթնոլորտը։ Պատասխան. անկասկած։ Ընդ որում, արվել է դա ամենայն նրբանկատությամբ, շատ կոռեկտ։ Միանգամից ասեմ, որ վայրագությունների տեսարանները մանրակրկիտ ցուցադրված չեն, ինչն, անկասկած, լավ է։

Кристиан Бэйл и Оскар Айзек. Фильм Обещание - Sputnik Արմենիա
Քրիստիան Բեյլն ու Օսկար Այզեքը` Հայոց ցեղասպանության և «Խոստում» ֆիլմի մասին

Կան այլ տեսարաններ։ Սպանություն, ջարդ` այս ամենը որպես ֆոն։ Իսկ առաջին պլանում ցուցադրվում է գլխավոր հերոսների պատմությունը։ Պարզապես տեսնում և չես հասկանում, թե ինչպես մարդիկ կարող էին ողջ մնալ, հարսանիքներ անել, սիրել միմյանց, երբ նման բան է տեղի ունենում։ Սա բոլոր սարսափ ֆիլմերից ավելի վախենալու է։

Ինչ վերաբերում է արցունք թափելուն։ Ֆիլմը դիտելուց առաջ, անպայման, զինվեք թաշկինակներով։ Պարտադիր արտասվելու եք։ Այս տողերի հեղինակը երկար էր զսպում իրեն, սակայն երբ գլխավոր հերոսը դիերի կույտի մեջ գտավ իր հղի կնոջը՝ չդիմացավ։ Արցունքները թափվեցին, ինչ թաքցնեմ։

Հայաստանն Իսպանիայում

Բացի նրբանկատությունից, ցնցեց տեսարանի բնական լինելը։ Այսինքն, ժամանակի ոգուն և վայրին համապատասխան լինելը։ Եվ այդ համապատասխանությունը շատ բաներում է արտահայտվում։ Օրինակ՝ զգեստների, կենցաղային պարագաների, տների կահավորման և, նույնիսկ, ակնոցի ձևի մեջ։ Բավական է տեսնել միայն դրեզինայով ավտոմեքենան ֆիլմի ամենասկզբում։ Նկատելի է մարդկանց (ռուսական թատրոններում նրանց բուտաֆորիա պատրաստող են անվանում) մանրակրկիտ և սիրով արված աշխատանքը։

Саманта Пауэр - Sputnik Արմենիա
Պուլիտցերյան մրցանակակիր Սամանտա Պաուերն աջակցել է «Խոստում» ֆիլմին

Առանձին ուշադրության են արժանի բնապատկերները։ Նախ՝ ապշելի գեղեցկություն։ Երկրորդը` բնական։ Ահա սիրիական անապատը դալուկ թփերով, ահա կեչու պուրակը լեռներում, իսկ ահա անատոլիական բլուրները` ծովի մոտ։

Հայերին մարմնավորում էին իսպանացիները։ Պարզվում է, որ երկու ժողովուրդներն արտաքին նմանություն ունեն։ Համենայնդեպս, իսկության տպավորություն է ստեղծվում։

Խոսեմ նաև երաժշտության մասին։ Հեշտ կլիներ ֆիլմի մթնոլորտը փչացնել որևէ ժամանակակից լացակումած շլյագերով։ Բայց, բարեբախտաբար, «Խոստումի» ստեղծողները զերծ մնացին այդ գայթակղությունից։ Երաժշտությունը ֆիլմում շատ է, այն էլ՝ հայկական, հին, մեծն Կոմիտասի ստեղծագործություններից։ Նշեմ, որ ֆիլմում նա ևս կա երկու-երեք դրվագներում։ Չգիտեմ, թե ով էր նրան մարմնավորել, սակայն այդ դերասանն անկրկնելի գեղեցիկ է երգում։ Հայերեն։

Դերասանական կազմի բազմազգությունը

Դերասանների մասին։ Ֆիլմի գլխավոր հերոսը Քրիստիան Բեյլն է։ Բրիտանացի դերասան (ավելի ճիշտ ուելսցի)։ Ժամանակին նա «Հեղինակություն» («Պրեստիժ») ֆիլմում հրաշալի կատարեց գարշելի աճպարարի դերը։ Իսկ «Խոստում» ֆիլմում Բեյլը մարմնավորեց «Ասոշիեյթեդ Փրես» ամերիկյան գործակալության թղթակից Քրիս Մայերսի դերը։ Նա դաժան մորուքավոր տղամարդ է, բթացած վախի զգացումով և մասնագիտական պարտքի բարձր գիտակցմամբ։

