00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քրիստիան Բեյլն ու Օսկար Այզեքը` Հայոց ցեղասպանության և «Խոստում» ֆիլմի մասին

© AP Photo / Jose HaroКристиан Бэйл и Оскар Айзек. Фильм "Обещание"
Кристиан Бэйл и Оскар Айзек. Фильм Обещание - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Խոստում» ֆիլմի գլխավոր դերակատարներ Քրիստիան Բեյլն ու Օսկար Այզեքը The Hollywood Reporter–ին տված հարցազրույցում պատմել են ֆիլմում մարմնավորած կերպարների և այն մասին, թե ինչ գիտեին Հայոց ցեղասպանության վերաբերյալ մինչև ֆիլմի նկարահանումները։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Հայտնի հոլիվուդյան դերասաններ, «Խոստում» ֆիլմի գլխավոր դերակատարներ Քրիստիան Բեյլն ու Օսկար Այզեքը մինչև ֆիլմի նկարահանումները ոչինչ չէին լսել Հայոց ցեղասպանության մասին։ Երկու դերասաններն էլ ցնցում են ապրել, երբ իմացել են Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայի բարբարոսական սպանության մասին։ Այդ մասին դերասանները խոսել են The Hollywood Reporter տված հարցազրույցում։

«Անհարմար եմ զգում խոստովանել, սակայն ես ոչինչ չգիտեի հայերի ցեղասպանության մասին։ Դա մեծ ողբերգություն է, որի մասին քիչ են խոսում։ Անհրաժեշտ է բարձրացնել իրազեկվածությունը, դրան պետք է ուշադրություն դարձվի, որպեսզի նման ողբերգությունները չկրկնվեն»,- ասել է Քրիստիան Բեյլը` որակելով Օսմանյան Թուրքիայի իրադարձությունները բարբարոսական և սարսափելի։

Շատ կարևոր է, որ ֆիլմն ուղեկցվում է մեծ սոցիալական արշավով, կարծում է Բեյլը։ Ֆիլմի վարձույթից ստացած ամբողջ հասույթը կուղղվի բարեգործական նպատակների։

Премьера фильма Обещание в Лос-Анджелесе - Sputnik Արմենիա
«Խոստում» ֆիլմի պրեմիերան Լոս Անջելեսում. Քիմն ու Շերը արտասվեցին

«Մենք երբեք չենք նկարահանվել մի ֆիլմում, որի ողջ հասույթը տրամադրվելու է բարեգործական նպատակների։ Թերին շեշտել է դա, որպեսզի առաջին հերթին տեղեկացնի ցեղասպանության մասին»,- ասել է նա։
Դերասաններին մարմնավորած կերպարները զգալու համար օգնում էին ցեղասպանության ականատեսների ժառանգները, որոնց հետ նրանք շփվում էին նկարահանման ժամանակ։

«Զգացմունքային առումով շատ դժվար էր խոսել այդ մարդկանց հետ, տեսնել, թե ինչպես է այդ ողբերգությունն անդրադարձել նրանց կյանքի վրա՝ կրկին այդ ամենը վերապրելով նրանց հետ միասին»,- պատմում է Քրիստիան Բեյլը։

Օսկար Այզեքն, իր հերթին, նույնպես խոստովանեց, որ նախքան ֆիլմը Ցեղասպանության մասին ոչինչ չգիտեր։

«Այնպես որ, ինձ համար այս ֆիլմը մեծ դրամա է, որն ինձ հուզեց մինչ հոգուս խորքը, առավել ևս, որ այժմ շատ արդիական է դարձել փախստականների թեման»,- նշեց դերասանը։
Նրանք պատմել նաև իրենց մարմնավորած հերոսների և նրանց հարաբերությունների զարգացման դինամիկայի մասին։

Ֆիլմի գործողությունները զարգանում են Օսմանյան կայսրությունում՝ Հայոց ցեղասպանության ժամանակ։ Մայքլը համեստ հայ դեղագործ է, որը լքել է գյուղը և մեկնել Կոստանդնուպոլիս՝ բժշկություն սովորելու։ Քրիսն ամերիկացի ֆոտոլրագրող է, որը երկիր է ժամանել աշխարհաքաղաքական հարցերը լուսաբանելու համար, նա սերտ կապեր է պահպանում Փարիզում կրթություն ստացած տաղանդավոր հայ նկարչուհի Աննայի հետ։

Фотоколл актеров фильма Великий Гэтсби в Каннах - Sputnik Արմենիա
«Խոստում» ֆիլմն անտարբեր չի թողել նաև Լեոնարդո Դի Կապրիոյին

Երբ Մայքլն ու Աննան հանդիպում են, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը համակրանք է առաջացնում միմյանց նկատմամբ։ Էրիսն ու Մայքլը պայքարում են Աննայի սիրտը նվաճելու համար։ Սակայն, երբ թուրքերը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ միանում են գերմանացիներին և սկսում անողոքաբար ոչնչացնել Օսմանյան կայսրության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, հերոսները փորձում են փրկության ուղի գտնել։

«Խոստում» ֆիլմը ստեղծվել է ամերիկահայ միլիարդատեր Քրք Քրքորյանի ֆինանսական աջակցությամբ։ Ֆիլմի հեղինակը «Հյուրանոց «Ռուանդա»» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջն է, գլխավոր դերերում հանդես են եկել Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ լը Բոնը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա ապրիլի 21-ին՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին։ Հայաստանում և Ռուսաստանում այն կցուցադրվի ապրիլի 27-ին։

Русская версия

Լրահոս
0