Премьера фильма Обещание в Лос-Анджелесе - Sputnik Արմենիա
«Խոստում» ֆիլմի պրեմիերան Լոս Անջելեսում. Քիմն ու Շերը արտասվեցին

Ֆիլմում Բեյլի հերոսը մի արտահայտություն է ասում, որը մխրճվեց ուղեղիս մեջ։ «Եթե չլինեին լրագրողները, հայ ժողովուրդը ողջ չէր մնա», — ասաց նա։ Ինչպես պարզվեց՝ սրա մեջ կա ճշմարտության նշույլ։

«Արդյո՞ք սա ճշմարտություն է»,- հարցրեցի ես պատմաբան Արմեն Գասպարյանին։ Նա հաստատեց, որ 1915 թվականին ԱՄՆ-ը դեռ չէր մասնակցում պատերազմին։ Եվ ամերիկացի լրագրողներն, իսկապես, աշխատում էին ցեղասպանության վայրերում։ Չորս-հինգ հոգի։ Եվ, այո, հենց նրանք, ըստ էության, վտանգելով իրենց կյանքը՝ լուսաբանում էին ցեղասպանությունը։ Անվախ, անկախ թուրքական իշխանության աննախադեպ ճնշումներից։ Եվ փրկում մարդկանց։

Մեկ այլ դերասան էլ կա` Օսկար Այզեքը։ Բավականին հայտնի դերասան։ Այժմ նկարահանվում է «Աստղային պատերազմների» նոր դրվագում։ Իսկ «Խոստում» ֆիլմում խաղում է երիտասարդ հայ բժիշկ ուսանողի դերը։ Կերպարի լիարժեք զգացում։ Թեև ինքը` Այզեքը, գվատեմալացի է։

Фотоколл актеров фильма Великий Гэтсби в Каннах - Sputnik Արմենիա
«Խոստում» ֆիլմն անտարբեր չի թողել նաև Լեոնարդո Դի Կապրիոյին

Կանադացի դերասանուհի Շառլոտ լե Բոնը հայուհու կերպարն է մարմնավորել ֆիլմում։ Եվ գիտեք, կրկին շատ տիպիկ։ Եվ հրաշալի խաղում է, և ինքն է գեղեցիկ։ Կա նաև Երևանից մի դերասանուհի` Անժելա Սարաֆյանը, որը հրաշալի կերպար է կերտել։ Խաղում է նաև հայտնի ֆրանսիացի դերասան Ժան Ռենոն փոքր, սակայն վառ մի դերում։

Ռեժիսոր Թերի Ջորջը ծնվել է Հյուսիսային Իռլանդիայում։ Ոչ այդքան երիտասարդ մի տղամարդ է, որի պատանեկությունն անցել է Օլստերի բնակիչների և բրիտանական գաղութային մեքենայի առճակատման ժամանակաշրջանում։ Այնպես որ, կարելի է ենթադրել, որ մեծ կայսրության և հալածվող ժողովրդի թեման չէր կարող չանհանգստացնել Թերի Ջորջին դեռ երիտասարդ տարիքից։

Ոչնչացնել հնարավոր չէ

Ցեղասպանությանը նվիրված ֆիլմը միշտ դիտվում է վախով և ցավով։ Բավական է հիշել, օրինակ ՝«Գնա և նայիր» Էլեմ Կլիմովի ֆիլմը։ Կամ վերջերս նկարահանված Վոյչեխ Սմաժովսկու լեհական «Վոլին» ֆիլմը։ «Խոստումի» հետ համեմատած՝ շատ ծանր ֆիլմեր են։

Այո, հեղինակները ստիպում են հանդիսատեսին հեկեկալ, սակայն ֆիլմում ատելություն չկա։ Որքան էլ պարադոքսալ հնչի՝ «Խոստումը» բարության ներարկում է։ Կատարսիսից հետո հոգուդ խաղաղություն է իջնում։ Ֆիլմի ավարտին մեծն Վիլյամ Սարոյանից արված մեջբերումը բավականին նշանակալի է դառնում, նա ասել էր, որ Հայաստանը փոքր ժողովուրդ է, որին հնարավոր չէ ոչնչացնել։ Որտեղ հանդիպում են երկու հայեր, այնտեղ վերածնվում է հայ ժողովուրդը։

Русская версия

Լրահոս
0